Thursday, February 19, 2015

Գրիգոր Զոհրապ Զաբուղոն



«Զաբուղոն» նովելը մի վաճառական-գողի եւ գեղեցկադեմ Վասիլիկի սիրո մասին է: Զաբուղոն կարողանում էր քանդել բոլոր դժվար կողպեքները, եւ դա իրեն հաճույք էր պատճառում: Եվ Զաբուղոնի այս գողտրիկ կյանքն ու գողտրիկ հարաբերությունները դուր չէին գալիս Վասիլիկին, քանզի վերջինս ազատություն էր սիրում, ուզում էր պատմել բոլորին իր սիրո մասին, չթաքնվել: Եվ այս ամենն է ստիպում Վասիլիկին սիրել ուրիշ տղամարդու եւ մատնել Զաբուղոնին: Վասիլիկի հանդեպ սերը իր վերջո ստիպում է Զաբուղոնին փախչել բանտից, նորից տեսնելու համար նրան: Սակայն նա շատ է զարմանում, երբ տեսնում է իր սիրած էակին ուրիշի գրկում, նա ցանկանում է սպանել երկուսին էլ, սակայն մի ուժ այդ վերջին հարազատին կորցրած էակին ստիպում է զենքը դնել մի կողմ եւ նորից վերադառնալ բանտ:


Այս նորավեպի վերջնաբանը անսպասելի էր, ինչ-որ տեղ անհասկանալի: Ինձ թվում է՝ յուրաքանչյուր ընթերցող մինչեւ վերջ հավատացած էր, որ Զաբուղոն սպանելու է երկու սիրահարներին, բայց արի ու տես, որ մի պտույտ է տեղի ունենում եւ ամբողջ պատմվածքի ավարտը ընթերցողին պահում է ապշահար վիճակում: Վերջնաբանը ինչքան անսպասելի էր, այդքան էլ հեռու էր ռեալիզմից, քանզի իրական կյանքում շատ քչերն ունեն ուժեղ կամք, եւ շատ քչերին է հաջողվում կառավարել սեփական հույզերը: Եթե հնարավորություն ունենայի շարունակել եւ գրել նորավեպի ավարտը, ապա հետեւելով ռեալիզմին, կգրեի սպասելի եւ ողբերգական ավարտ:

No comments:

Post a Comment