Friday, July 4, 2014

Վերլուծություն (Երջանկության իմաստը)

Երջանկության սահմանումը փորձում են գտնել դժբախտ մարդիկ քանզի իրենք չեն կարող սահմանել թե ինչ երջանկությունը:Ամեն մարդու համար տարբեր է երջանկությունը, կան մարդիկ, որոնք գումար չունեն նրանց համար գումար ունենալը արդեն երջանկությունը է:Կան  նաև այնպիսի մարդիկ, որոնք գումար ունեն, բայց ունեն սիրո և երեխայի պակաս նրանց համար երեխա ունենալը երջանկություն է:Երջանկության իմաստ ստեղծագործության մեջ մի դերվիշ գնում է Սվինքսի մոտ, որ հարցնի երջանկության իմաստը,Սվինքսը նրան ասում է , որ չպետք է զգալ, չպետք է խորհել, չպետք է կամենալ, այլ միայն քարանա, քարանալ քարանալ:Երջանկություն կարող է ունենալ յուրաքանչյուրս,պետք ուղակի մարդ իր համար ստեղծի երջանկություն ոչ,թե դերվիշի նման գնա ուրիշներից հարցնի թե, որնե երջանկության իմաստը:

Վերլուծություն (Պատրանք)

Մարդ կարող է կորցնել ամեն ինչ, բայց հավատ պիտի չկորցնի:Կան դեպքեր երբ մարդ իր պատրանքով փրկվում այնպիսի դեպքերում, որ փրկության հույս չկա:Ստեղծագործությունը պատմում է մի թափառաշրջիկ գուսանի մասին, որ օրվա հաց վաստակելու համար գյուղից գյուղ շրջում էր:Մի օր գյուղից գյուղ գնալիս քամի է սկսում պատսպարվելու համար գտնում է մի տեղ, որտեղ կար կրակ,բայց պարզվում է ոչ թե կրակ է այլ կատու:Ավետիք Իսահակյանը ցանկանում էր ասել, որ մարդ կարող ապրել նաև պատրանքով և պարտադիր չէ, որ մարդ տաքանա կրակով, մարդ կարող է նաև տաքանալ կատվին դիպչելով, եթե ունի պատրանք:Ես այն մարդկանցից եմ, որոնք պատրանքներով են ապրում:Երբ մարդը հասնում է իր երազանքներին նա ստանում է հաճույք, երբ չի հասնում իր երազանքին ընկճվում է, բայց իհարկե սխալ է ընկճվել, որովհետև դա ուղակի երազանք էր:

Վերլուծություն (Գնացքները)

Գնացքները ստեղծագործության իմաստ այն է,որ մի մարդ եկել իր քաղաք որտեղ ապրել է տասնյոթ տարի,բայց իրեն անտուն էր զգում:Մենակությունից դուրս էր գալիս քաղաքում, որ մեկի հետ հանդիպի,բայց թափառում էր քաղաքում:Իմ կարծիքով ստեղծագործության անունը գնացքներ ընտրված է նրա համար, որ մարդիկ մեր կյանքում հատկապես մեզ հաճելի մարդիկ գնացքների պես գալիս ու գնում են :Ստեղծագործության հերոս վերջում իր սխալի պատճառով կորցրեց այն մարդուն ում հետ կարող էր երջանիկ լիներ:

Thursday, July 3, 2014

Վերլուծություն (Երգ լուի մասին)

Այս ստեղծագործությունը Եղիշե Չարենցը թարգմանել է Գյոթեից:Ստեղծագործության իմաստ այն է, որ մի լուի երբ արտոնություններ են տալիս նա սկսում է մարդկանց իր բարեկամների հետ վնասել,և նրան ոչ ոք իրավունք չուներ բան ասելու:Իմ կարծիքով Գյոթեն այս ստեղծագործությունը գրել է այն մարդկանց համար,ովքեր իրենցից բան չեն ներկայացնում,բայց երբ նրանց արտոնություններ է տրվում նրանք սկսում չարաշահել դիմացիներին:

Wednesday, July 2, 2014

Տնտեսագիտություն Մարքեթինգ



Մարքեթինգ (անգլերեն՝ marketing) բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։


Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը կամ շուկայագիտությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը։ Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։


Մարքեթինգ հասկացողությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թ.-ին «Մենեջմենթի ամերիկյան դպրոցի» ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950-ական թվականներից սկսած


Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում։ Առավել հայտնի և ընդունված են հետևյալ 2 սահմանումները.


Ըստ Ամերիկյան մարքեթինգային ասոցիացիայի «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»։


Ըստ Ֆ. Կոտլերի «Մարքեթինգը մարդկային գործունեության մի ձև է, որն ուղղված է մարդկային կարիքների և պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման միջոցով»։


Ներկայացնենք նաև մի քանի այլ սահմանումներ.


Մասնավորապես նույն Ֆ. Կոտլերը մարքեթինգը բնորոշել է նաև հետևյալ կերպ. «Մարքեթինգը սոցիալական գործընթաց է, որի միջոցով բավարարվում են անհատների կամ նրանց խմբերի պահանջմունքների օգտակարությամբ օժտված ապրանքների ու ծառայությունների, ապրանքների ու ծառայությունների արտադրության, իրացման կամ դրանք այլ անձանց հետ փոխանակելու ճանապարհով»։


Հ. Տակեուչի. «Մարքեթինգը գլոբալ պահանջարկի ձևավորման և դրա հետագա բավարարման փիլիսոփայություն է».


Լ. Բագիև. «Մարքեթինգը առք ու վաճառքի գործընթացում ներգրավված կազմակերպությունների միջև ձևավորված փոխհարաբերությունների ցանցն է»։
Մարքեթինգի ֆունկցիաները


Մասնագետները առանձնացնում են մարքեթինգի 4 խումբ ֆունկցիաներ կամ գործառույթներ.
Վերլուծական ֆունկցիա - շուկայի ուսումնասիրություն, սպառողների ուսումնասիրություն, ֆիրմայի կառուցվածքի ուսումնասիրում, ապրանքային տեսականու ուսումնասիրում, ֆիրմայի ներքին միջավայրի ուսումնասիրում։
Արտադրական ֆունկցիա - նոր ապրանքների արտադրության կազմակերպում և նոր տեխնոլոգիաների մշակում, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում, պատրաստի արտադրանքի որակի և մրցունակության կառավարում։
Իրացման կամ վաճառքի ֆունկցիա - ապրանքաշարժի համակարգի կազմակերպում, սպասարկման կազմակերպում, իրացման, խթանման և պահանջարկի համակարգի ձևավորման կազմակերոպում, նպատակաուղղված ապրանքային և գնային քաղաքականության անցկացնում։
Կառավարման և վերահսկման ֆունկցիա - ֆիրմայի ռազմավարական և օպերատիվ պլանավորման կազմակերպում, մարքեթինգի կառավարման տեղեկատվական ապահովում, մարքեթինգի կոմունիկացիոն ենթագործառույթ, մարքեթինգի վերահսկման կազմակերպում։










Իմ կարծիքով առանց մարքեթինգի ֆունկցիաների բիզնեսը չի զարգանա:Մարդ, եթե չունի մարքեթինգային գիտելիքներ,բայց ցանկանում է ստեղծել բիզնես այդ դեպքում նա պետք է օգտվի մարքետոլոգների տրված ծառայություներից: