Wednesday, February 4, 2015

Նար-Դոս Ես և նա

Ես և նա պատմվածքում Նար-Դոսը ներկայացնում է կյանքի դժբախտ իրականությունը: Երբ նա ներկայացնում է 《Ես》ի պատմությունը ցույց է տալիս, թե ինչ է լինում մարդու հետ,երբ նա չի կարողանում ցուցաբերել բավականաչափ կամքի ուժ և իրեն տալիս է հարբեցողությանը: Իմ կարծիքով դա պայքարի ամենավատ ձևն է և ոչ մի արդյունք չի տալիս: Դա պատահում է այն ժամանակ, երբ նրա առաջ բացվում էին կյանքի ամենալավ հեռանկարները և նա փոխանակ պայքարելու իր սիրո համար, կոտրվում է և ընկնում կյանքի անդունդը: Դրա կատարյալ հակապատկերն է 《Նա》ի պատմությունը,որտեղ նկարագրում է մի իտալացի երաժիշտի կյանքի պատմություն,որը երիտասարդ հասակում մի թափառական երաժիշտ էր,որը սիրահարվել էր մի հարուստ ընտանիքի աղջկա: Աղջիկը նույնպես սկզբնական շրջանում սիրում էր տղային,սակայն նա կուլ գնալով հոր հորդորներին,որը ասում էր,որ կյանքի անդունդում գտնվող երիտասարդին սիրելը 《չի սազում》իրենց ընտանիքի նման ընտանիքին, և նա տալիս է երիտասարդին մի երկտող ,որով երիտասարդին խնդրում էր հանգիստ թողնել իրեն: Հենց այդ դեպքն է խթան հանդիսանում երաժշտի համար պայքարել և դառնալ հայտնի երգիչ: Եվ երբ տարիներ անց նրանք հանդիպում են, արդեն տղամարդն է ցույց տալիս կնոջը այդ երկտողը,որը պահել և փայփայել էր տարիներ շարունակ և որպես խթան էր հանդիսացել իր համար:

No comments:

Post a Comment