Ես Էրիկ Նիկողոսյանն եմ, սովորում եմ կրթահամալիրում արդեն 16 տարի: Մի զարմացեք՝ մանկապարտեզից մինչև 6-րդ դասարան: Վեցերորդ դասարանը ավարտելուց հետո սովորել եմ Մայր դպրոցի միջինում:Միջին դպրոցը ավարտելուց հետո սովորում եմ ավագ դպրոցում: Մանկապարտեզից սկսած մինչ 12-րդ դասարան՝ ունեցել եմ բազմաթիվ ընկերներ:Վերհիշելով ամբողջը՝ հուշեր լինեն դրանք, լավ կամ վատը, հասկանում եմ, որ դրանք ինձ շատ դեպքերում կյանքի դաս են եղել, որ ճանաչեմ աշխարհն ավելի լավ:Ես չեմ ցանականում կեղծավորի նման գեղեցիկ և դյուրագրգիռ բառեր ասել դպրոցի հասցեին: Ես նախընտրում եմ գործելը խոսելուց: Բայց, ինչևիցե, կասեմ մի քանի առավելությունների մասին: Ազատություն ունեն հանրապետության բոլոր դպրոցները, բայց այն սահմանափակվում է միայն թղթի վրա գրելով: Մեր դպրոցը վառ ապացույց պետք է լինի բոլորի համար և դառնա ազատության խորհրդանիշ: Առավելություններից կարող եմ նշել այն, որ մեր դպրոցում երեխան ձևավորվում է որպես անհատ: Երեխան ունի հնարավորություն դասախոսություններ, դասեր վարելու, և այս ամենը, ինչը մոտիվացիա է հանդիսանում նրա՝ որպես անհատի ձևավորմանը: Վերջացնելով միտքս՝ կուզեմ ասել, որ ես չեմ ցանկանում ասել իմ դպրոցին ցտեսություն, քանի որ ինչպես ասում է տիար Բլեյանը..<<Մեր դպրոցի սովորողները հավերժ Սեբաստացի են>>:
Tuesday, March 22, 2016
Ցտեսություն նախագիծ
Ես Էրիկ Նիկողոսյանն եմ, սովորում եմ կրթահամալիրում արդեն 16 տարի: Մի զարմացեք՝ մանկապարտեզից մինչև 6-րդ դասարան: Վեցերորդ դասարանը ավարտելուց հետո սովորել եմ Մայր դպրոցի միջինում:Միջին դպրոցը ավարտելուց հետո սովորում եմ ավագ դպրոցում: Մանկապարտեզից սկսած մինչ 12-րդ դասարան՝ ունեցել եմ բազմաթիվ ընկերներ:Վերհիշելով ամբողջը՝ հուշեր լինեն դրանք, լավ կամ վատը, հասկանում եմ, որ դրանք ինձ շատ դեպքերում կյանքի դաս են եղել, որ ճանաչեմ աշխարհն ավելի լավ:Ես չեմ ցանականում կեղծավորի նման գեղեցիկ և դյուրագրգիռ բառեր ասել դպրոցի հասցեին: Ես նախընտրում եմ գործելը խոսելուց: Բայց, ինչևիցե, կասեմ մի քանի առավելությունների մասին: Ազատություն ունեն հանրապետության բոլոր դպրոցները, բայց այն սահմանափակվում է միայն թղթի վրա գրելով: Մեր դպրոցը վառ ապացույց պետք է լինի բոլորի համար և դառնա ազատության խորհրդանիշ: Առավելություններից կարող եմ նշել այն, որ մեր դպրոցում երեխան ձևավորվում է որպես անհատ: Երեխան ունի հնարավորություն դասախոսություններ, դասեր վարելու, և այս ամենը, ինչը մոտիվացիա է հանդիսանում նրա՝ որպես անհատի ձևավորմանը: Վերջացնելով միտքս՝ կուզեմ ասել, որ ես չեմ ցանկանում ասել իմ դպրոցին ցտեսություն, քանի որ ինչպես ասում է տիար Բլեյանը..<<Մեր դպրոցի սովորողները հավերժ Սեբաստացի են>>:
Wednesday, March 9, 2016
Իրավահաջորդության զուգահեռներ(1 և 3 հանրապետություններ)
Ներածություն
Ընտրել եմ այս թեման, քանի որ ցանկանում եմ այս հոդվածով ներկայացնել առաջին և երրորդ հանրապետությունների զուգահեռները: Մինչ 11-րդ դասարանի պատմության դասագիրքը ուսումնասիրելը մտածում էի, որ երրորդ հանրապետությունը ավելի լավ վիճակում է, քան առաջին հանրապետությունը: Բայց ուսումնասիրելուց հետո հասկացա, որ առաջին հանրապետությունը ուներ առավելություններ և չէր զիջում և՛ տնտեսապես, և՛ ռազմականապես, և՛ դեմոգրաֆիական առումով:
Սկզբից կպատմեմ երկուսի մասին, թե երբ են ստեղծվել, ինչպիսի պայմաններ են ունեցել, հետո էլ կանցկացնեմ զուգահեռներ:
Առաջին հանրապետությունը ստեղծվեց 1918թ մայիսի 28-ին, իսկ Անտանտի դաշինքի կողմից ճանաչվեց 1920 հունվարի 19-ին: Վերջինիս իշխանությունը եղել է մեծամասնությամբ Հայ Հեղափոխական Դաշնակցության ձեռքում: Ունեցել է չորս վարչապետ: Առաջինը եղել է Հովհաննես Քաջազնունին, երկրորդը՝ Ալեքսանդր Խատիսյանը, երրորդ՝ Համո Օհանջանյան, իսկ վերջում՝ Սիմոն Վրացյան:
Երրորդը հանրապետությունը ստեղծվեց 1991թ սեպտեմբերի 21-ին: Սկզբում իշխանությունը ՀՀՇ-ի ձեռքում էր հետո գահին բազմեց ՀՀկ-ն: Ունեցել է երեք նախագահ: Առաջին նախագահն էր Լևոն Տեր-Պետրոսյանը, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանը, երրորդը՝ Սերժ Սարգսյան:Սկզբում կառավարման ձևը նախագահական էր, հետո դարձրին կիսանախագահական, իսկ 2015թ դեկտեմբերի 6-ից դարձրին խորհրդարանական պետություն:
Փաստական Զուգահեռներ
Առաջին հանրապետություն Երրորդ հանրապետություն
բնակչություն-2.000.000 բնակչություն-2.700.000
կուսակցություններ -8 կուսակցություններ-79
սովյալներ-500.000 սովյալներ-760.000
տարածքը-70.000կմ² տարածքը-29.743կմ²
որբ երախաներ-40.000 որբ երախաներ-1000
բանակ-40.000 բանակ-46.450
զրահագնացք-2 զրահագնացք-0
ռազմանավ-1 ռազմանավ-0
ավիաջոկատ-1 ավիաջոկատ-1
Հանքեր-Ալավերդու,Քաջարանի Հանքեր-Քաջարանի
Զուգահեռներ
Առաջին հանրապետության ժամանակ վարչապետները տնից աշխատանքի էին գնում ոտքով, իսկ հիմա պատգամավորից սկսած մինչև նախագահ բոլորը ունեն ծառայողական մեքենա, որ իր արժեքով տատանվում է 30.000 դոլլաից մինչ 50.000 դոլլար:
Արամ Մանուկյանը միշտ գտնվում էր ժողովրդին մոտ և դրա պատճառով վարակվեց բծավոր տիֆ հիվանդությամբ: Կան ապացույցներ, որ նա կարող էր գումար ծախսել և բուժվել, բայց չարեց, քանի որ այդ գումարը աղքատներին պետք էր:
Սրան հակառակ՝ Սերժ Սարգսյանը ծախսում է ահռելի գումարներ ցողունային բջիջներ ստանալու համար (այս պրոցեսը երիտասարդանալու համար է):
Արամ Մանուկյանի ընտանիքը այնքան աղքատ էր, որ նրա կինը նամակ է գրում կառավարությանը, որ իրենց տրամադրեն մի քանի գրամ ձեթ, մի քանի գրամ ոսպ և այլն:
Հովհաննես Քաջազնունին վերարկուի գումար չուներ, որ գնար ԱՄՆ և օգնություն խնդրեր:Նրան գումար տվեցին պետբյուջեից, որ կարողանար գնել վերարկուն, բայց նա խոստացավ` վերադառնալուն պես գումարը աշխատավարձից ետ կվերադարձնի:Նրա որդին զոհվեց հենց կռվի դաշտում:
Հիմա ամեն մի պաշտոնյայի հագին կա աշխարհի ամենաթանկ ընկերության կոստյում:
Առաջին հանրապետության ժամանակ երկիրը ստիբողաբար ներգրավեցին Ռուսաստանի կազմի մեջ, իշխանությանը հակառակ (1920 դեկտեմբերի 2): Իսկ անկախանալուց հետո (1991 թ. սեպտբերի 21) իշխանությունը իր անկախությունը վաճառեց Ռուսաստանին ԱՊՀ-ի և ՀԱՊԿ-ի անդամ դառնալով (1991 թ. դեեկտեմբերի 26, 1992 թ. մայիսի 15), իսկ 2015թ. հունվարի 1-ին Հայաստանը դարձավ Եվրասիական տնտեսական միություն անդամ, որով ավելի կորցրեց իր անկախությունը:
Շատ մարդիկ կարդալով այս զուգահեռները կասեն, որ այն ժամանակ ուրիշ էր իրավիճակը՝ աղքատություն, սով, բայց նայելով զուգահեռները՝ հասկանում ենք, որ նույն իրավիճակն է, և պատմությունը շարունակվում է:
ԵՎ այս իրավիճակում ներկայիս ղեկավարները պիտի վարվեն այնպես, ինչպես Առաջին հանրապետության օրոք:
Վերջաբան
Ինչպես ասում են՝ պատմությունը կրկնվում է, և այս դեպքը բացառություն չէ: Շատերը, ցանկանալով բարձրացնել երրորդ հանրապետությանը, ասում են, որ առաջին հանրապետության ժամանակ կառավարիչնեը բարի են եղել, դրա համար էլ այդ հանրապետությունը երկու տարի մնաց, իսկ այս հանրապետությունը՝ արդեն 25 տարի: Բայց եկեք չմոռանանք, որ այդ երկու տարիների ընթացքում մենք եղել ենք անկախ, ազատ պետություն: Ամփոփելով կասեմ, որ գնալով մեր երկիրը հասնում է անդունդի եզրին և թե՛ տնտեսապես, թե՛ դեմոգրաֆիապես նմանվում առաջին հանրապետությանը:
Աղբյուր
11 դասրանի պատմության դասագիրք:
12 դասրանի պատմության դասագիրք:
https://hy.wikipedia.org/wiki/Հայաստանի_Հանրապետություն_(1918-1920)
https://hy.wikipedia.org/wiki/Հայաստան
Friday, March 4, 2016
Ֆլեշմոբ հայերենից
Այր մի էր տանուտէր՝ որ տնկեաց այգի, եւ ցանգով պատեաց զնա, եւ փորեաց ի նմա հնձան, եւ շինեաց աշտարակ. եւ ետ զնա ցմշակս, եւ գնաց ի տար աշխարհ: Իբրեւ մերձեցաւ ժամանակ պտղոյ, առաքեաց զծառայս իւր առ մշակսն՝ առնուլ զպտուղս նորա: Եւ կալեալ մշակացն զծառայս նորա, զոմն տանջեցին, զոմն սպանին, զոմն քարկոծեցին: Դարձեալ առաքեաց այլ ծառայս բազումս քան զառաջինսն, եւ արարին նոցա՝ նոյնպէս: Յետոյ առաքեաց առ նոսա զորդի իւր, եւ ասէ. «Թերեւս՝ ամաչեսցեն յորդւոյ աստի իմմէ»: Իսկ մշակքն իբրեւ տեսին զորդին, ասեն ընդ միտս. «Սա է ժառանգն, եկայք սպանցուք զսա, եւ կալցուք զժառանգութիւն սորա»: Եւ առեալ՝ հանին զնա արտաքոյ քան զայգին, եւ սպանին: Արդ՝ յորժամ եկեսցէ տէր այգւոյն, զի՞նչ արասցէ մշակացն այնոցիկ: Ասեն ցնա` զչարսն չարաւ կորուսցէ. եւ զայգին տացէ այլոց մշակաց, որք տայցեն նմա զպտուղս ի ժամու իւրեանց:
Ընտրածդ առակից դուրս գրիր բառեր, որոնք գրվում և կարդացվում են տարբեր: Այդ բառերի օգնությամբ փորձիր տալ գրաբար տեքստի ճիշտ կարդալու մի քանի սահմանում:
Իւրեանց, յորժամ, զծառայս, իւր, զպտուղս, զոմն, զառաջինսն, Յետոյ, յորդւոյ, զսա, զժառանգութիւն, յորժամ:
Իւ – կարդացվում է յու:
Բառասկսբի յ-ն կարդացվում է հ:
Եթե բառասկզբի զ-ից հետո գալիս է բաղաձայն ապա զ-ն կարդացվում է ը:
Փոխադրիր տեքստը աշխարհաբար:
Մի մարդ կար, որ տնկեց այգի, և ցանակապատեց այն և նրանում հնձան փորեց և շինեց աշտարակ և տվեց մշակներին և գնաց իր երկիր:Երբ ժամանակը եկավ պտղի, ուղարկեց իր ծառային,որ բերքը վերցնի:Ծառային մշակները ծեծեցին,քարկոծեցին և սպանեցին:Եվ դարձյալ ծառա ուղարկեվ նրան էլ տանջեցին նրա պես:Հետո ուղարկեց իր որդուն ասելով.<<Նրանք կամաչեն իմ որդուց>>:Երբ մշակները նրա որդուն տեսան ասացին մտքում.<<Սա է նրա ժառանգը եթե մենք նրան սպանենք ամբողջ ունեցվածքը սրա մեզ կմնա>>:ԵՎ նրան այգուց հանեցին և սպանեցին:Այդ ժամ եկավ տերը այգիի, և ինչ արեց նրանց:Եվ ասեց նա չարը չարով է կորում, և այգին տվեց այլ մշակներին,որոնք տալիս էին բերքը ճիշտ ժամանակին:
Մեկնաբանիր ընտրածդ առակը:
Իմ մեկնաբանությունը այն է,որ ամեն մի սրիկա ով կարծում է,որ ինքը կարող է հանցանքներ կատարելով հասենլ հարստության ,մի օր նա կհասնի անհաջողության:
Տրված են աղոթքների վերնագրերը և աղոթքներ: Վերնագրերից յուրաքանչյուրը դիր համապատասխան աղոթքից առաջ:
«Խնդրանք իմաստության»- Իմաստութիւն Հօր, Յիսուս, տուր ինձ իմաստութիւն՝ զբարիս խորհել եւ խօսել եւ
, «Առավոտյան աղոթք»- Գոհանամք զքէն, Տէր Աստուած մեր, որ զարթուցեր զմեզ ի հանգստենէ քնոյ շնորհիւ ողորմութեան քո:
«Աղոթք ճաշից առաջ- Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս որ պատրաստեալ է մեզ ի Տեառնէ: Օրհնեալ է Տէր ի պարգեւս իւր: Ամէն:
«Աղոթք աշխատանքն սկսելուց առաջ»- Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, եւ զգործս ձեռաց (մտաց) մերոց յաջողեա մեզ, ամէն:
III. Ընտրիր վերևի աղոթքներից մեկը և կատարիր առաջադրանքները.
Բացատրիր, թե ինչ նշանակություն ունի ընտրածդ աղոթքը, ինչքանով է այն կարևոր, որն է դրա անհրաժեշտությունը:Կբացատրեմ <<Աղոթք ճաշից առաջը>>:Այն կարևոր է այնքան, որ տիրոջից շնորհակալություն ենք հայտնում նրա համար, որ նա մեզ տվել է կերակուրև օրհնություն ենք տալիս նրան:
Հատկապես ո՞ր արտահայտությունը կառանձնացնես աղոթքից՝ որպես կարևոր խոսք. Հիմնավորիր: Ճաշակեսցուք խաղաղութեամբ զկերակուրս
Էրիկ Նիկողոսյան 12-2դասարան,ավագ դպրոց
Subscribe to:
Posts (Atom)