Նախագիծ 4
1. Մեռած քաղաքի՝ Վանի ողբերգությունը ո՞ր պոեմում է պատկերված:
1.«Բիբլիական» (Հ. Շիրազ)
2. «Դանթեական առասպել» (Ե. Չարենց)
3. «Անլռելի զանգակատուն» (Պ. Սեւակ)
4. «Աբու-Լալա Մահարի» (Ավ. Իսահակյան)
2. Ո՞ր պնդումն է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմի վերաբերյալ ճիշտ չէ:
1. Պոեմը սկսվում է պատերազմ մեկնող երիտասարդ կամավորների ուրախ տրամադրությամբ:
2. Պոեմում կռվի որեւէ դրվագ անմիջականորեն չի ներկայացվում:
3. Պոեմում բանաստեղծը նկարագրում է պատերազմի հետքերը Կարսից մինչեւ Վան ընկած ճանապարհին:
4. Պոեմի կենտրոնական դեմքը ինքը՝ զինվոր բանաստեղծն է:
3. Ո՞ր հատվածը Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմից չէ:
1) Ինչու՞ է երազն այս աշխարհավեր
Կախվել մեր գլխին այսպես կուրորեն:
2) Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի…
3)Ու պե՜տք է քայլե՜լ ու քայլե՜լ համառ՝
Ապրելու հսկա տենչը բեռ առած…
4)Զգում էինք, որ մի մութ թշնամի
Նենգ, դարան մտած, պահվել է հեռուն…
4. Ո՞ր պնդումը ճիշտ չէ Եղիշե Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմի վերաբերյալ:
1. Պոեմն սկսվում է նախերգանք-ուղերձով, որը հղվում է ողջակիզվող հոգիներին:
2. Պոեմում հանդես է գալիս պայքարող ժողովուրդը, իսկ որպես խորհրդանիշներ՝ հինը մարմնավորող քաղաքը, երգը, մայրամուտը, արեւը:
3. Պատկերված է երկաթուղային կայարանը՝ որպես հին աշխարհի խորհրդանիշներից մեկը:
4. Քնարական պոեմ է, որի միակ հերոսը բանաստեղծն է:
5. Ո՞ր շարքում են միայն Եղիշե Չարենցի ստեղծագործությունները:
1. «Ես իմ անուշ Հայաստանի», «Հայրենիքիս հետ», «Դանթեական առասպել»
2. «Դեպի լյառը Մասիս», «Անակնկալ հանդիպում Պետրոպավլովյան ամրոցում», «Գանգրահեր տղան»
3. «Էլի գարուն կգա», «Գարնանամուտ», «Վահագն»
4. «Հավերժական սերը», «Տաղ անձնական», «Մահվան տեսիլ»
6. Ո՞րն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմի հիմնական գաղափարը:
1. գորշ իրականության մեջ երազող մարդկանց չհասկացված լինելը
2. իրական Հայաստանի փոխարեն առասպելական Հայաստան տեսնողների դեմ ընդվզումը
3. ամպրոպի աստված Վահագնի ուժի եւ հզորության փառաբանումը
4. Գողթան երգիչների բանաստեղծական ձիրքի գովերգումը:
7. Ո՞ր աստվածն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմից:1) Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցինՄի հին իրիկուն գուսանները ծեր …2) Ինչո՞ւ երազն այս աշխարհավերԿախվել մեր գլխին այսպես կուրորեն:
3) Որ – տիեզերքի կախարդանքը մառՉցնդի՜ երբեք ու մնա – երազ …
4) Եւ չէինք հիշում այլեւս ոչինչ,Եւ չգիտեինք՝ ի՞նչ էինք անում:
8. Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը: … Եւ հավատացինք, հարբած ու գինով, Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
1. «Մահվան տեսիլ»
2. «Վահագն»
3. «Հեռացումի խոսքեր»
4. «Անվերնագիր»
9. Ո՞րն է Եղիշե Չարենցի «Վահագն» պոեմի առաջին բառակապակցության բաց թողած բառը.…………………….. աստված …
1. Կրակի
2. Կայծակի
3. Արեւի
4. Հրդեհի
10. Տողերի դասավորության ո՞ր տարբերակն է ճիշտ:
1. Գորշ, տաղտկալի ու խելագար երգ է կարծես այս կյանքը մի
2. Եւ ո՞ւմ համար – էլ ո՞ւմ համար կարոտակեզ երգ է հիմի
3. Սիրտս՝ լցված տարիների սեղմ արճիճով ու կապարով
4. Ինչ-որ մեկի սրտում բացված – վերք է կարծես այս կյանքը մի
· 1,4,2,3
· 1,2,4,3
· 2,3,1,4
· 4,1,2,3
11. Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է տրված հատվածը:Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,Ու խնդացին լուսավոր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ
Ու հեռացան: Ու ոչ մի լույս չբերին:
0. «Հարդագողի ճամփորդները»
1. «Մահվան տեսիլ»
2. «Տաղ անձնական»
3. «Դանթեական առասպել»
12. Եղիշե Չարենցի ստեղծագործության վերաբերյալ պնդումներից որո՞ւմ սխալ կա:
0. «Դանթեական առասպել» պոեմում Չարենցը ականատեսի աչքերով նկարագրել է Վանը՝ Մեռած Քաղաքը:
1. «Տաղարանում» ընդգրկված են «Ես իմ անուշ Հայաստանի», «Տաղ անձնական», «Էլի գարուն կգա …» եւ մի շարք այլ բանաստեղծություններ:
2. «Գանգրահեր տղան» չափածո նովելում Չարենցը ուրվագծում է գալիք Հայաստանի պատկերը:
3. «Դեպի լյառը Մասիս» պոեմում Չարենցը ներկայացնում է Խաչատուր Աբովյանի վերջին գիշերվա խոհերն ու ապրումները:
13. Ո՞րը Եղիշե Չարենցի «Դեպի լյառը Մասիս» պոեմի քնարական հերոսի՝ Խաչատուր Աբովյանի վերջին գիշերվա խորհրդածություններից չէ:
0. Իր կյանքի դորպատյան հուշերը
1. Մասիսի գագաթը բարձրանալու վերհուշը
2. ստեղծագործական նոր ծրագրերը
3. «Վերք Հայաստանի» վեպում արծարծված քաղաքական կողմնորոշման վերանայումը
14. Ո՞ր հատվածն է Եղիշե Չարենցի «Անվերնագիր» («Իմ մահվան օրը կիջնի լռություն») բանաստեղծությունից:1.Թե ուզում ես երգդ լսեն,
Ժամանակիդ շո՛ւնչը դարձիր:2.Քո անկումները եղել են միշտ
Եղանակի պես պատահական …
3.Ու կանգնել եմ ես
Լեռների վրա իմ ավեր երկրի …
4.Այն, որ ես էի, որ իմն էր առաջ,
Արդեն չի հառնի եւ ոչ մի գրքում …
15. Բանաստեղծական հատվածներից ո՞րը Եղիշե Չարենցի ո՞ր ստեղծագործությունից է:
0. Ի՞նչ է ասում այդ գիրքը եւ ի՞նչ է
Զուր չէ՞ արդյոք վատնել անհատնելի իր ձիրքը.
Եւ չի՞ եղել արդյոք իր ողջունած հեռուն
Մի թիարան վատթար …
2. Արեւը արդեն բարձրացել է քիչ,
Զնգում է օրը, ինչպես երգեհոն-
Ու կապո՜ւյտ, կապո՜ւյտ, կապո՜ւյտ երկնքից
Թափվում է կարծես երգ ու խնդություն:
3. Չէ՞ որ կյանքում չհասկացավ ոչ ոք մեզ,-
Ու խնդացին լուսավո՛ր մեր աչքերին,
Բութ հեգնեցին մեր կարոտները հրկեզ-
Ու հեռացան: Ու ոչ մի լույս չբերին:
4. Եւ մարդիկ՝ անգամ երգերիս անգետ,
Մարդիկ, որ թեւ կյանքիս արձագանք,
Մնացել են լոկ վկա անտարբեր
Եւ կարծել են, թե ես վաղուց չկամ,-
…Զարմացած կզգան ինձ այնքա՜ն մոտիկ
Եւ հանկարծ այնքա՜ն թանկ ու հարազատ…
ա. «Հարդագողի ճամփորդները»
բ. «Դեպի լյառը Մասիս»
գ. «Գանգրահեր տղան»
դ. «Տաղ անձնական»
ե. «Անվերնագիր»
· ա-3, բ-2, գ-4, դ-1
· ա-2, բ-3, գ-4, դ-1
· ա-3, բ-2, գ-1, դ-4
· ա-1, բ-2, գ-4, դ-3
Հրդեհի աստված, հրդեհ ու կրակ,
Օ, Վահագն արի: – Տեսնում եմ ահա,
Որ ծիծաղում ու քրքջում են նրանք
Արնաքամ ընկած դիակիդ վրա:
Թե մի՞ֆ էիր դու … Եկան երգեցին
Մի հին իրիկուն գուսանները ծեր,
Որ հզո՜ր ես դու, հրոտ, հրածի՜ն,
Որ դո՜ւ կբերես փրկությունը մեր:
Եվ հավատացինք, հարբած ու գինով,
Որ դու կաս՝ հզոր, մարմնացում Ուժի՛ –
Իսկ նրանք եկան՝ արյունով, հրով
Մեր երկիրը հին դարձրին փոշի …
Եվ երբ քարշ տվին դիակդ արնաքամ,
Որ նետեն քաղցած ոհմակներին կեր –
Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ …
《Վահագն》 բանաստեղծությունը նվիրված է հեթանոս Վահագնին: Թեև ունի 16 տող, սակայն Չարենցը այն զետեղել է իր պոեմների շարքին: Այն ունի շատ մեծ ասելիք: Անցյալով ապրելը, անցյալով շարժվելը չի թողնում գնալ առաջ, տեսնել ապագան, պետք է փնտրել նորը, պետք է միասնական լինել, պատասխանատվություն մեր ուսերին, այլ ոչ թե հին հերոսների ուսերին թողնենք ամբողջ պատասխանատվությունը և սպասենք իրենց, ինչպես ասում է. 《Մեր կյանքի հիմներն անդունդը ընկան
Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ》:
No comments:
Post a Comment