Այս հոդվածով ցանկանում եմ ներկայացնել Հիտլերի վերաբերմունքը հայոց ցեղասպանության և հայերի նկատմամբ:Ի դեպ, նշեմ, որ Հիտլերը ինձ համար, անկախ ամեն ինչից, մնում է մի անհատ, որը իր բնածին տաղանդով, իր ոգով կարողացավ փոխել պատմության ընթացքը: Շատ հոդվածներ եմ կարդացել, որտեղ նշվում է, որ Հիտլերը հօգուտ հայերի է խոսել հայոց ցեղասպանության մասին. փորձեմ լուսաբանել, որ դա այդպես չէ: Հոդվածի սկզբում նախ ներկայացնեմ նրա կյանքը, հետո՝ նրա գործած ցեղասպանությունները և վերաբերմունքը հայերի նկատմամբ:
Ադոլֆ Հիտլերը ծնվել է1889թ ապրիլի 20-ին Ավստրիայի Բրաունաու Ինա քաղաքում, մաքսատան ծառայողի ընտանիքում:1932 թվականին ընտրություններում Ադոլֆի կուսակցությունն հաղթեց՝ հավաքելով ձայների մեծամասնությամբ:1933թ Հիտլերը դարձավ Գերմանիայի ռայխսկանցլեր: 1934թ միավորեց ռայխսկանցլերի և նախագահի պաշտոնները:
Ադոլֆ Հիտլեր հայոց ցեղասպանության մասին խոսել է 1939 թվականի օգոստոսի 29-ին Օբերզալբերգ քաղաքում Լեհաստան մտնելու նախօրեին: Նա իր գեներալներին կոչ էր անում սպանել անխնա թե' կին, թե' երեխա՝ չմտածելով հասարակական կարծիքի մասին: Երբ նրա գեներալներից մեկն ասել է, որ ցեղասպանություն կլինի, Հիտլերը պատասխանել է..<<Ո՞վ է այսօր հիշում հայերի բնաջնջման մասին>>: Հիտլերը հայերին համարում էր հրեական ծագում ունեցող և դրա համար ցանկանում էր հայերին ոչինչացնել: Բայց սրան հակառակ՝ Մուսոլինի սիրում էր հայերին: Մուսոլինին Իտալիա հրավիրեց մի շարք հայագետների, ովքեր գրեցին <<Հայերը՝ արիացիներ>> աշխատությունը:
Նշեմ նաև, որ գերմանացիները հայերին կոտորելու գործում հետ չեն մնացել.երբ թուրքերը չէին կարողանում որևէ բերդ գրավել, որը պաշտպանում էին հայերը, նրանք կանչում էին գերմանացիներին, և վերջիններս հրանոթի կամ գնդացիրի օգտագործմամբ ոչինչացնում էին հայերին:
Հ. Գ. Հոդվածս կարդալուց հետո ուզում եմ, որ չմտածեք, թե ատում եմ գերմանացիներին, ո՛ չ, ընդհակառակը, գերմանացիներն օժտված են բարձր հատկանիշներով, որ մեզ՝ հայերիս չէր խանգարի :Բայց, ինչևէ, պետք չէ մոռանալ նրանց կողմից իրականացված ցեղասպանությունը:
աղբյուր
11 համաշխարհային պատմություն
http://tirar-travel.com/blog/?p=3058
No comments:
Post a Comment