Սա Հուսեփ աղայի ողբերգական կյանքի պատկերումն է: Նա իր ուսերին ուներ երկու աղջիկներին պահելու պարտականություն: Սակայն իր աշխատանքի ողբերգական վիճակը վերջում ստիպում է հերոսին նետվել ջուրը հենց այն կամրջից, որտեղից նա ամեն օր իր անբաժանելի եւ չլցվող պայուսակը ձեռքին նստում էր գնացք եւ ուղեւորվում իր լքյալ աշխատասենյակը՝ բախտի քմահաճույքին թողնելով իր երկու մանկահասակ երեխաներին:
Այս նորավեպը ինքնին ռեալիզմ է: Ես համաձայն եմ հեղինակի առաջարկած ավարտի հետ, չնայած որ կարծում էի, թե աղան կմահանա իր բնական մահով, եւ գոնե կմտածի իր երկու մանկահասակ աղջիկների մասին: Սակայն իրական կյանքում մարդկանց մեծամասնությունը այդքան էլ ուժ չունի պայքարելու կյանքի արհավիրքների դեմ, եւ նրանք շատ շուտ են հանձնվում, ինչը նաեւ նկարագրվում է նովելում: Որպես վերջնաբան, այս տարբերակը թերեւս ամենազդեցիկն է եւ հիմնավորվածը, չնայած ստիպում է ընթերցողին մտածել, թե ինչ կլինի իր երկու աղջիկների հետ: Ըստ իս Հուսեփ աղայի աղջիկները մի կերպ իրենց սովից փրկելու համար վերջ ի վերջո ճարահատյալ ընտրում են աշխարհի ամենահին մասնագիոտությունը…
No comments:
Post a Comment