Մարքեթինգ (անգլերեն՝ marketing) բառն առաջացել է անգլերեն market բառից, որը նշանակում է շուկա, իսկ «մարքեթինգ» տերմինը նշանակում է գործել շուկայում։
Մարքեթինգի հայաֆիկացրած տարբերակներ են համարվում՝ շուկայաբանությունը կամ շուկայագիտությունը, սակայն այս տերմինները լիարժեքորեն չեն արտահայտում մարքեթինգի՝ իբրև բիզնեսի, փիլիսոփայության բովանդակությունը։ Այդ իսկ պատճառով հայ մարքեթոլոգները հակված են օգտագործել «մարքեթինգ» տերմինը։
Մարքեթինգ հասկացողությունը առաջին անգամ շրջանառության մեջ է դրվել 1902 թ.-ին «Մենեջմենթի ամերիկյան դպրոցի» ներկայացուցիչների կողմից, բայց առավել լայն կիրառում է ստացել 1950-ական թվականներից սկսած
Գոյություն ունի մարքեթինգի շուրջ 2000 սահմանում։ Առավել հայտնի և ընդունված են հետևյալ 2 սահմանումները.
Ըստ Ամերիկյան մարքեթինգային ասոցիացիայի «Մարքեթինգը ապրանքների, ծառայությունների, կազմակերպությունների, մարդկանց, տարածքների և գաղափարների պահանջարկի կանխատեսումն է, կառավարումը և բավարարումը փոխանակման միջոցով»։
Ըստ Ֆ. Կոտլերի «Մարքեթինգը մարդկային գործունեության մի ձև է, որն ուղղված է մարդկային կարիքների և պահանջմունքների բավարարմանը՝ փոխանակման միջոցով»։
Ներկայացնենք նաև մի քանի այլ սահմանումներ.
Մասնավորապես նույն Ֆ. Կոտլերը մարքեթինգը բնորոշել է նաև հետևյալ կերպ. «Մարքեթինգը սոցիալական գործընթաց է, որի միջոցով բավարարվում են անհատների կամ նրանց խմբերի պահանջմունքների օգտակարությամբ օժտված ապրանքների ու ծառայությունների, ապրանքների ու ծառայությունների արտադրության, իրացման կամ դրանք այլ անձանց հետ փոխանակելու ճանապարհով»։
Հ. Տակեուչի. «Մարքեթինգը գլոբալ պահանջարկի ձևավորման և դրա հետագա բավարարման փիլիսոփայություն է».
Լ. Բագիև. «Մարքեթինգը առք ու վաճառքի գործընթացում ներգրավված կազմակերպությունների միջև ձևավորված փոխհարաբերությունների ցանցն է»։
Մարքեթինգի ֆունկցիաները
Մասնագետները առանձնացնում են մարքեթինգի 4 խումբ ֆունկցիաներ կամ գործառույթներ.
Վերլուծական ֆունկցիա - շուկայի ուսումնասիրություն, սպառողների ուսումնասիրություն, ֆիրմայի կառուցվածքի ուսումնասիրում, ապրանքային տեսականու ուսումնասիրում, ֆիրմայի ներքին միջավայրի ուսումնասիրում։
Արտադրական ֆունկցիա - նոր ապրանքների արտադրության կազմակերպում և նոր տեխնոլոգիաների մշակում, նյութատեխնիկական մատակարարման կազմակերպում, պատրաստի արտադրանքի որակի և մրցունակության կառավարում։
Իրացման կամ վաճառքի ֆունկցիա - ապրանքաշարժի համակարգի կազմակերպում, սպասարկման կազմակերպում, իրացման, խթանման և պահանջարկի համակարգի ձևավորման կազմակերոպում, նպատակաուղղված ապրանքային և գնային քաղաքականության անցկացնում։
Կառավարման և վերահսկման ֆունկցիա - ֆիրմայի ռազմավարական և օպերատիվ պլանավորման կազմակերպում, մարքեթինգի կառավարման տեղեկատվական ապահովում, մարքեթինգի կոմունիկացիոն ենթագործառույթ, մարքեթինգի վերահսկման կազմակերպում։
Իմ կարծիքով առանց մարքեթինգի ֆունկցիաների բիզնեսը չի զարգանա:Մարդ, եթե չունի մարքեթինգային գիտելիքներ,բայց ցանկանում է ստեղծել բիզնես այդ դեպքում նա պետք է օգտվի մարքետոլոգների տրված ծառայություներից:
No comments:
Post a Comment