Wednesday, February 18, 2015

Բնական աղետներ.Հրաբուխներ 3



Հրաբուխ, երկրաբանական կառուցվածքներ երկրակեղևի ճեղքերի կամ խողովականման մղանցքների վրա, որոնցով երկրի խորքի մագմայական օջախներից պարբերաբար կամ անընդհատ մակերևույթ են ժայթքում լավա, մոխիր, խարամ, այլ ապարների բեկորներ, շիկացած գազեր ու գոլորշի։


Հրաբուխները ժայթքում են Երկրի ընդերքից, երբ ապարներն այնտեղ խիստ տաքանում են և փոխակերպվում գազերովհագեցած մեծ ճնշման հրահեղուկ զանգվածի՝ մագմայի։ Մագման երկրի խորքից մեծ ուժով ճնշում է գործադրում երկրակեղևի վրա և, համեմատաբար անկայուն տեղամասերում ճեղքելով այն, արտահոսում է մակերևույթ։ Դուրս ժայթքած մագման սառչում է, գազազրկվում և վեևածվում լավայի։ Այն ուղին, որով բարձրանում է մագման, կոչվում է հրաբխի մղանցք, որն ավարտվում է ձագարաձև տեղամասով՝ խառնարանով։ Հրաբխի խառնարանից դուրս են մղվում նաև հրաբխային փոշի, մոխիր, քարեր, գազեր, որոնց կուտակումից էլ ձևավորվում է հրաբխային լեռը։


Բնական միջավայրի վրա որոշ դեպքերում կունենա բացասական ազդեցություն:Աղետը կարող հասցնել մեծ չափի վնասներ մարդկանց վրա:Եթե վերցնենք հրաբուխը ապա բնական միջավայրի ապա կարող եմ ասել որ բնական միջավայրի 99%-ից կմնա միային 1%-ը:

Աղետի դեմ անիմաստ է պայքարել քանի որ դա բնության կողմից է առաջանում:Եթե լինեին ինչ որ սարքավորումներ,որոնք կարողանային կանղել այդ բնության կողմից առաջացած պատահարները ապա կպահպանվեր մեր բնական միջավայրը:

No comments:

Post a Comment