Friday, June 19, 2015

Հայոց լեզու Նախագիծ 3



Նախագիծ 3
Բարի մարդ: Հետազոտական աշխատանք
Ո՞վ է իրականում բարի մարդ:
Մարդիկ…բարի մարդիկ… Մարդն իր էությամբ բարի է, իսկ չար մարդիկ մարդիկ չեն: Եթե հետեւենք այն կարծրատիպին, որ մարդիկ վերանում են, ապա դա դառնում է նույնն ինչ մենք ասենք, թե մարդիկ վերանում են, իրենց փոխարեն Երկիրը ծածկվում է երկոտանի արարածներով, ովքեր կատարում են բնության կողմից տրված նվազագույն երեւույթները, ինչ-որ անում են մյուս կենդանիները:
Սակայն միանշանակ ասել հնարավոր չէ, քանի որ երբեմն միալրավոր մարդկանց մեջ դուք տեսնում եք, գտնում եք, ծանոթանում եք իսկական մարդկանց հետ: Ես համոզված եմ, որ մարդ տեսակը երբեք չի վերանա, քանի որ նա է պատասխանատուն մարդկության պահպանմանը:
Ո՞րն է բառարանում նայածդ վերջին բառը:
աշտե-նիզակ
Առանձնացրեք հինգ բառ, որոնք երբևէ չէիք լսել:
որոմ-մոլախոտ
նշավակել-նախատել, ծանակել, խայտառակել
ձաբռտուք– տգեղ եւ անփույթ ձեռագիր
խամութի- 1. լծկանի վզին անցկացվող աղեղ, որ բաղկացած է փայտյա կմախքից և դրան փաթաթված փափուկ կաշվից կամ թաղիքից 2. (հնացած) ձիերը կառքի ղեկին լծելու կաշի:
առանձնացրեք հինգ բառ, որոնք երբևէ չէիք լսել
վաթել- թափել, հոսեցնել
Անձնանունների բառարանից գտեք ձեր, ձեր ծնողների, մտերիմների կամ ուղղակի ձեզ դուր եկող անձնանունների բացատրությունները
ԼԻԱՆԱ – նրբակազմ
ՍԱՀԱԿ – ծիծաղկոտ
ԱՆՆԱ - Աստծո ողորմություն
ՆԵԼԼԻ - խիստ, համարձակ
ՄԱՐԻԱՄ – զվարթ
ՀԱԿՈԲ – պայքարող
ՎԱՀԵ – լավագույն
ԳՈՒՐԳԵՆ - առյուծ, գայլ
ՆԱՐԵ – լուսավոր
ԱՐՍԵՆ - բարի մարդ
ԴԱՆԱ - խելացի, ճշտապահ



No comments:

Post a Comment