Նախաբան
Ինչու ընտրեցի այս թեման, որովհետև ուզում էի բոլորին ներկայացնել Քրիստոնեության ճյուղերից մեկը, որը բոլորին այդքան էլ ծանոթ չէ:Օգտվել եմ պատմության յոթերորդ դասարանի գրքից և http://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%B8%D5%B2%D5%B8%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
http://hy.wikipedia.org/wiki/%D5%8C%D5%A5%D6%86%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D6%81%D5%AB%D5%A1 այս կայքերից:
Բողոքական եկեղեցու առաջացումը
Բողոքականությունը առաջացել է Եվրոպայում XVI դարի առաջին կեսին որպես միջնադարյան Հռոմեա-կաթոլիկ եկեղեցու սահմանակարգների ժխտումը և դրանց ընդդիմակայություն Ռեֆորմացիայի ընթացքում, որի գաղափարախոսությունն էր վերադարձ առաքելական քրիստոնեությանը։
Ռեֆորմացիայի կողմնակիցների կարծիքով՝ Հռոմեա-կաթոլիկ եկեղեցին հեռացել է քրիստոնեական սկզբունքներից՝ միջնադարյան սխոլաստիկական աստվածաբանության և ծիսականության բազմաթիվ շերտավորումների հետևանքով։
Կրոնական հեղափոխության առաջնորդը դարձավ Մարտին Լյութերը։ Նրա առաջին հանդեսը եկեղեցական քաղաքականության դեմ կայածել է 1517 թ.։ Նա բացեբաց և զայրագին կերպով դատապարտեց ինդուլգենցիաների առքուվաճառքը, որից հետո եկեղեցու դռներին մեխեց 95 իր դիրքորոշում արտահայտվող թեզիսներг։ Բողոքական առաջին եկեղեցիներից է լյութերական, անգլիկան և վիկլիֆական եկեղեցիները:
Ռեֆորմացիա
Ռեֆորմացիա մասսայական կրոնական և հասարակա-քաղաքական շարժում Արևմտան և Կենտրոնական Եվրոպայում XVI-րդ և XVII-րդ դարի սկզբին, որը նպատակավորված էր ռեֆորմացնել քրիստոնեությունը համապատասխան Աստվածաշնչին։
Հավատացյալների համար կարևոր նշանակություն ուներ այն խնդիրը, թե ինչպես է մարդը փրկվելու գործած մեղքերից: Հոգևորականները քարոզում էին, թե առանց եկեղեցու օգնության հնարավոր չէ փրկվել: Դրա համար անհրաժեշտ է ամեն օր անհապաղ այցելել եկեղեցի, օգնել չքավորներին և բարեգործություններով զբաղվել: Պետք էր նաև եկեղեցու կարիքների համար հատկացնել դրամ: Կրոնական կառույցը հոգևոր առաջնորդի անունից փրկության թղթեր էր վաճառում, որը կոչվում էրինդուլգենցիա: Փրկության թուղթ գնողները ազատվում էին մեղքերից: 1517 թվականի հոկտեմբերի 31-ին Գերմանիայի Վիտենբերգ քաղաքի Մայր տաճարի դռանը և մոտակայքում մի հոդված փաքցվեց: Հոդվածի հեղինակը նույն համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Մարտին Լյութերն էր: Լյութերը իր այս գաղափարով չատերին իր կողմնակից դարձրեց և երբ Գերմանիայի կայսր Կարլոս Ե-ն հրաման արձակեց Լյութերի գաղափարախոսությունը արգելափակելու նպատակով Լյութերի կողմնակիցները բողոքով ներկայացան կայսերը: Դրա արդյունքում Եվրոպայում առաջացավ բողոքական եկեղեցին: Հաստատվեց "Ում իշխանությունը, նրա հավատը" սկզբունքը, որով առաջնորդվում էին Գերմանաիայի 1/8 մասը: Այսինքն՝ տվյալ տարածքի կյուրֆուսն էր որոշում իր արեալի կրոնական դավանանքի ուղղությունը:
Մարտին Լյութերի դրույթները
Լյութերի դրույթները ուղղված էին փրկության թղթեր վաճառող եկեղեցու դեմ: Նա կարծքւմ էր, որ մարդը կարող է փրկության հասնել միայն հավատով, այլ ոչ թե անհեթեթ թղթեր գնելով: Ըստ Լյութերի հավատի միակ աղբյուրը Աստվածաշունչն է: Այս ամենի նպատակով Լյութերը առաջադրեց հետևյալ դրույթները.
Յուրաքանչյուր քրիստոնյա եթե նա անկեղծ զղջում է, առանց ինդուլգեցիայի էլ ստանում է լիակատար ապաշխարություն: Եկեղեցու ճշմարիտ գանձը, իհարկե մեղքերի թողությունը չէ, այլ Աստծո մեծության և բարեհաճության սրբազան ավետարանը:
Քրիստոնյաներին պետք է սովորացնել, որ նա, ով տեսնում է կարիքավորին և, չնայած դրան է տալիս է գումար ինդուլգեցիաներին ստանում է ոչ թե Հռոմի պապի թողությունը այլ վաստակում է Աստծո զայրույթը:
Ասել, թե պապի զինանշանով զարդարված և տաճարում դրված խաչը Քրիստոսի խաչին հավասար արժեք ունի սրբապղծություն է:
Ռեֆորմացիայի սահմանների ընդլայնումը
Լյութերական Անգլիա
Անգլիայում Հենրիխ VIII-ը հրապարակեց Անգլիայի թագավորի մասին գերագահության և Անգլիայում Հռոմի պապի իշխանության թուլացման մասին: Սահմանվեց, որ անգլիական եկեղեցու առաջնորդը ոչ թե Հռոմի պապն է, այլ Անգլիայի արքան: Փակվեցին կաթոլիկ վանքեր: Եկեղեցու հողերը հանձնվեցին աղքատ գյուղացիներին: Ժամասացությունը դադարեց լինել լատիներենով: Հոգևորականներին նշանակում էր Անգլիայի խորհրդարանը (պառլամենտ): Արդյունքում կաթոլիկությունը Անգլիայում վերացավ:
Կալվինը ՇվեյցարիայումԺան Կալվին
Ֆրանսիայից Շվեյցարիա ժամանած Ժան Կալվինը քարոզում էր, որ Աստված մարդկանց համար նախատեսել է կա՛մ փորձություն, կա՛մ փրկություն: Երկրային գործերում հաջողակ մարդը ընտրյալ էր: Ձախողակ մարդիկ իրենց վարքով պիտի դառնային ընտրյալ: Կալվինի քարոզչությունը այնքան տպավորիչ էր շվեյցարացիների համար, որ շվեյցարացիները որոշեցին մի կողմ դնել բարձր զարգացում ունեցող կարգերին: Ժնևի, Ցյուրիխի և Բեռնի բնակիչները դադարեցին զվարճանալ, երգել, երաժշտություն լսել, լավ հագնվել և թղթաղաղ խաղալ: Շվեյցարացիները նրան անվանում են Ժնևի պապ:
Վերջաբան
Կարդալով այսքանը հասկանում ենք, որ կան Քրիստոնեության ճյուղեր որոնք ստեղծվել են ինչ-որ ճյուղի դեմ և դարձել առանձին ճյուղ:Իսկ արդեն հետո բողոքական եկեղեցու հիման վրա առաջացան այլ ճյուղեր Օրինակ անգլիկան եկեղեցին:Ես անձամբ գնահատում եմ Մարտին Լյութերի քայլը, որովհետև նրա դրույթները բխում են Աստվածաշնչից:Ցանկացած եկեղեցու գործառույթը պիտի բխի Աստվածաշնչից և Հիսուս Քրիստոսի պատգամներից:
No comments:
Post a Comment