Միքելանջելոյի մանկությունն անցել է Ֆլորենցիայում:Արվեստագետի նրա տաղանդը վազ դրսևորվեց, և նա, հակառակ հոր կամքի, որոշեց նվիրվել արվեստին:Տասներեք տարեկան էր, երբ դարձավ նկարչի աշակերտ, իսկ շուտով հոյակապ քանդակների հեղինակ էր արդեն:26 տարեկան էր, որ ձեռնարկեց անհավատալի դժվար մի աշխատանք:Մի քանդակագործ ավելի քան հինգ մետր բարձրությամբ մարմարե բեկորից սկսել էր արձան քանդակել, բայց փչացրել էր մարմարն ու այդպես էլ թողել:Լավագույն վարպետներն անգամ հրաժարվում էին այդ խեղված մարմարից քանդակ ստեղծելուց:Միքելանջելոն հանձն առավ այդ գործը:Երեք տարի անց քանդակը պատրաստ էր:Հինավուրց առասպելը պատմում է, որ մենամարտում Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամի Գողիաթին:Քանդակագործն իր հերոսին պատկերել է մարտի պատրսաստվելու պահին:Լայն բացած աչքերով նայում է նա հսկային ՝ ձախ ձեռքում սեղմած պարսատիկը:Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:
Monday, June 27, 2016
Միքելանջելո
Միքելանջելոյի մանկությունն անցել է Ֆլորենցիայում:Արվեստագետի նրա տաղանդը վազ դրսևորվեց, և նա, հակառակ հոր կամքի, որոշեց նվիրվել արվեստին:Տասներեք տարեկան էր, երբ դարձավ նկարչի աշակերտ, իսկ շուտով հոյակապ քանդակների հեղինակ էր արդեն:26 տարեկան էր, որ ձեռնարկեց անհավատալի դժվար մի աշխատանք:Մի քանդակագործ ավելի քան հինգ մետր բարձրությամբ մարմարե բեկորից սկսել էր արձան քանդակել, բայց փչացրել էր մարմարն ու այդպես էլ թողել:Լավագույն վարպետներն անգամ հրաժարվում էին այդ խեղված մարմարից քանդակ ստեղծելուց:Միքելանջելոն հանձն առավ այդ գործը:Երեք տարի անց քանդակը պատրաստ էր:Հինավուրց առասպելը պատմում է, որ մենամարտում Դավիթը հաղթում է իր ժողովրդի թշնամի Գողիաթին:Քանդակագործն իր հերոսին պատկերել է մարտի պատրսաստվելու պահին:Լայն բացած աչքերով նայում է նա հսկային ՝ ձախ ձեռքում սեղմած պարսատիկը:Դավիթը լի է վճռականությամբ, հանդարտ է ու ահեղ:
Գիր 2
Գրերի շատ տեսակներ կան:Ամենահին տեսակը պատկերագիրն է:Մարդիկ ժայռի կամ քարի վրա նկարում էին որևէ կենդանի առարկա հենց այդ կենդանու կամ առարկայի իմաստով:Օրինակ, նկարում էին այծ, որը հենց այծ էլ նշանակում էր:Պատկերագրերից հետո մարդիկ անցան գաղափարագրերին:Գաղափարագիրը արդեն մի քանի քայլ առաջ էր պատկերագրից:Նրա նշանները նույնպես պատկեր էին, բայց գաղափարագրերի տվյալ պատկերը կարող էր ունենալ մի քանի նշանակություն:Պատկերագրերն ու գաղափարագրերը հնչյունական գիր չէին, այսինքն՝ որևէ լեզվի բառեր չէին արտահայտում:Մենք կարող ենք սովորել այդ գրերը կարդալ, բայց չիմանալ, թե ինչպես են հնչել այդ գրերով նշանակված բառերը:Հնչյունական ամենահին գիրը սեպագիրն է:Այժմ,երբ սովորում ենք հին սեպագրերը կարդալ իմանում ենք նաև այն լեզվի բառերը, որով գրված են տվյալ սեպագրերը:Այս գրիը կոչվում է սեպագիր, քանի որ կազմված է սեպաձև նշաններից:Կան եերք տեսակի սեպագրեր՝ վանկագրեր, գաղափարագրեր, ինչպես և որոշիչներ, որոնք ցույց են տալիս տվյալ սեպագրի ինչ լինելը՝ երկիր, քաղաք, գետ և այլն:
Saturday, June 25, 2016
Ծիր Կաթին
Աստղային մարմիններով, համաստեղություններով գիտնականները վաղուց են հետաքրքրվել, և դեռևս 7-րդ դարում հայ մեծանուն Անանիա Շիրակացին դրանցից մեկի` Ծիր Կաթինի մասին գրել է<<դրանք կուտակված բազմաթիվ մեծ և փոքր աստղեր են, որոնք աղոտ երևալու հետևանքով միավորված լույսով են երևում>>:Հազար տարի հետո միայն`17-րդ դարում, Գալիլեո Գալիլեյը, աստղադիտակն ուղղելով երկնքի այդ տիրույթը, հաստատեց Շիրակաու առաջ քաշած միտքը:Ժամանակակից աստղագիտական տվյալները փաստում են, որ Ծիր Կաթինի երկնային ուղին անցնում է 32 համաստեղություններով.Դենեբից սկսած` Ծիր Կաթինը ճյուղավորվում է երկու վտակների ու այդպես էլ <<հոսում>> դեպի հորիզոն:Նրա առավել պայծառ ու խիտ ամպերը դիտվում են Կարապի, Աղեղնավորի , հատկապես Վահանի համաստեղություններում:
Wednesday, June 22, 2016
Վաղարշակ թագավոիր քառասուն հրովարտակները
Ասում են` հայ ժողովրդի քաղաքակրթության հարցում մեծ նշանակություն են ունեցել Վաղարշակ թագավորի քառասուն հրովարտակները, որոնցից մեկը նվիրված էր միս ուտելուն:
Քանի որ մինչ այդ Հայաստանում օգտագործում էին ամեն տեսակ միս, արքան գրեց, թե դրանցից որը կարելի է ուտել, որը` ոչ:Նա սկզբում թվարկում է արգելվածները, որոնց մեջ էին բոլոր սողունները:Բոլորը հրաժարվեցին, թեև դժվար էր հրաժարվել դարերով եկած սովորությունից:
Գիր
Մ.թ.ա 4 հազարամյակում եգիպտացիների գիտելիքներն այնքան շատ էին, որ դրանց բանավոր փոխանցումը սերնդեսերունդ դառնում էր անհնարին:Գրի ստեղծումը դարձավ պահանջ, սակայն սկզբնական գիրը ուղակի բառի պառզագույն նկարն էր, ինչպես արևը, որ պատկերվում էր կենտրոնում կետ ունեցող շրջանի նշանով:Եվ այդ նշան-պատկերները կոչվում էին հիերոգլիֆներ, որոնց քանակը հասնում էր մոտ 750-ի, և դրանք փորագրում էին քարի, փայտի, նաև պապիրուսի վրա:Հետագայում նշանով սկսեցին արտահայտել ոչ միայն առանձին բառեր, այլև մեկ կամ մի քանի բաղաձայն հնչյունները` բաց թողնելով ձայնավորները:
Կեղծ գորիլան
Ավստրիայում ձերբակալվեց մի գորիլա, որը մի քանի ամիս շարունակ ահ ու սարսափի մեջ էր պահում երեք քաղաքների բնակիչներին:Զբոսանքի դուրս եկած մարդկանց նկատելով` գորիլան դուրս էր թռչում թփերի միջից, ահավոր մռնչյուն արձակում, վախեցնում նրանց:Սակայն գորիլան մարդկանց վնաս չէր պատճառում, ուստի կասկածներ առաջացան, որ նա գազան չէ:Եվ իրոք, պառզվեց, որ նա 25-ամյա մի ծույլ երիտասարդ է, որը մտածում էր ոչ միայն մարդկանց վախեցնել, այլև զվարճանալ:
Չհիվանդացող գյուղ
Չինական Լաոյին գյուղում ապրում է լեռնային մի ցեղ, որի անդամների կյանքի միջին տևողությունը 83 տարի է:Այստեղի բնակիչներին շրջանցում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են հեպատիտը, քաղցկեղը, իսկ նրանց ընտանի կենդանիների մեջ երբեք համաճարակ չի լինում:Այդ արտակարգ երևույթը պարզելու համար գիտնականները մի շարք հետազոտություններ են կատարել, և պարզվել է` իրենց նախանձելի առողջության համար մարդիկ և կենդանիները պարտական են լեռանը, որի մոտ բնակություն են հաստատել:Լեռան կազմության մեջ կան օրգանական նյութեր` ցինկ,պղինձ,երկաթ, իսկ ջրում կա քար, որը նպաստում է օրգանիզմից նյութերի հեռացմանը, վերականգնում է նյութափոխանակությունը, լավացնում լյարդի և ստամոքսի գործունեությանը:
Subscribe to:
Posts (Atom)