
Հին Բաբելոնում հիվանդի մահվան մեջ մեղավոր բժշկի ձեռքերը կտրում էին: Հին կելտերը կռվում սարսափելի էին: Նրանք ոչ մի հագուստ չէին հագնում և կապույտ էին ներկվում: Այս տեսարանն արդեն իսկ սարսափ էր առաջացնում հակառակորդի մոտ: Պարսկական բանակը ժամանակին շատ հզոր ուժ էր: Բանակի հրամանատար Քսերքսը նախընտրում էր ճաշել իր 15 հազարանոց բանակի հետ: Որպեսզի կերակրեն նման ահռելի քանակի մարդկանց, քաղաքները ստիպված էին ծախսել ժամանակակից 100 միլիոն դոլարի չափ գումար: 16-րդ դարում Չինաստանում ինքնասպանության ամենատարածված մեթոդը մեկ կիլոգրամ աղ ուտելն էր: Քավության նոխազը լրիվ իրական պաշտոն էր: Այսպես էին անվանում այն երեխային, ով դասերի ընթացքում նստում էր թագաժառանգի կողքին: Եթե արքայազնը սխալ պատասխան էր տալիս, նրա փոխարեն հարվածում էին հենց տղային:
No comments:
Post a Comment