Friday, January 29, 2016

Անդրե Մորուա — Մանուշակներ ամեն չորեքշաբթի

1.Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:
Այս պատմությունը միանշանակ սենտիմենտալ էր:Հիմնավորումը հետևյալն է` հեքիաթը գրողները հորինում են նրա համար, որ ինչ-ինչ բաներ սովորեցնեն մարդկանց կերպարների տեսքով:Այս պատմություն վերցրած է իրական կյանքից,և իրականում լինում են այսպիսի դեպքեր:Բայց այնուամենայնիվ կային մարդիկ որոնց կյանքը դարձել էր հեքիաթ:Օրինակ` լեյտենանտը նրան հաճույք է պատճառում այն փաստը,որ ամեն չորեքշաբթի տանում էր մանուշակ:


2.Մի քանի նախադասությամբ բնութագրիր պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում:
Մի կին ով շատ դժվարությամբ հասել է դերասանուհի կոչվելու բարձր տիտղոսին:Նա բոլորի կողմից սիրված էր և ուներ շատ երկրպագուներ:Բայց վերջիներիս մեջ կար մի տղա ով ամենից շատը գրավեց նրա ուշադրությունը:Ջեննին ինձ համար պատմվածքի սկզբից մինչև վերջ մնում է նույն:Պատմվածքի սկզբում կային պահեր երբ նա լսում էպահակի խորհուրդը և չի հանդիպում տղայի հետ, բայց դա նրան չի խանգարում հադիպելու ցանկություն ունենալ:Ամենակարևոր բան նրա բնութագրման մեջ այն է,որ երախտագիտություն հայտնելու համար իր երդման համաձայն ամեն չորեքշաբթի ծաղիկ է դնում լեյտենանտի գերեզմանին:

3.Սիրո ու հավատարմության ի՞նչ օրինակ կարող ես հիշել:
Սիրո և հավատարմության օրինակներ շատ եմ հիշում:Վերհիշածներիս մեջ կան նաև այնպիսի դեպքեր,երբ կենդանին է սիրում իր տիրոջը և հավատարիմ մնում;Մտաբերեցի երկեւ հատ մեկ հայկական մյուս համաշխարհային գրականությունից:Հայկական Հովհաննես Թումանյանի պոեմն է, իսկ համաշխարհայինը Ու.Շեքսպիրի
Ռոմեո և Ջուլիետը;

No comments:

Post a Comment