Tuesday, February 17, 2015

Հետաքրքիր փաստեր արքաների մասին



Աբդուլ Խասիմ Իսմայիլը Պարսկաստանի մեծագույն վեզիրն էր (10-րդ դար): Նա միշտ գտնվել է իր գրադարանի կողքին: Եթե նա ինչ-որ տեղ է ուղեւորվել, ապա 117 հազարանոց գրադարանը «ուղեկցել » է նրան: Եվ գրքերը, այսինքն գրքերով ծանրաբեռ ուխտերը, դասավորվել են այբուբենի հերթականությամբ:

Բաբելոնի առաջնորդներից մեկի մոտ գոյություն է ունեցել մի հետաքրքիր ամենօրյա «վերընտրության» ծիսակարգ: Դրա համար նա ամեն օր եկել է Մարդուկա տաճար, Բաբելոնյան գլխավոր աստվածություն եւ խոստովանել է, որ ոչ մի վատ բան չի արել իր երկրի համար: Նա այդ ամենը անում էր ծնկաչոք, իսկ քուրմը ապտակում էր, ականջներից քաշում ու պատառոտում հագուստը: Մի շարք արարողություններից հետո առաջնորդը համարվում էր դիմացկուն բոլոր փորձություններին եւ շարունակում էր կառավարել երկիրը:

Առաջնորդվելով ֆրանսիական միապետերի ավանդույթներով, «Նորին աստվածափայլություն» Լյուդովիկոս 14-րդը ամեն տարի 12 աղքատի ոտքեր ինքն էր լվանում, սրբում եւ համբուրում: Իհարկե, աղքատները նախապես ստուգվում էին պալատական բժիշկների կողմից:

Երբ Ֆրանսիայի թագավորը մահամերձ էր լինում, նրա սիրուհուն պալատից աքսորում էին, քանի որ միապետը պետք է մահից առաջ լիներ առանց մեղքերի: Իսկ եթե թագավորը ապաքինվում էր, ապա սիրուհուն սպասվում էր հետդարձ:

Մեծ Հանիբալը մահացավ՝ ընդունելով թույն, երբ իմացավ, որ հրեաները եկել են իրեն սպանելու: Այդպիսի վարքագիծը ոչ մեկին չզարմացրեց, քանի որ երկար տարիների ընթացքում ինքնասպանությունը եղել է լավագույն միջոցը խայտառակությունից փրկվելու համար:

Իմիջիայլոց, թույնը եղել է նաեւ պատժամիջոցներից մեկը: Ինքնակամ թույն ընդունել ստիպում էին ճանաչված փիլիսոփա Սոկրատեսին, երբ նրան անհիմն մեղադրեցին պետական դավաճանության մեջ:

Մեկ հետաքրքիր փաստ եւս Հռոմի կայսր Ներոնի մասին: Նա ամուսնացել է տղամարդու հետ, ընդորում նա եղել է իր ծառաներից մեկը՝ Սկորուսը:

No comments:

Post a Comment