Friday, March 4, 2016

Ֆլեշմոբ հայերենից


Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ: Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին: Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս: Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»: Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»: Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին: Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ: Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:


Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:

Իւրեանց, յորժամ, զծառայս, իւր, զպտուղս, զոմն, զառաջինսն, Յետոյ, յորդւոյ, զսա, զժառանգութիւն, յորժամ:



Իւ – կարդացվում է յու:

Բառասկսբի յ-ն կարդացվում է հ:

Եթե բառասկզբի զ-ից հետո գալիս է բաղաձայն ապա զ-ն կարդացվում է ը:



Փոխադրիր տեքստը աշխարհաբար:

Մի մարդ կար, որ տնկեց այգի, և ցանակապատեց այն և նրանում հնձան փորեց և շինեց աշտարակ և տվեց մշակներին և գնաց իր երկիր:Երբ ժամանակը եկավ պտղի, ուղարկեց իր ծառային,որ բերքը վերցնի:Ծառային մշակները ծեծեցին,քարկոծեցին և սպանեցին:Եվ դարձյալ ծառա ուղարկեվ նրան էլ տանջեցին նրա պես:Հետո ուղարկեց իր որդուն ասելով.<<Նրանք կամաչեն իմ որդուց>>:Երբ մշակները նրա որդուն տեսան ասացին մտքում.<<Սա է նրա ժառանգը եթե մենք նրան սպանենք ամբողջ ունեցվածքը սրա մեզ կմնա>>:ԵՎ նրան այգուց հանեցին և սպանեցին:Այդ ժամ եկավ տերը այգիի, և ինչ արեց նրանց:Եվ ասեց նա չարը չարով է կորում, և այգին տվեց այլ մշակներին,որոնք տալիս էին բերքը ճիշտ ժամանակին:



Մեկնաբանիր ընտրածդ առակը:

Իմ մեկնաբանությունը այն է,որ ամեն մի սրիկա ով կարծում է,որ ինքը կարող է հանցանքներ կատարելով հասենլ հարստության ,մի օր նա կհասնի անհաջողության:





Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:

«Խնդրանք իմաստության»- Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ

, «Առավոտյան աղոթք»- Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:



«Աղոթք ճաշից առաջ- Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:


«Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»- Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:



III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:Կբացատրեմ <<Աղոթք ճաշից առաջը>>:Այն կարևոր է այնքան, որ տիրոջից շնորհակալություն ենք հայտնում նրա համար, որ նա մեզ տվել է կերակուրև օրհնություն ենք տալիս նրան:
Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. Հիմնավորիր: Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս



Էրիկ Նիկողոսյան 12-2դասարան,ավագ դպրոց

No comments:

Post a Comment