Նախագիծ 1
Վիլիամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»
1. Ինչպե՞ս էր ապրում Ղարաօղլանյանների ընտանիքը:
«Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։»
2. Քանի՞ տարեկան էր հերոսը:
Հերոսը ինը տարեկան էր:
3. Ո՞վ էր Մուրադը:
Մուրադը հերոսի զարմիկն էր:
4.Ո՞վ էր Ջոն Բայրոն:
Մի ասորի ագարակատեր էր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։
5. Որտե՞ղ էր թաքցնվում գողացված ձին:
Ձին թաքցնում էին ավերված այգու գոմում:
6. Ինչպե՞ս է ավարտվում այս պատմվածքը:
Ջոն Բայրոն տեսնում է հերոսին եւ Մուրադին ձին հեծնելիս, եւ միանգամից նմանեցնում իր կորած ձիուն, նույնիսկ ատամներն են լինում միանման: Սական նա ասում է, որ եթե չիմանար իրենց ընտանիքին, չիմանար իրենց ցեղի ազնվությունը, կասեր, որ այդ ձին իրենն է, բայց այս դեպքում ինքն ավելի շուտ կհավատա իր սրտին, քան աչքերին, ու թողնում հեռանում է: Այդտեղ Մուրադն ասում է, որ ձին պետք է շտապ հետ վերադարձվի: Հաջորդ առավոտ ձին արդեն ագարակատեր Ջոն Բայրոի գոմում էր: Ագարակատերը տեսնելով իր ձին, կեսօրին գալիս է Ղարաօղլանյանների տուն, եւ ասում, որ իր ձին վերադարձել է, նույնիսկ ավելի ուժեղ է եւ բնավորությամբ ավելի մեղմ, քան առաջ:
No comments:
Post a Comment