Monday, June 27, 2016

Միքելանջելո



Միքելանջելոյի մանկությունն անցել է Ֆլորենցիայում:Արվեստագետի նրա տաղանդը վազ դրսևորվեց, և նա, հակառակ հոր կամքի, որոշեց նվիրվել արվեստին:Տասներեք տարեկան էր, երբ դարձավ նկարչի աշակերտ, իսկ շուտով հոյակապ քանդակների հեղինակ էր արդեն:26 տարեկան էր, որ ձեռնարկեց անհավատալի դժվար մի աշխատանք:Մի քանդակագործ ավելի քան հինգ մետր բարձրությամբ մարմարե բեկորից սկսել էր արձան քանդակել, բայց փչացրել էր մարմարն ու այդպես էլ թողել:Լավագույն վարպետներն անգամ հրաժարվում էին այդ խեղված մարմարից քանդակ ստեղծելուց:Միքելանջելոն հանձն առավ այդ գործը:Երեք տարի անց քանդակը պատրաստ էր:Հինավուրց առասպելը պատմում է, որ մենամարտում Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամի Գողիաթին:Քանդակագործն իր հերոսին պատկերել է մարտի պատրսաստվելու պահին:Լայն բացած աչքերով նայում է նա հսկային ՝ ձախ ձեռքում սեղմած պարսատիկը:Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:

No comments:

Post a Comment