Friday, June 19, 2015

Հայոց լեզու Նախագիծ. Հովհաննես Թումանյան

1․ Հովհաննես Թումանյանը «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ ի՞նչ հնարք է օգտագործել յուրաքանչյուր տան բովանդակությունն ընդհանրացնելու համար։

1․ Վերջին երկտողում մեկ բառի փոփոխությամբ կրկնություն

2․ Վերջին երկտողի ամբողջական կրկնություն

3․ Տան առաջին տողի փոփոխությամբ կրկնություն

4․ Վերջին երկտողի ամբողջական փոփոխություն

2․ Ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադում արծարծված հիմնական գաղափարը։

1․ մերժված սիրո տառապանքը

2․ կյանքի անցողիկությունը

3․ հավերժական սիրո ձգտումը

4․ գործի անմահության գաղափարը

3․ Ո՞ր բառն է բաց թողած։

Կյանքըս արի հըրապարակ, ոտքի կոխան ամենքի.

Խափան, խոպան ու անպըտուղ, անցավ առանց արդյունքի:

Ինչքա՛ն ծաղիկ պիտի բուսներ, որ չըբուսավ էս հողին…

Ի՛նչ պատասխան պիտի ես տամ ․․․․․․․․ ու ծաղիկ տըվողին…

1․ հող

2․ ջուր

3․ ծառ

4․ ծիլ

4․ Ո՞ր բառն է բաց թողած։

Իմ կընունքին երկինքը՝ ժամ, արևը՝ ջահ սըրբազան,

Ծիածանը նարոտ եղավ, ամենքի սերն՝ ավազան.

Սարը եղավ կընքահայրըս, ցողը՝ մյուռոն ………….. ,

Ու կընքողըս Նա ինքն եղավ, որ սահմանեց ինձ պոետ:

1․ հոտավետ

2․ բուրավետ

3․ կենսավետ

4․ խնկավետ

5․ Ո՞ր բառն է բաց թողած։

Բերանն արնոտ Մարդակերը էն անբան

Հազար դարում հազիվ դառավ Մարդասպան.

Ձեռքերն արնոտ գընում է նա դեռ ․․․․․․․․․․․․․ ,

Ու հեռու մինչև Մարդը իր ճամփան։

1․ անկար

2․ անճար

3․ անմար

4․ կամկար

6․ Ո՞ր բառն է բաց թողած։

Ամեն մի սիրտ ցավով լըցվեց մեր դարում,

․․․․․․․․․․ սըրտով աշխարհ լըցվեց մեր դարում.

Ցավոտ աշխարհքն եկավ լըցվեց բովանդակ

Իմ սիրտը բաց, իմ սիրտը մեծ մեր դարում:

1․ Թախծոտ

2․ Վշտոտ

3․ Ցաված

4․ Ցավոտ

7․ Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։

ա․ Տիեզերքում աստվածային մի ճամփորդ է իմ հոգին.

բ․ Վար մնացած մարդու համար արդեն խորթ է իմ հոգին:

գ․ Հեռացել է ու վերացել մինչ աստղերը հեռավոր,

դ․ Երկրից անցվոր, երկրի փառքին անհաղորդ է իմ հոգին.

1․ ա, դ, բ, գ

2․ բ, ա, գ, դ

3, ա, դ, գ, բ

4․ ա, բ, գ, դ

8․ Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։

ա․ Լոռու արտում մի արտուտ

բ․ Աշնան ամպին ու զամպին

գ․ Մոլոր նըստած իր ճըմփին,

դ․ Նայում է միշտ իմ ճամփին:

1․ ա, գ, դ, բ

2․ բ, գ, ա, դ

3․ բ, ա, գ, դ

4․ գ, բ, ա, դ

9․ Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ։

ա․ Հույսը հատավ․․․ Ու լաց եղավ

բ․ Տխուր աղջիկն արքայի

գ․ Որ լիճ կապեց արտասուքը

դ․ Ծածկեց քաղաքն ու ամրոց

ե․ Ճամփաներին ամայի

զ․ Նայ՜եց, նայե՜ց սարերն ի վեր

Է․ Էսպես անցան շատ տարիներ

ը․ Էնքա՜ն արավ լաց ու կոծ

1․ ա-զ-բ-գ-դ-է-ը-ե

2․ զ-բ-ա-ե-է-ը-գ-դ

3․ է-բ-զ-ե-ա-ը-գ-դ

4․ ա-բ-գ-է-ը-դ-զ-ե

10․ Ո՞ր բառն է բաց թողնված։

Էսպես անցան շատ տարիներ․

Տըխուր աղջիկն արքայի

Նայ՜եց, նայե՜ց սարերն ի վեր

․․․․․․․․․․․․․․․․․․․․․․ ամայի

1․ Կածաններին

2․ Շավիղներին

3․ Բավիղներին

4․ Ճամփաներին

11․ Ո՞ր պնդումն է Հովհաննես Թումանյանի երկերի ժանրային բութագրման վերաբերյալ ճիշտ չէ։

1․ «Գիքորը» դրամա է

2․ «Հոգեհանգիստը» բանաստեղծություն է

3․ «Հառաչանքը» պոեմ է

4․ «Փարվանան» բալլադ է

12․ Պնդումներից քանի՞սն են ճիշտ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքի վերաբերյալ։

1․ «Գիքորը» պատմվածքի որոշ դրվագներ վերցված են հենց իր՝ Թումանյանի կյանքից։

2․ Միամիտ գեղջուկ երեխան, ընկնելով իր համար բոլորովին մի նոր աշխարհ, այդպես էլ չի կարողանում յուրացնել այդ «անիրավ աշխարհում» գոյատևելու ձևերը։

3․ Պատմվածքում ներկայացվում է հայկական գյուղի սոցիալական ծանր դրությունը։

4․ Որդուն քաղաք տանելով՝ Համբոն մեծ հույսեր էր կապում նրա հետ, մինչդեռ քաղաքում ձրի ծառայող Գիքորն ինքն էր կարոտ հարազատ մեկի օգնության։

1․ մեկը

2․ երեքը

3․ չորսը

4․ բոլորը

13․ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում Գիքորին հանդիպած համագյուղացերն ի՞նչ են զգում նրա նկատմամբ։

1․ խոր կարեկցանք

2․ արհամարհանք

3․ բարի նախանձ

4․ հիասթափություն

14․ Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքում հարազատներն ի՞նչ չեն գտնում մահացած Գիքորի շորերի գրպաններում։

1․ փայլուն կոճակներ

2․ մի քանի գրոշներ

3․ նախշուն թղթեր

4․ չթի կտորներ

15․ Տարվա ո՞ր եղանակին է մահանում Գիքորը Հովհաննես Թումանյանի համանուն պատմվածքում։

1․ գարնանը

2․ ամռանը

3․ աշնանը

4․ ձմռանը

16․ Պնդումներից քանի՞սն են ճիշտ Հովհաննես Թումանյանի պատմվածքի վերաբերյալ։

ա․ Պատմվածքը պարունակում է գայլի մասին մի քանի ինքնուրույն պատմություններ, որոնք հավաքված են ընդհանուր սյուժեի շուրջը։

բ․ Յուրաքանչյուր պատմող կերպավորվում է իր խոսքերի միջոցով՝ առանց գրողի միջամտության։

գ․ Հեղինակը գիտնականի բարեխղճությամբ է նկարագրում գայլի վարքն ու բնավորությունը։

դ․ Ըստ հեղինակի՝ գայլը խելացի ու խուրամանկ կենդանի է և չի վախենում ո՛չ կրակից, ո՛չ բարձր ձայներից։

1․ մեկը

2․ երկուսը

3․ երեքը

4․ բոլորը

17․ Հովհաննես Թումանյանի «Գելը» պատմվածքում ինչո՞վ է ավարտվում պարանով գայլերի ոհմակին վախեցնող սրտոտ ու քաջ Եղոյի ճակատագիրը։

1․ Եղոն, պարանը ձիու հետևից պտտցնելով և այդպես վախեցնելով գայլերին, անվնաս տուն է հասնում։

2․ Եղոն մի կերպ փրկվում է, սակայն դառնում է խեղանդամ։

3․ Փախչելու ընթացքում Եղոյի պարանը ձեռքից ընկնում է, և գայլերը նրան հոշոտում են։

4. Եղոյին օգնության են հասնում հարևան գյուղի զուռնաչիներն ու նվագի ձայնով փախցնում գայլերին։

18. Գրական ի՞նչ ժանրի երկ է Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը»։

1․ կատակերգություն

2․ հեքիաթ

3․ պատմվածք

4․ բալլադ

19. Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազար»-ում գործող հերոսներից քանի՞սն են հանդես գալիս անձնանուններով

1․ մեկը

2․ երկուսը

3․ չորսը

4․ բոլորը

20․ Ո՞ր բառն է բաց թողած։

Մահախուճապ սերունդների

Աչքն է դիպել ․․․․․․․․․․․․․․․․ գագաթին,

Ու անցել։

1․ լույս

2․ սեգ

3․ վես

4․ ծեր

21․ Ո՞ր բառն է բաց թողած։

Ու էն վիճիտ ջըրերի տակ

Ցույց են տալիս մինչ էսօր

Ծեր արքայի ճերմակ ամրոցն

Ու շենքերը․․․․․․․․․․․․։

1․ փառավոր

2․ լուսավոր

3․ դարավոր

4․ բյուրավոր

22․ Տրվածներից ո՞րն է համապատասխանում Հովհաննես Թումանյանի «Գիքորը» պատմվածքին։

1․ Գիքորը բազազ Արտեմի խանութի մոտ տեսնում է իր երկու համագյուղացիներին, որոնք էլ նրան են տալիս տանեցիների ուղարկած նամակը։

2․ Իր ճարպկության համար Արտեմը Գիքորին տնից խանութ է տեղափոխում։

3․ Բազազի աշակերտ Վասոն շատ է օգնում Գիքորին՝ տիրոջից թաքցնելով նրա արարքները։

4․ Հիվանդ Գիքորին Համբոն հիվանդանոցից գյուղ է տանում, սակայն ճանապարհին Գիքորը մահանում է։

23. Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը։

Էսպես է ասել հընուց էդ մասին

Ֆարսի բյուլբյուլը, անմահ Ֆիրդուսին․

Ի՜նչը կըհաղթի կյանքում հերոսին,

Թե չըլինին

Կինն ու գինին։

1․ «Հայրենիքիս հետ»

2․ «Փարվանա»

3․ «Անուշ»

4․ «Թմկաբերդի առումը»

24․ Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։

Ա․ Հայոց լեռներում

բ․ Տանում է իրեն վերքերն անհամար

գ․ Թալանված, ջարդված

դ․ Սուգի լեռներում

ե․ Ու հատված-հատված

զ․ Ու մեր քարվանը շըփոթ, սոսկահար

1․ ե, գ, ա, դ, բ, զ

2․ զ, բ, գ, ե, դ, ա

3․ բ, զ, ա, դ, գ, ե

4․ զ, գ, ե, բ, ա, դ

25․ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժանրային բնութագրումներից որու՞մ սխալ կա։

1․ «Քաջ Նազարը» հեքիաթ է, «Գիքորը»՝ պատմվածք։

2․ «Թմկաբերդի առումը», «Անուշը» պոեմներ են, «Հայոց վիշտը»՝ բանաստեղծություն։

3․ «Փարվանան» բալլադ է, «Գելը»՝ պատմվածք։

4․ «Հայրենիքիս հետ»-ը բանաստեղծություն է, «Հոգեհանգիստը»՝ պոեմ։

26․ Տրված հատվածներից ո՞րն է Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի նախերգանքից։

1․ Ու նրանց հետ՝ ցող արցունքով

Լըցված սըրտերն ու աչեր՝

Սարի ծաղկունք տըխուր սյուքով

Հառաչեցին են գիշեր:

2․ Կանչում է կըրկին, կանչում անդադար

Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,

Ու թևերն ահա փռած տիրաբար

Թըռչում է հոգիս, թըռչում դեպի տուն:

3. Ամպի տակից ջուր է գալի,

Դոշ է տալի, փըրփըրում.

Էն ո՞ւմ յարն է նըստած լալի

Հոնգուր-հոնգուր էն սարում:

4. Ձըմռան մի գիշեր կար մի հարսանիք,

Հըրճվում էր անզուսպ ամբոխը գյուղի.

Գյուղն էին իջել հովիվ պատանքի`

Աղջիկ տեսնելու, պարի ու կոխի:

27. Նշել բանաստեղծական տողերի ճիշտ հաջորդականության տարբերակը։

1. Հայոց լեռներում

2․ Էն անլույս մըթնում

3․ Մեր ճամփեն խավար, մեր ճամփեն գիշեր

4․ Դըժար լեռներում

5․ Երկա՜ր դարերով գընում ենք դեպ վեր

6․ Ու մենք անհատնում
3, 6, 2, 5, 1, 4

28. Հովհաննես Թումանյանի «Հայոց լեռներում» բանաստեղծության վեցատողերի վերջին բառակապակցությունները դասավորել ըստ բանաստեղծական տների հերթականության։

1․ Սուգի լեռներում, 2․ Կանաչ լեռներում, 3․ Դըժար լեռներում, 4․ Արնոտ լեռներում, 5․ Բարձըր լեռներում։
3 5 4 1 2

29․ Ո՞ր բառն է բաց թողած։

Տանում ենք հընուց մեր գանձերն անգին,

Մեր գանձերը ծով,

Ինչ որ դարերով

Երկնել է, ծընել մեր խորունկ հոգին

Հայոց լեռներում,

…………. լեռներում։

1․ Սուգի

2․ Արնոտ

3․ Դըժար

4․ Բարձըր

30․ Տրվածներից քանի՞սն են Ճիշտ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1․ «Հայրենիքիս հետ» բանաստեղծության մեջ հեղինակը Հայաստանը բնութագրում է «ողբի», «որբի», «զարկված» ու «զըրկված» հայրենիք՝ մեր ողբերգության պատճառը համարելով անմիաբանությունը։

2․ «Անուշ» պոեմում կա «անցվոր ախպոր» կերպարը, որը «աշխարհի կարգն» է հիշեցնում դժբախտ Անուշին, ինչը, սակայն, Անուշը չի ընդունում։

3․ «Հայոց լեռներում» բանաստեղծության մեջ հեղինակը փառաբանում է հայոց լեռները, որոնք դարեր շարունակ իրենց լանջերին տեղ չեն տվել «անապատի սև օրդուներին»՝ իրենց խորքերում պատսպարելով հայ գաղթականներին։

4․ «Թմկաբերդի առումը» պոեմում մահամերձ Թաթուլը կնոջ մատնության մասին իմանում է վերջին պահին, երբ իր զինվորների մեծ մասն արդեն սպանված էր։

3 հատը

31․ Հովհաննես Թումանյանի նշված ստեղծագործություններից քանի՞սն են բանաստեղծություն։

«Հայոց վիշտը», «Հոգեհանգիստ», «Հառաչանք», «Հայոց լեռներում», «Հայրենիքիս հետ», «Թմկաբերդի առումը», «Փարվանա», «Անուշ»։

32․ Տրվածներից քանի՞սն են սխալ Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների վերաբերյալ։

1․ «Գիքորը» պատմվածքում հեղինակը խոր ցավով է հայ գյուղի թշվառ կյանքը համեմատում քաղաքի բարեկեցիկ կենցաղի հետ՝ Գիքորի ողբերգության համար մեղադրելով նաև իշխանություններին։

2․ «Գելը» ստեղծագործության մեջ հեղինակը ներկայացնում է գայլերի մասին պատմություններ, որոնց անմիջական մասնակիցն ու պատմողը հենց ինքն է։

3․ «Քաջ Նազար» հեքիաթի համանուն հերոսը թագավոր դառնալուց հետո հրաժարվում է կռիվ գնալուց՝ ժամանակ առ ժամանակ պալատականներին հիշեցնելով, որ իր նման քաջ թագավորին վայել չէ վախկոտ թշնամուն դեմ գնալ։

4․ «Գելը» պատմվածքում հեղինակը մշտապես շեշտում է նրանց դեմ գյուղացիների միասնական պայքարի անհրաժեշտության մասին՝ բերելով հարևան գյուղերի օրինակը։

33․ Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունն է սկսվում հետևյալ տողերով։

Բարձրագահ Աբուլն ու Մըթին սարեր

Մեջք մեջքի տըված կանգնել վեհափառ,

Իրենց ուսերին, Ջավախքից էլ վեր՝

Բըռնած պահում են մի ուրիշ աշխարհ։

1․ «Փարվանա»

2․ «Թմկաբերդի առում»

3․ «Անուշ»

4․ «Հայոց լեռներում»

34․ Որտե՞ղ են կատարվում Հովհաննես Թումանյանի «Փարվանա» բալլադի գործողությունները․



1․ Լոռիում

2․ Սյունիքում

3․ Ջավախք

4․ Գուգարքում

35․Ո՞վ է տրված բանաստեղծական հատվածի հեղինակը։

Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,

Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին․

Ոչ բախտին, փառքին, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․

1․ Հովհաննես Թումանյանը

2․ Ավետիք Իսահակյանը

3․ Եղիշե Չարենց

4․ Հովհաննես Շիրազ

36․ Ո՞ր հատվածը Հովհաննես Թումանյանի ո՞ր ստեղծագործությունից է։

ա․ Ու պոետներ, որ չեն պղծել իրեն շուրթերն անեծքով

Պիտի գովեն քո նոր կյանքը ­­նոր երգերով, նոր խոսքով․․․

բ․ Անց է կենում դարձյալ տարին։

Նայում է կույսն ամեն օր,

Ոչ մի սարից, ոչ մի ճամփին

Չի երևում ձիավոր։

գ․ Ու մարդասպանը դուրս եկավ ձորից,

Դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր․

Սարսափ է կաթում արնոտ աչքերից,

Եվ կերպարանքը փոխված է բոլոր։

դ․ Բաց արավ ցերեկն իր աչքը պայծառ

Աշխարհքի վըրա, Ջավախքի վըրա,

Ավերակ բերդին, սև ամպի նըման,

Ծուխն ու թըշնամին չոքել են ահա։

1․ «Անուշ»

2․ «Թմկաբերդի առում»

3․ «Փարվանա»

4․ «Հայրենիքիս հետ»

1․ 1-գ, 2-դ, 3- բ, 4-ա

2․ 1-դ, 2-բ, 3-ա, 4-գ

3․ 1-բ, 2-դ, 3-գ, 4-ա

4․ 1-գ, 2-դ․ 3-ա, 4բ

37․ Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմի դրվագներից ո՞րը բազմամարդ տեսարան չէ։

1․ Սարոյի մոր ողբը

2․ Համբարձման տոնը և վիճակ հանելը

3․ Սարոյի և Մոսիի կոխ բռնելը

4 Անուշի խելագարության տեսարանը

38․ Հովհանննես Թումանյանի «Անուշ» պոեմի ո՞ր հերոսն է պոեմի դրվագներից մեկում նկարագրվում հետևյալ կերպ․

Դեմքը այլայլված քայլվածքը մոլոր․

Սարսափ է կաթում արնոտ աչքերից,

Եվ կերպարանքը փոխված է բոլոր։

1․ Մոսին

2․ Անուշը

3․ Սարոն

4․ Ծերունին

39․ Հովհանննես Թումանյանի «Անուշ» պոեմում ո՞վ է Անուշին խորհուրդ տալիս․

Թե տալիս ես՝ վարդ ես ուզում՝

Մայիս կգա, մի քիչ կաց,

Թե լալիս ես՝ յարդ ես ուզում,

Ա՜խ նա գնաց, նա գնա՜ց․․․

1․ ծերունին

2․ անցվոր ախպերը

3․ ընկերուհին

4․ Անուշի մայրը

40․ Ի՞նչ երազ է տեսնում Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առում» պոեմի հերոս Թաթուլ իշխանը մատնության գիշերը։

1․ Թմկաբերդը հիմնահատակ քանդվել է։

2․ Ցին ու ագռավ լցվել են Թմկաբերդ։

3․ Վիշապօձը փաթաթվել է ամրոցին։

4․ Նադիր շահը սպանում է իրեն՝ Թաթուլին։

41․ Ո՞ր հատվածը Հովհաննես Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմից չԷ։

1. Ու կռվի դաշտում Շահի առաջին

Արին մի անգամ գովքը սիրունի.

Նրան իր տեսքով, հասակով, ասին,

Չի հասնի չքնաղ հուրին Իրանի:

2.Պտույտ է գալի չքնաղ տիրուհին,

Անցնում է, հսկում սեղաններն ամեն,

Հորդորում, խնդրում, որ ուրախ լինին,

Որ լիքն ու առատ բաժակներ քամեն:

3․ Աշխարհքում հաստատ չկա ոչ մի բան,

Ու մի՛ հավատալ երբեք ոչ մեկին․

Ոչ բախտի, փառքի, ոչ մեծ հաղթության,

Ոչ սիրած կնկա տված բաժակին․․․

4․ Խուրխուլ մակույկով հանձնվիր ծովին,

քան թե հավատա կնոջ երդումին․

Նա՝ կավատ, վարար, մի չքնաղ դժոխք,

նրա բերանով Իբլիսն է խոսում։



No comments:

Post a Comment