Tuesday, March 22, 2016

Ցտեսություն նախագիծ



Ես Էրիկ Նիկողոսյանն եմ, սովորում եմ կրթահամալիրում արդեն 16 տարի: Մի զարմացեք՝ մանկապարտեզից մինչև 6-րդ դասարան: Վեցերորդ դասարանը ավարտելուց հետո սովորել եմ Մայր դպրոցի միջինում:Միջին դպրոցը ավարտելուց հետո սովորում եմ ավագ դպրոցում: Մանկապարտեզից սկսած մինչ 12-րդ դասարան՝ ունեցել եմ բազմաթիվ ընկերներ:Վերհիշելով ամբողջը՝  հուշեր լինեն դրանք, լավ կամ վատը, հասկանում եմ, որ դրանք ինձ շատ դեպքերում կյանքի դաս են եղել, որ ճանաչեմ աշխարհն ավելի լավ:Ես չեմ ցանականում կեղծավորի նման գեղեցիկ և դյուրագրգիռ բառեր ասել դպրոցի հասցեին: Ես նախընտրում եմ գործելը խոսելուց: Բայց, ինչևիցե, կասեմ մի քանի առավելությունների մասին: Ազատություն ունեն հանրապետության բոլոր դպրոցները, բայց այն սահմանափակվում է միայն թղթի վրա գրելով: Մեր դպրոցը վառ ապացույց պետք է լինի բոլորի համար և դառնա ազատության խորհրդանիշ: Առավելություններից կարող եմ նշել այն, որ մեր դպրոցում երեխան ձևավորվում է որպես անհատ: Երեխան ունի հնարավորություն դասախոսություններ, դասեր վարելու, և այս ամենը,  ինչը մոտիվացիա է հանդիսանում նրա՝  որպես անհատի ձևավորմանը: Վերջացնելով միտքս՝ կուզեմ ասել,  որ ես չեմ ցանկանում ասել իմ դպրոցին ցտեսություն, քանի որ ինչպես ասում է տիար Բլեյանը..<<Մեր դպրոցի սովորողները հավերժ Սեբաստացի են>>:

No comments:

Post a Comment