Sunday, February 23, 2014

Հայոց Պատմություն առարկայից նախագիծ 1-ին



Արտաշեսյան հարստության վախճանից հետո (մթ I դ սկիզբ) Մեծ Հայքում քաղաքական ազդեցության համար մրցակցել են Հռոմն ուՊարթևների թագավորությունը։ Պարթև Արշակունիները ջանացել են Հռոմին դուրս մղել Մեծ Հայքից՝ այնտեղ հաստատելով իրենց տոհմաճյուղի գերիշխանությունը։Արշակունիների արքայատոհմը եղել է Պարթևստանում, առաջացել է Քա 3-րդ դարի կեսերին, մոտավորապես 250 թվականին:Արշակունի թագավորությունը իր իշխանությունը տարածել է ներկայիս Իրանի և Միջին Ասիաի տարածքում:Արքայատոհմի հիմնադիրը եղել է Արշակը, որ հայերեն նշանակում է արջ:Արշակ նաև նշանակում է տիտղոս:



Հայ և Պարթև ժողովուրդները բարի դրացիական կապեր ունեին այն պատճառով, որ Պարթևները օգնում էին հայաստանին պայքարել Տիբերիոս Կլավդիոս Ներոնի դեմ:Ներոնի օրոք Մեծ Հայքի թագավոր դարձավ Իբերիայի թագավոր Փարսամանի եղբայր՝ Միհրդատը:Միևնույն ժամանակ, Կոմագենեի և Փոքր Հայքի հայկական թագավորություները Տիբերիոսը վեր է ածել հռոմեական նահանգների:Հռոմի նոր կայսր Գայոս Կեսար Գերմանիկոսը (Կալիգուլա) (37-41) ճանաչել է Մեծ Հայքի ինքնուրույնությունը, վերականգնել Փոքր Հայքի և Կոմագենեի թագավորությունները։






Տրդատ 3-ը և քրիստոնեությունը Հայաստանում

Տրդատ 287–ին Հռոմեական կայսր Դիոկղետիանոսը նրան ճանաչել է Հայոց թագավոր։ Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ–ն Մեծ Հայքից դուրս է մղել պարսկական նվաճողներին և հաստատվել հայրենի գահին։ Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին։Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը։ Համաձայն պատմիչների՝ Սուրեն Պարթևը, որ հետագայում անվանվեց Գրիգոր Լուսավորիչ, որդին էր Տրդատ Մեծի հորը՝ Խոսրով արքային դավադրաբար սպանած Անակ Պարթևի։ 287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու՝ նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Գրիգորին բանտարկելուց հետոՏրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։ Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է:Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով՝ վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու։




Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի՝ Հռիփսիմեիսպանությունն էր։ Վերջինս քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Շուտով Տրդատի քույրը՝Խոսրովիդուխտ, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ։ Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին։ Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային։ Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը։ Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբԳրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսըԱրածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարիկառուցմանը։ Տրդատ Գ Մեծի հրովարտակով քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն։


Տրդատ 3-ը կառավարել է 287-330


Նրա առաջին քայլը 276 թվին դարձավ հռոմում օլիմպիական խաղերի հաղթող:Տրդատ 3-ը 297 թվականին Բասեն գավառի



































No comments:

Post a Comment