Wednesday, March 9, 2016

Իրավահաջորդության զուգահեռներ(1 և 3 հանրապետություններ)






Ներածություն

Ընտրել եմ  այս թեման, քանի որ ցանկանում եմ այս հոդվածով ներկայացնել առաջին և երրորդ հանրապետությունների զուգահեռները: Մինչ 11-րդ դասարանի պատմության դասագիրքը ուսումնասիրելը մտածում էի, որ երրորդ հանրապետությունը ավելի լավ վիճակում է,  քան առաջին հանրապետությունը: Բայց ուսումնասիրելուց հետո հասկացա, որ առաջին հանրապետությունը ուներ առավելություններ և չէր զիջում և՛ տնտեսապես, և՛ ռազմականապես, և՛ դեմոգրաֆիական առումով:

Սկզբից կպատմեմ երկուսի մասին, թե երբ են ստեղծվել, ինչպիսի պայմաններ են ունեցել, հետո էլ կանցկացնեմ զուգահեռներ:


Առաջին հանրապետությունը ստեղծվեց 1918թ մայիսի 28-ին, իսկ Անտանտի դաշինքի կողմից ճանաչվեց 1920 հունվարի 19-ին: Վերջինիս իշխանությունը եղել է մեծամասնությամբ Հայ Հեղափոխական Դաշնակցության ձեռքում: Ունեցել է չորս վարչապետ: Առաջինը եղել է Հովհաննես Քաջազնունին, երկրորդը՝ Ալեքսանդր Խատիսյանը, երրորդ՝ Համո Օհանջանյան, իսկ վերջում՝ Սիմոն Վրացյան:


Երրորդը հանրապետությունը ստեղծվեց 1991թ սեպտեմբերի 21-ին: Սկզբում իշխանությունը ՀՀՇ-ի ձեռքում էր հետո գահին բազմեց ՀՀկ-ն: Ունեցել է երեք նախագահ: Առաջին նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, երրորդը՝ Սերժ Սարգսյան:Սկզբում կառավարման ձևը նախագահական էր, հետո դարձրին կիսանախագահական, իսկ 2015թ դեկտեմբերի 6-ից դարձրին խորհրդարանական պետություն:





                                                  Փաստական          Զուգահեռներ

Առաջին հանրապետություն                                                 Երրորդ հանրապետություն              

 բնակչություն-2.000.000                                                         բնակչություն-2.700.000

 կուսակցություններ -8                                                            կուսակցություններ-79

 սովյալներ-500.000                                                                    սովյալներ-760.000

 տարածքը-70.000կմ²                                                                 տարածքը-29.743կմ²

 որբ երախաներ-40.000                                                             որբ երախաներ-1000

 բանակ-40.000                                                                             բանակ-46.450

զրահագնացք-2                                                                           զրահագնացք-0

ռազմանավ-1                                                                                ռազմանավ-0

ավիաջոկատ-1                                                                              ավիաջոկատ-1

Հանքեր-Ալավերդու,Քաջարանի                                               Հանքեր-Քաջարանի





                                                                Զուգահեռներ

Առաջին հանրապետության ժամանակ վարչապետները տնից աշխատանքի էին գնում ոտքով, իսկ հիմա պատգամավորից սկսած մինչև նախագահ բոլորը ունեն ծառայողական մեքենա, որ իր արժեքով տատանվում է 30.000 դոլլաից մինչ 50.000 դոլլար:

Արամ Մանուկյանը միշտ գտնվում էր ժողովրդին մոտ և դրա պատճառով վարակվեց բծավոր տիֆ հիվանդությամբ: Կան ապացույցներ, որ նա կարող էր գումար ծախսել և բուժվել, բայց չարեց, քանի որ այդ գումարը աղքատներին պետք էր:


Սրան հակառակ՝ Սերժ Սարգսյանը ծախսում է ահռելի գումարներ ցողունային բջիջներ ստանալու համար (այս պրոցեսը երիտասարդանալու համար է):

Արամ Մանուկյանի ընտանիքը այնքան աղքատ էր, որ նրա կինը նամակ է գրում կառավարությանը, որ իրենց տրամադրեն մի քանի գրամ ձեթ, մի քանի գրամ ոսպ և այլն:

Հովհաննես Քաջազնունին վերարկուի գումար չուներ, որ գնար ԱՄՆ և օգնություն խնդրեր:Նրան գումար տվեցին պետբյուջեից, որ կարողանար գնել վերարկուն, բայց նա խոստացավ` վերադառնալուն պես գումարը աշխատավարձից ետ կվերադարձնի:Նրա որդին զոհվեց հենց կռվի դաշտում:
Հիմա ամեն մի պաշտոնյայի հագին կա աշխարհի ամենաթանկ ընկերության կոստյում:

Առաջին հանրապետության ժամանակ երկիրը ստիբողաբար ներգրավեցին Ռուսաստանի կազմի մեջ, իշխանությանը հակառակ (1920 դեկտեմբերի 2): Իսկ անկախանալուց հետո (1991 թ. սեպտբերի 21) իշխանությունը իր անկախությունը վաճառեց Ռուսաստանին ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ դառնալով (1991 թ. դեեկտեմբերի 26, 1992 թ. մայիսի 15), իսկ 2015թ. հունվարի 1-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միություն անդամ, որով ավելի կորցրեց իր անկախությունը:

Շատ մարդիկ կարդալով այս զուգահեռները կասեն, որ այն ժամանակ ուրիշ էր իրավիճակը՝ աղքատություն, սով, բայց նայելով զուգահեռները՝  հասկանում ենք, որ նույն իրավիճակն է, և պատմությունը շարունակվում է:
ԵՎ այս իրավիճակում ներկայիս ղեկավարները պիտի վարվեն այնպես, ինչպես Առաջին հանրապետության օրոք:



Վերջաբան
Ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվում է, և այս դեպքը բացառություն չէ: Շատերը, ցանկանալով բարձրացնել երրորդ հանրապետությանը, ասում են, որ առաջին հանրապետության ժամանակ կառավարիչնեը բարի են եղել, դրա համար էլ այդ հանրապետությունը երկու տարի մնաց, իսկ այս հանրապետությունը՝  արդեն 25 տարի: Բայց եկեք չմոռանանք, որ այդ երկու տարիների ընթացքում մենք եղել ենք անկախ, ազատ պետություն: Ամփոփելով կասեմ, որ գնալով մեր երկիրը հասնում է անդունդի եզրին և թե՛ տնտեսապես, թե՛ դեմոգրաֆիապես նմանվում առաջին հանրապետությանը:

Աղբյուր
11 դասրանի պատմության դասագիրք:
12 դասրանի պատմության դասագիրք:
https://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի_Հանրապետություն_(1918-1920)
https://hy.wikipedia.org/wiki/Հայաստան

Friday, March 4, 2016

Ֆլեշմոբ հայերենից


Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ: Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին: Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս: Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»: Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»: Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին: Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ: Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:


Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:

Իւրեանց, յորժամ, զծառայս, իւր, զպտուղս, զոմն, զառաջինսն, Յետոյ, յորդւոյ, զսա, զժառանգութիւն, յորժամ:



Իւ – կարդացվում է յու:

Բառասկսբի յ-ն կարդացվում է հ:

Եթե բառասկզբի զ-ից հետո գալիս է բաղաձայն ապա զ-ն կարդացվում է ը:



Փոխադրիր տեքստը աշխարհաբար:

Մի մարդ կար, որ տնկեց այգի, և ցանակապատեց այն և նրանում հնձան փորեց և շինեց աշտարակ և տվեց մշակներին և գնաց իր երկիր:Երբ ժամանակը եկավ պտղի, ուղարկեց իր ծառային,որ բերքը վերցնի:Ծառային մշակները ծեծեցին,քարկոծեցին և սպանեցին:Եվ դարձյալ ծառա ուղարկեվ նրան էլ տանջեցին նրա պես:Հետո ուղարկեց իր որդուն ասելով.<<Նրանք կամաչեն իմ որդուց>>:Երբ մշակները նրա որդուն տեսան ասացին մտքում.<<Սա է նրա ժառանգը եթե մենք նրան սպանենք ամբողջ ունեցվածքը սրա մեզ կմնա>>:ԵՎ նրան այգուց հանեցին և սպանեցին:Այդ ժամ եկավ տերը այգիի, և ինչ արեց նրանց:Եվ ասեց նա չարը չարով է կորում, և այգին տվեց այլ մշակներին,որոնք տալիս էին բերքը ճիշտ ժամանակին:



Մեկնաբանիր ընտրածդ առակը:

Իմ մեկնաբանությունը այն է,որ ամեն մի սրիկա ով կարծում է,որ ինքը կարող է հանցանքներ կատարելով հասենլ հարստության ,մի օր նա կհասնի անհաջողության:





Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:

«Խնդրանք իմաստության»- Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ

, «Առավոտյան աղոթք»- Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:



«Աղոթք ճաշից առաջ- Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:


«Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»- Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:



III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:Կբացատրեմ <<Աղոթք ճաշից առաջը>>:Այն կարևոր է այնքան, որ տիրոջից շնորհակալություն ենք հայտնում նրա համար, որ նա մեզ տվել է կերակուրև օրհնություն ենք տալիս նրան:
Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. Հիմնավորիր: Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս



Էրիկ Նիկողոսյան 12-2դասարան,ավագ դպրոց

Friday, January 29, 2016

Անդրե Մորուա — Մանուշակներ ամեն չորեքշաբթի

1.Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:
Այս պատմությունը միանշանակ սենտիմենտալ էր:Հիմնավորումը հետևյալն է` հեքիաթը գրողները հորինում են նրա համար, որ ինչ-ինչ բաներ սովորեցնեն մարդկանց կերպարների տեսքով:Այս պատմություն վերցրած է իրական կյանքից,և իրականում լինում են այսպիսի դեպքեր:Բայց այնուամենայնիվ կային մարդիկ որոնց կյանքը դարձել էր հեքիաթ:Օրինակ` լեյտենանտը նրան հաճույք է պատճառում այն փաստը,որ ամեն չորեքշաբթի տանում էր մանուշակ:


2.Մի քանի նախադասությամբ բնութագրիր պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում:
Մի կին ով շատ դժվարությամբ հասել է դերասանուհի կոչվելու բարձր տիտղոսին:Նա բոլորի կողմից սիրված էր և ուներ շատ երկրպագուներ:Բայց վերջիներիս մեջ կար մի տղա ով ամենից շատը գրավեց նրա ուշադրությունը:Ջեննին ինձ համար պատմվածքի սկզբից մինչև վերջ մնում է նույն:Պատմվածքի սկզբում կային պահեր երբ նա լսում էպահակի խորհուրդը և չի հանդիպում տղայի հետ, բայց դա նրան չի խանգարում հադիպելու ցանկություն ունենալ:Ամենակարևոր բան նրա բնութագրման մեջ այն է,որ երախտագիտություն հայտնելու համար իր երդման համաձայն ամեն չորեքշաբթի ծաղիկ է դնում լեյտենանտի գերեզմանին:

3.Սիրո ու հավատարմության ի՞նչ օրինակ կարող ես հիշել:
Սիրո և հավատարմության օրինակներ շատ եմ հիշում:Վերհիշածներիս մեջ կան նաև այնպիսի դեպքեր,երբ կենդանին է սիրում իր տիրոջը և հավատարիմ մնում;Մտաբերեցի երկեւ հատ մեկ հայկական մյուս համաշխարհային գրականությունից:Հայկական Հովհաննես Թումանյանի պոեմն է, իսկ համաշխարհայինը Ու.Շեքսպիրի
Ռոմեո և Ջուլիետը;

Sunday, January 24, 2016

Հովհաննես Թումանյան



Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմՍտեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել էԹիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.)հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։





է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին,54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:

Վահան Տերյան




Վահան Տերյան իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան փետրվարի 9 հունվարի 28, 1885 - հունվարի 7, 1920


Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում էԱլեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։


1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։


1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։


1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու«Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։


1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։


1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալՕրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Հայոց լեզվի առաջադրանք 1 Հանրապետական օլիմպիադայի առաջադրանքներ



12-րդ դասարան

1.Գտե’ք սխալը, նշե’ք տեսակը (3 միավոր):

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակոտնյա և թյուր կարծիքներ:Բառի սխալ գործածություն:

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:Կետադրական սխալ:

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իր անվան հետ:Բառի սխալ գործածություն:

2.Բացատրե’ք տրված հարանուն բառերի իմաստները (3 միավոր):

ա. լիակատար-Ամբողջական անթերի, լիիրավ-Լիուլի իրավունք վայելող

բ. տարագրություն-Բռնի գաղթ,աքսոր, տարեգրություն-Դեպքերի ժամանակագրություն

գ. հավակնոտ-Իր մասին մեծ կարծիք ունեցող(օտար բառով պրետենցիոզ),
հավակնորդ-Մրցակից թեկնածու

3.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտե’ք մեկբառով (2 միավոր):

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր- եպիսկոպոս

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն,

գ. խակ խաղող-ազոխ

դ. կռունկների խումբ-խորդապար

4.Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները (2 միավոր).

երկնագույն արյուն-ազնվականություն
 ծոծրակը քորել-մտորել
 կոկորդում նստել-խանգարել
 ձայն բարբառո հանապատի-արձագանք չստանալ

5.Դուրս գրե’ք արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականականձև, նշե’ք դրանց արևելահայ տարբերակները (3 միավոր):

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

Յուր արհեստն-Իր արհեստ
այրերուն-տղամարդկանց
կը գտներ-գտնում էր
կը մատակարեր-մատակարարում է
յուր աշխատության-իր աշխատության

6.Գրաբարով տրված հատվածը թարգմանե’ք աշխարհաբար (1 միավոր):

Յամենայն ժամ աղաչանք իմ այս են-Ամեն ժամ իմ աղաչանքը այս է

Ի մեղաց իմոց սուրբ արա զիս, Տեր:Իմ մեղքերով սուրբ արա ինձ Տեր:

7.Նշե’ք՝գործառական ո՞ր ոճով է շարադրված տրված հատվածը (1միավոր):

Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաք էր Աղձնիք նահանգում: Տիգրան Մեծը, հայոց զորքի գլուխն անցած, իրար հետևից հպատակեցնում է սահմանամերձ թագավորությունները՝ ընդարձակելով Հայկական լեռնաշխարհի սահմանները:
Այս ժարադրածը գրված է գործառականի գիտական ոճով:

Sunday, November 22, 2015

Արաբական թերակղզին բեդվիններից մինչև միլիարդատերեր




Արդեն մեկ տարի ինչ ուսումնասիրում եմ Արաբականթերակղզին և նրա բնակիչներին: Այդ ընթացքում պարզեցի, որ այս թերակղզու բնակիչներն ունեցել են բավականին հետաքրքիր սոցիալական զարգացում:Հատկապես մոտիվացիա հանդիսացավ այն, որ մի քանիտարում արաբները փոքրիկ գյուղերից սկսեցին ապրելմեգապոլիսներում: Այս նյութի մեջ կփորձեմ ներկայացնել մի շարք փաստական տվայլներ թերակղզու և դրա իշխողների մասին:





Նախ և առաջ կուզեի ներկայացնել, թե որտեղ են ապրում արաբները այսինքն իրենց թերակղզին:Տարածքը` 3 237 500 քառակուսի կմ  է, բնակչությունը` ավելի քան 77 միլիոն մարդ: Թերակղզու դերըհատկապես մեծացավ 19-րդ դարի ընթացքում։ Հայտնաբերվում են «սև ոսկու»`  նավթի և «կապույտվառելիքի»` բնական գազի հսկայական պաշարներ։
Արաբական թերակղզում և  Պարսից ծոցի ավազանում տեղակայված է նավթի համաշխարհայինպաշարների 2/3-ը, բնական գազի պաշարների գրեթե կեսը։ Կան նաև մետաղների օգտակար հանածոներիհանքավայրեր։
Թերակղզու և հարակից կղզիների վրա են տեղակայված  Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը,Բահրեյնը, Քուվեյթը։ 
1981 թվականին Եմենից բացի թերակղզու պետությունները հիմնում են Պարսից ծոցի տնտեսականհամագործակցության խորհրդի մեջ որի մեջ, սակայն, չի մտնում Եմենը։
Արաբական թերակղզին  սեմական ժողովուրդների հայրենիքն է ։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսածայդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր Մահիկի»տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել էՀաբեշական բարձրավանդակում` Եթովպիա։


Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիքեն  Շումերը, Աքքադը,  Բաբելոնիան, Փյունիկիան,  Ասորեստանը,  Ասորիքի և Միջագետքիհռչակավոր քաղաք-պետությունները։ Ժամանակակից Սիրիայի ու Հորդանանիտարածքներում են գտնվում Նաբատեայի ու Պալմիրայի հելլենիստական ոճով կառուցվածքաղաքները: Այսօր չնչին բեկորներ մնացել են այդ պետություններից, ժողովուրդների մեծմասը ձուլվել է։ Այս երկրների մեծ մաս գրավել է մեր թագավոր Տիգրան Մեծը:

«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն անողոքաբար քանդում և հողին ենհավասարեցնում հնագույն հուշարձանները Սիրիայում և Իրաքում։ Սպառնալիքի տակ էգտնվում նաև Լիբանանի համաշխարհային մշակութային ժառանգությունը։

Հնագույն վանքեր, հաղթանակի կամարներ, ամֆիթատրոններ՝ սիրիական Պալմիրան, որիավերակները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, ուշ անտիկ շրջանիամենանշանակալի քաղաքներից է Մերձավոր Արևելքում։ Այժմ նրան սպառնում էոչնչացումը ԻՊ-ի ահաբեկիչների կողմից: «Իսլամական պետություն» ահաբեկչականխմբավորման զինյալները գրեթե հողին են հավասարեցրել իրաքյան հնագույն Հաթրաքաղաքը, որը հարուստ էր պարթևական ժամանակաշրջանի հուշարձաններով:

Զենքի միջոցով ահաբեկիչները ոչնչացրել են քաղաքից մնացած կիսավեր մշակութայինհուշարձանները:

Հաթրան ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգությանցուցակում՝ իր բացառիկ հելլենիստական և հունահռոմեական ավանդույթնեի ուճարտարապետական յուրահատուկ կոթողների շնորհիվ, որոնք ներառում էինհելլենիստական դարաշրջանի տարրեր ու հունահռոմեական ավանդույթներ:




Արաբական թերակղզին դարեր շարունակ բանկեցված է եղել տասնյակ ազգերով ու ազգություններով,ցեղերով ու ցեղային միություններով։ Սակայն գերիշխողը եղել և մնում են արաբները, որոնք իրենց են ձուլելշատ էթնիկ խմբեր։ Արաբական ցեղերը հայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որիհիմնադիրն Ադնանն էր , և հարավային, որի հիմնադիրն էր Կահտանը։ Հայտնի էին առյուծի որդիներ,)՝արծվի որդիներ, , և այլ ցեղերը Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպեսնաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապեսմեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։


Հյուսիսային ու Կենտրոնական Արաբիայի բնակչությունը ևս զբաղվում էր նստակյաց հողագործությամբ։Նպաստավոր էին ոչ միայն Յամամայի և Եմենի ոռոգովի տարածքները, այլև Նաջդի սարահարթի,Բահրեյնի դաշտավայրի ու Հիջազի լեռնային օազիսները։ Նստակյաց ցեղերը ստեղծել էին քաղաք-պետություններ՝ շաաբաներ որոնք հունական պոլիսներ էին հիշեցնում։ Դրանք իրենց ազդեցությունըտարածում էին նաև շրջակա գյուղերի վրա՝ նպաստելով դրանց զարգացմանը։ 6-րդ դարում շաաբաների,ինչպես նաև Եմենում ձևավորված թագավորությունների թուլացումն ու անկումը բացասաբարանդրադարձավ սոցիալական, տնտեսական ու քաղաքական կյանքի վրա։ Պատճառը ՄերձավորԱրևելքում ևՀռոմեական կայսրությունում տիրող փոփոխություններն էին, որոնք հանգեցրին հին՝նախնադարյան ու ստրկատիրական կարգերի վերջնական վերացմանն ու նոր հասարակարգիստեղծմանը։ Արևելքի ժողովուրդները թևակոխեցին ավատատիրության դարաշրջան, որը տևեց 1,2-1,5հազարամյակ։ Նախաիսլամական շրջանում՝ 6-7-րդ դարերի թերակղզու բնակչության 4-4,5 միլիոնընստակյացներ էին, իսկ 2,5-3 միլիոն մարդ զբաղվում էր քոչվոր կամ կիսաքոչվորանասնապահությամբ հողագործությունը պատվազրկություն համարելով։


Նախաիսլամական շրջանի ցեղային համակարգն ունի մոտ երկու հազարամյա պատմություն։ Արաբականցեղերը ունեին հիմնական անդամներ, որոնք իրար հետ կապված էին արյունակցական կապով, ևերկրորդական անդամներ, որոնք պատերազմում հաղթված ցեղերի ստրկացված անդամներն էին կամթույլ տոհմերի հնազանդ անդամները։ Բեդուինները զբաղվում էին քոչվոր անասնապահությամբ ումասամբ հարձակումներով։ Արաբական թերակղզու հիմնական փոխադրամիջոցը, կենդանական սնունդի,հագուստի ապահովողն ու հարստության չափանիշը հարյուրավոր տարիներ եղել և մնում է ուղտը։
Արաբներ, սեմական ծագմամբ ազգ։ Խոսում են արաբերեն և բնակվում են ՄերձավորԱրևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում։ Դավանում են իսլամ։
Արաբների նախնիները Արաբական թերակղզում ապրող զանազան բեդուինական ցեղերնէին։ Նախաիսլամական Արաբիայում նրանք դարձել էին երկրամասի ամենահզոր ուժը։Միջնադարում արաբական ցեղերի տեղաշարժը արդյունք էր իսլամական պետության ստեղծման։




Ինչպես նշեցի սկզբում արաբական թերակղու դեր բարձրացավ այն ժամանակ երբ հայտնաբերվեց նավթըև գազը: Երբ նավթը հայտնաբերվեց եվրոպացիները ցանկանալով յուրացնել դա, եկան արաբականթերակղզի, բայց չհաջողեցին: Նրանց հաջողվեց նավթահորեր վերցնել Մերձավոր Արևելքի մի քանիերկրում: Արաբական թերակղզու չորս երկիր ունի բարձր դիրք համաշխարհային նավթի պահուստիցանկում: Սաուդյան Արաբիան գտնվում է երկրորդ, Քուվեյթը հինգերորդ, Արաբական ՄիացյալԷմիրությունը վեցերորդ, իսկ Քաթարը տասներեքերորդ: Գազի առումով տասնյակի մեջ կա Քաթարը ևՍաուդյան Արաբիան: Քաթարը այստեղ երկրորդն է, իսկ Սաուդյան Արաբիան ութերորդը: Այս բոլորերկրներում չկա դեմոկրատիա այդ իսկ պատճառով բոլոր նավթահանքերը կամ՛ պատկանում են այդերկրի միապետին, կամ ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյաի: Նրանք նավթից ստացած գումարըվերցնում են և ներդրում Եվրոպայի ինչ-որ մի ընկերությունում: Նաև կան դեպքեր, որ իրենք ենկազմակերպություն ստեղծում և դարձնում դրանք համաշխարհային նշանակության:
Այժմ տանք մի քանի մարդկանց անուններ ովքեր իրենց բնական պաշարների շնորհիվ դարձել ենմիլիարդատերեր: Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մակտում, կամ Շեյխ Մուհամեդը ՄԱԷ-ի վարչապետ ևփոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավարը։ Նրա իսկ գլխավորությամբ գյուղաքաղաք Դուբայը դարձավ աշխարհում ամենահայտնիներից, որպես ժամանցի և հանգստի քաղաք: Նրա կարողությունը 4միլիարդ դոլար է: Նրան է պատկանում նաև «Ֆլայ Էմիրատը», աշխարհում ամենամեծ ձիերի ախոռը ևաշխարհում հայտնի մի քանի այլ վայրեր Դուբայում: Խալիֆա բին Զայեդ ալ Նահյան Միացյալ ԱրաբականԷմիրությունների նախագահ, Աբու Դաբիի էմիր: Աբու Դաբի-ում է գտնվում ԱՄԷ նավթի 80%: Իր հորից էժառանգել իր կարողության մեծ մասը` մոտ տասնհինգ միլիարդ դոլար: Իր ընտանիքի կարողությունըհարյուր հիսուն միլիարդ դոլար: Ունի նաև մի կազմակերպություն Abu Dhabi Investment Authority որիկապիտալը հասնում է մոտավորապես ութ հարյուր յոթանասունհինգ միլիարդ դոլարի: Սալման բինԱբդուլ Ազիզ ալ Սաուդ,  Սաուդյան Արաբիայի Թագավորն է դարձել իր մեծ եղբոր՝ Աբդուլլահ Բին ԱբդուլԱզիզ Ալ-Սաուդի մահից հետո։ Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը, որպես Սաուդյան Արաբիայի նորարքա 30 միլիարդ  ԱՄՆ դոլար բաժանեց Սաուդյան Արաբիայի բնակիչներին պարգևների տեսքով։
Նրա հրամանով բոլոր պետական ծառայողները, թոշակառուները և ուսանողները ստացել են երկու ամսվավճարներ։ Բացի այդ նա մարեց 500 000 պարտքատերերի պարտքերը։ Ունի Սաուդյան Արաբիաումնավթահանքեր և գազի հանքեր:







Թե ինչ տվեց այս հոդվածը ինձ, դժվար է ասել, որովհետև ես մինչև այս հոդվածը շատ բան գիտեի արաբների մասին: Բայց շատ բաներ կան,որ այստեղից սովորեցի հատկապես թե արաբների նախնիները ինչով են սնվել, ինչով են հաց պատրաստել, ինչ կենդանու կաշվով են կարել իրենց զգեստների մի մասը: Նայելով արաբներին հասկանում ենք, որ արաբները այդ քան էլ արարչագործ ազգ չեն, բայց քանի, որ նրանց մոտ հայտնաբերվեց այնպիսի մի ռեսուրս, որ աշխարհում շատ քչերը ունեն, նրանք հարստացան: Արևմուտքը հիմա ձևացնում, թե մտածում է արևելքի ճակատագրով, բայց դա միայն թվում է առաջին հայացքից: Իրականում եթե նայենք, մինչև նավթը հայտնաբերվելը Եվրոպային չէր հետաքրքրում Արաբական թերակղզին,նրանք դրան վերաբերվում էին ընդամենը որպես անապատի կտորի:


Հղումներ` 1, 2, 3, 4, 5:


Նյութը կազմեց Էրիկ Նիկողոսյանը