Friday, June 19, 2015

Հայոց լեզու Նախագիծ 1



Նախագիծ 1
Վիլիամ Սարոյան «Գեղեցիկ սպիտակ ձիու ամառը»
1. Ինչպե՞ս էր ապրում Ղարաօղլանյանների ընտանիքը:
«Մենք աղքատ էինք։ Մենք փող չունեինք։ Մեր ամբողջ տոհմը ծայրահեղ աղքատ էր։ Ղարօղլանյանների գերդաստանի բոլոր ճյուղերը ապրում էին աշխարհում ամենազարմանալի և անհեթեթ չքավորության մեջ։ Ոչ ոք, նույնիսկ մեր ընտանիքի ծերերը, չէին կարող հասկանալ, թե որտեղից էինք մենք բավարար փող ճարում մեր փորը ուտելիքով լցնելու համար։ Ամենակարևորը, սակայն, այն էր, որ մենք հռչակված էինք մեր ազնվությամբ։ Մենք մեր ազնվությամբ հռչակավոր էինք եղել շուրջ տասնմեկ դարեր ի վեր, նույնիսկ այն ժամանակ, երբ ամենահարուստ ընտանիքն էինք մի երկրում, որը մեզ համար և ողջ աշխարհն էր։»

2. Քանի՞ տարեկան էր հերոսը:
Հերոսը ինը տարեկան էր:

3. Ո՞վ էր Մուրադը:
Մուրադը հերոսի զարմիկն էր:

4.Ո՞վ էր Ջոն Բայրոն:
Մի ասորի ագարակատեր էր, որ մենությունից հայերեն խոսել էր սովորել։

5. Որտե՞ղ էր թաքցնվում գողացված ձին:
Ձին թաքցնում էին ավերված այգու գոմում:



6. Ինչպե՞ս է ավարտվում այս պատմվածքը:
Ջոն Բայրոն տեսնում է հերոսին եւ Մուրադին ձին հեծնելիս, եւ միանգամից նմանեցնում իր կորած ձիուն, նույնիսկ ատամներն են լինում միանման: Սական նա ասում է, որ եթե չիմանար իրենց ընտանիքին, չիմանար իրենց ցեղի ազնվությունը, կասեր, որ այդ ձին իրենն է, բայց այս դեպքում ինքն ավելի շուտ կհավատա իր սրտին, քան աչքերին, ու թողնում հեռանում է: Այդտեղ Մուրադն ասում է, որ ձին պետք է շտապ հետ վերադարձվի: Հաջորդ առավոտ ձին արդեն ագարակատեր Ջոն Բայրոի գոմում էր: Ագարակատերը տեսնելով իր ձին, կեսօրին գալիս է Ղարաօղլանյանների տուն, եւ ասում, որ իր ձին վերադարձել է, նույնիսկ ավելի ուժեղ է եւ բնավորությամբ ավելի մեղմ, քան առաջ:

Sunday, June 14, 2015

Մաթեմատիկա. Նախագիծ 3 Ցուցիչային հավասարումներ և անհավասարումներ



Ցուցիչային հավասարումներ.






Եթե b ≤ 0, ապա ax = b ՝ հավասարումը լուծում չունի,


Եթե b > 0, ապա ax =b հավասարումն ունի միակ լուծում:


Լուծման միակությունը բխում է ցուցիչային ֆունկցիայի մոնոտոնլինելուց, քանի որ մոնոտոն ֆունկցիան րի կարող տարբեր տեղերումընդունել միևնույն՝ b արժեքը:


Այդ լուծումը գտնելու համար հարկավոր է b թիվը ներկայացնել a հիմքովաստիճանի տեսքով b=ac , որից հետո հավասարումը կստանա՝ ax=ac տեսքը, իսկ վերջինիս լուծումն է՝ x=c :


Կան հավասարումների մի քանի տեսակներ.


ա)Հավասարումներ, որոնք աստիճանի հիմնական հատկությունների օգտագործմամբ բերվում ∞են պարզագույն ցուցիչային հավասարման:


բ)Հավասարումներ, որոնք աստիճանների հիմնական հատկությունների օգտագործմամբ բերվում են a 2x +p . a x + q=0 տեսքի հավասարման:


գ) Հավասարումներ, որոնք աստիճանների հիմնական հատկությունների օգտագործմամբ բերվում են c 2x + p . c x . d x + q . d 2x = 0 տեսքի համասեռ հավասարման :


Օրինակներ՝






1) 52x + 6 = 3 3x + 9 2) 6 3x + 3 = 6 2x+7


5 2(x+3) = 3 3(x+3) 3x+2 = 2x+7


25 x+3 = 27 x+3 x=5


X+3=0


X=3





Ցուցիչային անհավասարումներ.






Պարզագույն ցուցիչային անհավասարումներն են՝ ax > b և ax < bանհավասարումները, որտեղ a-ն 1-ից տարբեր դրական թիվ է:


Եթե b ≤ 0 ,ապա ax > b անհավասարման լուծումն է՝ (-∞,∞),


եթե b ≤ 0 ,ապա ax < b անհավասարումը լուծում չունի:


Եթե a > 1, ապա՝


ա) ax > ac անհավասարման լուծումն է՝ x > c,


բ) ax < ac անհավասարման լուծումն է՝ x < c :






Եթե 0 < a < 1, ապա՝


ա) ax > ac անհավասարման լուծումն է՝ x > c,


բ) ax < ac անհավասարման լուծումն է՝ x < c :






Օրինակներ՝


1-4x2 + 3x > 0


- 4x2 + 3x + 1 > 0


4x2 – 3x -1 < 0


D = 9+16 = 25


D = 25


X1 = 3+5/8 = 8/8 = 1






X2 = 3-5/8 = -2/8 = -1/4



Մաթեմատիկա. Նախագիծ 2 Աստիճանային ֆունկցիա



Աստիճանային ֆունկցիա f(x)=x^n


1. Ֆունկցիայի որոշման տիրույթը ամբողջ թվային առանցքն է՝ D( f ) = (− ∞,∞):


2. Ֆունկցիան կենտ է,քանի որ կենտ n-ի դեպքում f(-x)=(-x)^n=-x^n=-f(x):


Հետևաբար՝ ֆունկցիայի գրաֆիկը համաչափ է կոորդինատների սկզբնակետինկատմամբ:












3. Ֆունկցիան ունի մեկ զրո՝ f (0)= 0 :


4. Ֆունկցիան դրական է երբ՝ x ∈(0,∞) և բացասական է,երբ՝ x ∈(− ∞,0):Ֆունկղիայի գրաֆիկը գտնվում է առաջին և երրորդ քառորդներում:


5. Ֆունկցիայի արժեքների բազմությունն ամբողջ թվային առանցքն է՝


E( f ) = (− ∞,∞),քանի որ ֆունկցիան ընդունում է կամայական իրական արժեք:



Հետևաբար՝ ֆունկցիան անսահմանափակ է և չունի մեծագույն և փոքրագույն արժեքներ:

Monday, June 1, 2015

Քաղաքագիտության նախագիծ 2, Աստվածապետություն

Նախաբան

Սույն անհատական աշխատանքի նպատակն է ներկայացնել աշխորհի աստվածապետությունները, պետության ղեկավարի, պետության այլ ղեկավար կազմի, ղեկավար մարմինների և այլ կառույցների գործառույթները: Աշխատանքի առաջին հատվածում անդրադարձ եմ կատարել աստվածապետությանը: Այնուհետև Արդի աշխարհի աստվածապետություններին դրանց պետական համակարգերին և այլն:

Աստվածապետությունը, պետության ձև է, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսի աշխատությունում։ Սովորաբար կրոնապոտության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը: Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։ Ստրկատիրական դարաշրջանի կրոնապետության օրինակներ են՝ Եգիպտոսը, Բաբելոնը, հրեական թագավորությունը և արաբական խալիֆայությունը, միջնադարում՝ Հռոմի պապի իշխանությունը։ Այս պահին աշխարհում կա ընդհամենը երկու աստվածապետություններ՝ Վատիկանը և Իրանի Իսլամական Հանրապետությունը:



Կրոնապետություն թեոկրատիա (հունարեն՝ θεός — աստված և χράτός- ուժ, իշխանություն), պետության ձև, երբ քաղաքական և հոգևոր իշխանությունը կենտրոնացվում է հոգևորականության (եկեղեցու) ձեռքում։ «Թեոկրատիա» տերմինն առաջին անգամ հանդիպում է Հովսեփոս Փլավիոսիաշխատությունում։ Սովորաբար կրոնապոտության օրոք գերագույն իշխանությունը պատկանում է իշխող եկեղեցու առաջնորդին, որը ճանաչվում է «կենդանի Աստված» կամ երկրում աստծո «փոխարքա», «քահանայապետ» և այլն։ Պետական գործունեությամբ զբաղվում են հոգևորականները `քրմերը: Օրենքով պետության գլուխը (եկեղեցու առաջնորդը) «Աստծու կամքը» կատարողն է։ Ստրկատիրական դարաշրջանի կրոնապետության օրինակներ են՝Եգիպտոսը, Բաբելոնը, հրեական թագավորությունը և արաբական խալիֆայությունը, միջնադարում՝ Հռոմի պապի իշխանությունը։Կրոնապետություններ են, Վատիկան, և Իրանի Իսլամական Հանրապետությունը:

Իրանի Իսլամական Հանրապետություն Պետական կարգ

1979 թվականին ընդունված սահմանադրության համաձայն Իրանը հանդիսանում է իսլամական հանրապետություն։ Ժամանակակից աշխարհում շատ քիչ իրական թեոկրատական պետություն է մնացել, որոնցից մեկը հենց Իրանի Իսլամական Հանրապետությունն է։

Պետության գլուխ

Գործադիր իշխանություն Պետության գլուխն է համարվում հոգևոր առաջնորդը, որին նաև անվանում են «Ռահբար մոազզամ», ով նաև հանդիսանում Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարը։ Ներկայումս այդ պաշտոնը զբաղեցնում էայաթոլլա Ալի Խամենեին։ Նա ընտրվում է Էքսպերտների Խորհրդի կողմից և ձևականորեն պատասխանատու է նրանց առջև։

Օրենսդիր իշխանություն Երկրի երկրորդ դեմքն է համարվում նախագահը։ Ըստ էությամբ նա կատարում է վարչապետի գործառույթները, որի պաշտոնը հեղափոխությունից հետո վերացվեց։ Երկրի նախագահը հանդիսանում է կառավարության գլուխը։ Նա է նշանակում և ղեկավարում երկրի 21 նախարարներին։ Նախագն ընտրվում է 4 տարի ժամկետով, ընդորում, անմիջապես 2 անգամից ավել ընտրվել չի կարող։ Նախագահի թեկնածությունը հաստատում էՍահմանադրության Պահապանների Խորհուրդը։


Իրանի խորհրդարանը, որը կոչվում է Մեջլիս, միապալատ է։ Մեջլիսն ունի 290 անդամ, որոնք ընտրվում են համաժողովրդական ընտրություններով 4 տարի ժամկետով։ Մեջլիսի դեպուտատների թեկնածությունը նույնպես հաստատվում է Պահապանների Խորհրդի կողմից։



Սահմանադրության Պահապանների խորհուրդը հատուկ մարմին է, որը բաղկացած է 12 հոգուց (6 մուսուլմանական հոգևորականության ներկայացուցչից և 6 իրավաբանից)։ Նրա իրավասությունների մեջ է մտնում հաստատել նախագահի և Մեջլիսի դեպուտատների թեկնածությունները, ինչպես նաև հետևել Մեջլիսի աշխատանքին։ Նա վետոի իրավունք ունի Մեջլիսի օրինագծերի նկատմամբ։

Նպատակահարմարության խորհուրդը Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդակցական մարմին է, որը բաղկացած է 28 հոգուց և նրա պարտականությունների մեջ է մտնում լուծել Պահապանների խորհրդի և Մեջլիսի միջև առաջացած հակասությունները։

Դատական իշխանություն

Իրանի դատական համակարգը կազմված է Ժողովրդական դատարանից և Հեղափոխական դատարանից։ Առանձին դատական մարմին է հանդիսանում Հատուկ հոգևոր դատարանը։

Էքսպերտների խորհուրդ

Էքսպերտների Խորհուրդը բաղկացած է 86 հոգևորականներից, որոնք 8 տարի ժամկետով ընտրվում են ժողովրդի կողմից։ Էքսպերտենրի խորհուրդը ընտրում է երկրի առաջնորդին, ինչպես նաև իրավունք ունի ցանկացած պահի գահընկեց անել վերջինիս։

Զինված ուժերը

Իրանի զինված ուժերի թվաքանակը 545.000 է, պահեստազորը՝ 1800.000‌։ Ռազմական բյուջեով զբաղեցնում է 25-րդ տեղը աշխարհում՝ 9.041 միլիարդ դոլլար‌։

Հետաքրքիր փաստեր

Իրանի դրոշը աշխարհում ամենաշատ բառեր պարունակող դրոշն է։ Դրոշի վրա 22 անգամ գրված է «Ալլահ Ակբար»։

Վատիկան







Պապին ցմահ ընտրում է կոնկլավը (կարդինալների հավաքը)՝ փակ գաղտնի քվեարկությամբ։ Պապին են ենթարկվում Վատիկանի բոլոր հաստատությունները, որոնց ղեկավարները նրա կողմից նշանակված կարդինալներն են։ Պետության ղեկավարը հրապարակում է օրենքներ, նաև բարձրագույն դատավորն է։

Վատիկանի կառավարությունը գլխավորում է Պապի նշանակած պետական քարտուղարը։ Վատիկանն ունի իր «զինված ուժերը»՝ շվեյցարացիների (110 հոգի) պահակախումբ (կազմավորվել է 1527 թվականին), որի զինվորները և սպաները ծառայում են 2–20 տարի։

Դարերի ընթացքում նրանց համազգեստը փոփոխություն չի կրել, և դա է պատճառը, որ միջնադարյան համազգեստներով պապական զինվորները մշտապես գրավում են Վատիկան այցելող հյուրերի և զբոսաշրջիկների ուշադրությունը։

Տնտեսություն

Պետության տնտեսական հիմքը հանդիսանում են կապիտալ ներդրումներից ստացվող եկամուտներն ու հավատացյալների նվիրատվությունները։ Վատիկանն աշխարհի խոշորագույն բաժնետերերից է և խոշոր կապիտալ ունի՝ ներդրած շատ երկրներում, այդ թվում՝ Իտալիայում, Շվեյցարիայում, ԱՄՆ-ում։ Չափազանց եկամտաբեր է նաև միջազգային զբոսաշրջությունը, որի զարգացումը մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում։

Մշակույթ

Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ կաթոլիկ եկեղեցին՝ Սուրբ Պետրոսի տաճարը։ Սուրբ Պետրոս տաճարի հյուսիսային պատի խորշում տեղադրված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանը, իսկ մերձակա հրապարակներից մեկը 2008 թվականին կոչվել է նրա անունով։ Վատիկանի երկրորդ մեծ տաճարը Սիքստինյան մատուռն է։ Վատիկանն ունի Եվրոպայի ամենահզոր ռադիոկայաններից մեկը, որը հաղորդումներ է արձակում բազմաթիվլեզուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Այդ պետությունը աշխարհի տարբեր երկրներում ավելի քան 50 լեզվով հրատարակում է 1600 թերթ ու ամսագիր:



Վերջաբան

Սույն անհատական աշխատանքից կարող են եզրակացնել որ աստվածապետությունները նմանվում են բացարձակ միապետություննների, բայց մի տարբերությամբ: Բացարձակ միապետություններում իշխանությունն անցնում է ժառանգաբար և առանց քվեարկության, իսկ աստվածապետություններում դա կատարվում է փակ ընտրությունների արդյունքում:

Sunday, May 10, 2015

Քաղաքագիտություն նախագիծ,Բացարձակ միապետություն,



Նախաբան

Ինչու ընտրեցի այս թեմաները, որովհետև ուզում էի փոխել իմ շրջապատի կարծիքը, դիկտատուրիկ պետությունների,միապետությունների, և բացարձակ միապետությունների մասին:Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են, որ այն երկրները, որտեղ դեմոկրատիա չէ ապրում են շատ վատ կյանքով, ես այս նյութով կփոխեմ այդ կարծրատիպը:Օգտվել եմ https://hy.wikipedia.org/ https://ru.wikipedia.org/ կայքերից և շատ տեսահոլովակներից, որոնք պատմում են այդ երկրների մասին:




Բացարձակ Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝
բացարձակ,
սահմանափակ։


Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։ Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում։ Դրանցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, Օմանը, Քաթարը, և ԱՄԷ-ը։


Օրինակ ինչպես նշված է նյութում Սաուդյան Արաբիան բացարձակ միապետություն է,որի թագավորն է Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդին, որը գահ ժառանգել է իր եղբորից,Աբդուլահ Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդից:Երբ Սալման Բին Աբդուլը եկավ իշխանության ժողովրդին բաժանեց 30 միլիարդ դոլար, բայց եկեք հաշվի առնենք,որ այդ գումար չի կարող շատ հարցեր լուծել՛ օրինակ բնակչության զգալի մաս անգրագետ է և մի մասն էլ քոչվոր:Սաուդյան Արաբիաում կան միայն տեղական կառավարման ընտրություններ,բայց դրանց կանայք իրավունք չունեն մասնակցելու::Աղջիկները և տղաներտ սովորում են առանձի, կանայք իրավունք չունեն մեքենա վարել:


Քաթար մեկ շնչին ընկնող Հնա-ով աշխարհում առաջինն է, իսկ ամբողջ Հնա-ով քառասուն իներորդը:Այս 1940 ականներին հայտնաբերել են նավթի ավելի ուշ գազի պաշարներ,որից Քաթարը տարեկան ստանում տասնյակ միլիարդավոր դոլարներ:Հունիսի 24-ին Համդան բին Խալիֆա ալ Տանին հրաճարվել է իր պաշտոնից ի օգուտ իր որդու Տհամիմ բին Համիդ ալ Տանի:Առաջնորդի փոփոխության միջոցառումը ուներ ազգային նշանակություն, այդ պատվին Քաթարում հունիսի 25 հայտարարվել է հանգստի օր:Համդան բին Խալիֆա ալ Տանին հիմնադրել է նաև Ալ Ջազիրա հեռուստաալիքը, Քաթար հիմնադրամը և Քաթարի ավիաուղղիները:


Օման նույնպես բացարձակ միապետություն է այստեղի կառավարիչը Սուլթան Քաբոս բին Սաիդ ալ Սաիդն է:Օմանի սուլթանը ոչ միայն պետության գլուխն է այլ նաև կառավրության ղեկավարը,պաշտպանության ղեկավարը,գլախավոր հրամանատարը,արտաքին գործերի և ֆինանսների նախարարը նաև կենտրոնական բանկի:Սուլթան է նշանակում նաև նախարարներին:Գահը անցնում է ժառանգաբար:Օմանի սուլթանը ունի անսահմանափակ իշխանություն:Թագավորական ընտանիքի անդամները ունեն սահմանափակ չափով քաղաքական ազդեություն ընդամենը մի քանի նախարարի պաշտոն:Այս կառավարման ոչը ենթադրում է,որ թագավորական ընտանիքից ոչ ոք չունի կառավարման հմտություններ և չի կարող իշխել Սուլթանի մահից հետո:





Արաբական Միացյալ Էմիրություն ղեկավարում է երկիրը Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանը:Նախյանների դինաստիան Աբու Դաբին արդեն 250 տարի:Նրան է նվիրված Դուբայում գտնվող ներկայումս աշխարի ամենաբարձր երկրնաքեր Բուրջ Ալ Խալիֆան:Խալիֆաին իշխանություն եկել է իր հորից Զաիդ բին Սուլթան Ալ Նահյանից, որը եղել է ԱՄԷ ի առաջին նախագահն:Վարչապետը Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն է, պաշտպանության նախարարը Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը:Մինչև 1966 թվականը ինչպես Աբու Դաբիում այնպես էլ Սաուդյան Արաբիայում ընդունված էր, որ ղեկավարությունը ժառանգաբար աննում է եղբորից եղբոր: ՄԱԷ-ի նախագահ համարվում է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Պաշտապնության Վերին Խորհրդի նախագահն։ Պետության ղեկավարը ստորագրում է հրամաններ և օրենքներ, որոնք նախօրոք հաստատվել էին Վերին Խորհրդի կողմից։ Բացի այդ, նա նշանակում է ամբողջ դիվանագիտական համակարգը, բարձրագույն զիվորական և քաղաքացիական պաշտոնները, ստորագրում և հաստատում է մահապատժի որոշումը։Գոյություն ունի փոխ-նախագահի պաշտոն։ Փոխ-նախագահը նշանակվում է Միության Վերին Խորհրդի կողմից, 5 տարի ժամկետով։

1971 Դեկտեմբերի 2-ի Պետության անկախացումը համընկավ նավթի գների կտրուկ աճի հետ, որը գալիս էր Սաուդյան Արաբիայի կոշտ քաղաքական տնտեսությունից։ Այս ամենը նոր ճանապարհ ստեղծեց նորանկախ երկրի համար ինքնուրույն քայլեր գցելու տնտեսության և ներքին քաղաքականության մեջ։ Նավթի վաճառքի եկամուտների և այս ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ պետությունը շատ արագ զարգացավ։ Երկրում զարգացան նաև տուրիզմի և ֆինանսական ոլորտները։Էմիրության հզոր տուրսիտական քաղաքներից են Դուբայը,Աբու Դաբին,Շարժան:Իսկ աշխարհի ամենա հարուս քաղաքը Աբու Դաբին է:Աբու Դհաբիում գործում է աշխարհում ամենահզոր կազմակերպություններից մեկը Աբու Դաբիի պետական ներդրման ֆոնդը, կազմակերպության ակտիվները հասնում են մոտ 875 միլիարդ դոլար:Դուբայն էլ լինելով էմիրության երկրորդ քաղաքը,իսկ մեծությամբ առաջինն է:Դուբայը դարցել է համաշխարային տուրիստական քաղաք, այդ քաղաքում ամեն մի շենք իրենից մի ռեկորդ է ներկայացնում նույնիսկ շատրվաններն են աշխարհում ամենամեծը նույնիսկ 20-րդ դարում դուբայում էր գտնվում աշխարհի ամենամեծ նավահանգիստը:ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ասել է մի անգամ,որ աշխարում ավելի լավ մի քաղաք,որտեղ ամերիկացի նավաստիները հանգստանան քան Դուբայը:



Վերջաբան

Այսպիսով հասկացանք, որ այն երկրները, որտեղ չկա մարդու ազատությունները չեն ապրում վատ պայմաներով ճիշտ է կան Սաուդյան Արաբիայի պես հարուստ երկրներ,որտեղ կան աղքատներ և անգրագետներ,բայց դրանց մեկ տեղ կան զարգացած երկրներ ինչպիսիքն են ԱՄԷ,Քաթարը:Հնում այս երկրներում ապրում էին քոչվոր ցեղեր,բայց արդեն այդ երկրներում ապրում են անգլերենին լավ տիրապետող կրթություն ստացած մարդիկ,իսկ այդ երկրների կառավարիչները սովորել են Անգլիայի մի շարք հայտնի համալսարաներում:Իսկ ինչ մնում է մարդկանց հիմնարար ազատություններին կարելի է ուղակի այս երկրներում փող վաստակել իսկ հետո մեկնել ուրիշ երկիր և հանգիստ վայելել:

Monday, March 16, 2015

Project Vardavar in Armenia

Vardavar

In the traditional Armenian range of holidays Vardavar is the greatest holiday of the summer, which is celebrated 14 weeks after Easter. In pre-Christian Armenia this holiday was connected with goddess Anahit to whose heathen temple the young. The word Vardavar means: “the flaming of the rose”. On the day of this holiday everybody pours water on one another starting in the early morning and no one must fell offended or displeased. But in regions people isnt celebrate Vardavar like us, there they took oblated animals and went  to mountains to celebrate ester.


Project Easter in Armenia



Easter (Zatik) is the favourite and the most anticipated holiday in the Christian world. Everybody greets each other on this day: “Christ has arisen"-“Blessed is the resurrection of Christ". During the Lenten fasting season of 40 days before Easter, Armenian families put lentils or other sprouting grains on a tray covered with a thin layer of cotton, and keep it in a light place of the house until Easter when sprouts appear. These green sprouts, symbolizing spring and awakening of nature, are the “grass" on which people place colored eggs to decorate the Easter table. To the present day, Armenians have preserved the beautiful biblical lore which refers to red eggs and cheorek (sweet bread): “When Christ was crucified, his mother took some eggs and bread wrapped in the shawl. When the Mother saw her Son crucified and his arms bleeding, she knelt down and cried. The Mother’s tears and Son’s blood dropping on the shawl colored the eggs and bread. Then the Mother put the shawl on her head. Since that day people began coloring eggs red on Easter day and women began wearing shawls when visiting church.





I think christianity reformed this pagan holiday which symbolized fertility and symbol was the egg:

Now christians dye eggs red as it is the color of Jesus Christ's blood.On this day people says to each other:"Christ has arisen"-"Blessed is the resurrection of Christ."