Saturday, June 25, 2016

Ծիր Կաթին


Աստղային մարմիններով, համաստեղություններով գիտնականները վաղուց են հետաքրքրվել, և դեռևս 7-րդ դարում հայ մեծանուն Անանիա Շիրակացին դրանցից մեկի` Ծիր Կաթինի մասին գրել է<<դրանք կուտակված բազմաթիվ մեծ և փոքր աստղեր են, որոնք աղոտ երևալու հետևանքով միավորված լույսով են երևում>>:Հազար տարի հետո միայն`17-րդ դարում, Գալիլեո Գալիլեյը, աստղադիտակն ուղղելով երկնքի այդ տիրույթը, հաստատեց Շիրակաու առաջ քաշած միտքը:Ժամանակակից աստղագիտական տվյալները փաստում են, որ Ծիր Կաթինի երկնային ուղին անցնում է 32 համաստեղություններով.Դենեբից սկսած` Ծիր Կաթինը ճյուղավորվում է երկու վտակների ու այդպես էլ <<հոսում>> դեպի հորիզոն:Նրա առավել պայծառ ու խիտ ամպերը դիտվում են Կարապի, Աղեղնավորի , հատկապես Վահանի համաստեղություններում:

No comments:

Post a Comment