Friday, January 29, 2016

Անդրե Մորուա — Մանուշակներ ամեն չորեքշաբթի

1.Քո կարծիքով այս պատմությունն իսկապե՞ս սենտիմենտալ է, թե՞ նման է հեքիաթի: Հիմնավորի՛ր կարծքիդ:
Այս պատմությունը միանշանակ սենտիմենտալ էր:Հիմնավորումը հետևյալն է` հեքիաթը գրողները հորինում են նրա համար, որ ինչ-ինչ բաներ սովորեցնեն մարդկանց կերպարների տեսքով:Այս պատմություն վերցրած է իրական կյանքից,և իրականում լինում են այսպիսի դեպքեր:Բայց այնուամենայնիվ կային մարդիկ որոնց կյանքը դարձել էր հեքիաթ:Օրինակ` լեյտենանտը նրան հաճույք է պատճառում այն փաստը,որ ամեն չորեքշաբթի տանում էր մանուշակ:


2.Մի քանի նախադասությամբ բնութագրիր պատմվածքի գլխավոր հերոսուհուն՝ Ջեննի Սորբիեին: Ինչպիսի՞ն էր նա պատմվածքի սկզբում և վերջում:
Մի կին ով շատ դժվարությամբ հասել է դերասանուհի կոչվելու բարձր տիտղոսին:Նա բոլորի կողմից սիրված էր և ուներ շատ երկրպագուներ:Բայց վերջիներիս մեջ կար մի տղա ով ամենից շատը գրավեց նրա ուշադրությունը:Ջեննին ինձ համար պատմվածքի սկզբից մինչև վերջ մնում է նույն:Պատմվածքի սկզբում կային պահեր երբ նա լսում էպահակի խորհուրդը և չի հանդիպում տղայի հետ, բայց դա նրան չի խանգարում հադիպելու ցանկություն ունենալ:Ամենակարևոր բան նրա բնութագրման մեջ այն է,որ երախտագիտություն հայտնելու համար իր երդման համաձայն ամեն չորեքշաբթի ծաղիկ է դնում լեյտենանտի գերեզմանին:

3.Սիրո ու հավատարմության ի՞նչ օրինակ կարող ես հիշել:
Սիրո և հավատարմության օրինակներ շատ եմ հիշում:Վերհիշածներիս մեջ կան նաև այնպիսի դեպքեր,երբ կենդանին է սիրում իր տիրոջը և հավատարիմ մնում;Մտաբերեցի երկեւ հատ մեկ հայկական մյուս համաշխարհային գրականությունից:Հայկական Հովհաննես Թումանյանի պոեմն է, իսկ համաշխարհայինը Ու.Շեքսպիրի
Ռոմեո և Ջուլիետը;

Sunday, January 24, 2016

Հովհաննես Թումանյան



Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում։

1877-1879 թվականներին Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1879-1883 սովորել է Ջալալօղլու (այժմՍտեփանավան) նորաբաց երկսեռ դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում։ 1883-1887 թվականներին սովորել էԹիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով 1887 թ. կիսատ թողնելով ուսումը, աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև Հայ Հրատարակչական միության գրասենյակում (մինչև 1893 թ.)։ 1893թվականից աշխատակցել է «Աղբյուր», «Մուրճ», «Հասկեր», «Հորիզոն» պարբերականներին, զբաղվելով գրական և հասարակական գործունեությամբ։

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ավետիք Իսահակյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Պերճ Պռոշյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գոյատևել է մինչև 1908 թ.։

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.)հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թ-ին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։

1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահում է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։





է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ նա վերադառնում է հիվանդացած։ 1922 թ-ին տարած վիրահատությունից հետո Թումանյանի ինքնազգացողությունը լավանում է, սակայն սեպտեմբերին հիվանդությունը դարձյալ իրեն զգացնել է տալիս։ Թումանյանին տեղափոխում են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը, սակայն 1923 թ. մարտի 23-ին,54 տարեկան հասակում Հովհաննես Թումանյանը վախճանվում է:

Վահան Տերյան




Վահան Տերյան իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան փետրվարի 9 հունվարի 28, 1885 - հունվարի 7, 1920


Ծնվել է Ախալքալաքի Գանձա գյուղում՝ հոգևորականի ընտանիքում։ 1897 թվականին Տերյանը մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում ընդունվելու Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899 թվականին Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան, ուր ծանոթանում էԱլեքսանդր Մյասնիկյանի, Պողոս Մակինցյանի, Ցոլակ Խանզադյանի և այլ՝ ապագայում հայտնի դարձած անձնավորությունների հետ։ Ավարտում է Լազարյան ճեմարանը 1906 թվականին, այնուհետև ընդունվում Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար ու նետվում Մոսկվայի Բուտիրկա բանտը։


1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների «Մթնշաղի անուրջներ» ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում՝ թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 թվականին «Մշակ» թերթում հրատարակվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։


1912 թվականին հիմնադրում է «Պանթեոն» հրատարակչությունը և ծավալում գրահրատարակչական, թարգմանական լայն գործողություն։


1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած «Հայաստանի պոեզիան» և «Հայ գրականության ժողովածու» գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու«Կայծեր»-ի առաջին հատորը, Շիրվանզադեի «Չար ոգի»-ն։


1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից դառնում է Ստալինի մոտիկ աշխատակիցը։


1917 թվականի հոկտեմբերին Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշևիկյան հեղափոխությանը և այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 թվականին Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքիա, սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալՕրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին ընդամենը 35 տարեկան հասակում։

Հայոց լեզվի առաջադրանք 1 Հանրապետական օլիմպիադայի առաջադրանքներ



12-րդ դասարան

1.Գտե’ք սխալը, նշե’ք տեսակը (3 միավոր):

ա. Աշտարակի թեքության մասին մարդիկ հետագայում տարածեցին զանազան հակոտնյա և թյուր կարծիքներ:Բառի սխալ գործածություն:

բ. Հիմա միայն Պարրոտը հասկացավ, որ Արարատին որպես հայության անխախտ սյուն, սրբություններից ամենանվիրականն են համարում:Կետադրական սխալ:

գ. Տուշպա քաղաքի՝ բարձրաբերձ պարիսպներով և ամրակուռ դարպասներով միջնաբերդի ամրացումը կապված է իր անվան հետ:Բառի սխալ գործածություն:

2.Բացատրե’ք տրված հարանուն բառերի իմաստները (3 միավոր):

ա. լիակատար-Ամբողջական անթերի, լիիրավ-Լիուլի իրավունք վայելող

բ. տարագրություն-Բռնի գաղթ,աքսոր, տարեգրություն-Դեպքերի ժամանակագրություն

գ. հավակնոտ-Իր մասին մեծ կարծիք ունեցող(օտար բառով պրետենցիոզ),
հավակնորդ-Մրցակից թեկնածու

3.Տրված բառակապակցությունների իմաստներն արտահայտե’ք մեկբառով (2 միավոր):

ա. կաթոլիկ եկեղեցու վանահայր- եպիսկոպոս

բ. գյուղական խաղաղ կյանքին նվիրված ստեղծագործություն,

գ. խակ խաղող-ազոխ

դ. կռունկների խումբ-խորդապար

4.Բացատրե’ք տրված դարձվածքների իմաստները (2 միավոր).

երկնագույն արյուն-ազնվականություն
 ծոծրակը քորել-մտորել
 կոկորդում նստել-խանգարել
 ձայն բարբառո հանապատի-արձագանք չստանալ

5.Դուրս գրե’ք արևմտահայերենին հատուկ հինգ բառ ու քերականականձև, նշե’ք դրանց արևելահայ տարբերակները (3 միավոր):

Յուր արհեստն ալ սիրո միջնորդությունն էր. այրերուն կին կը գտներ, կիներուն այր կը մատակարեր և զանոնք իրարու հետ ամուսնացնելով՝ յուր աշխատության վարձքը կընդուներ:

Յուր արհեստն-Իր արհեստ
այրերուն-տղամարդկանց
կը գտներ-գտնում էր
կը մատակարեր-մատակարարում է
յուր աշխատության-իր աշխատության

6.Գրաբարով տրված հատվածը թարգմանե’ք աշխարհաբար (1 միավոր):

Յամենայն ժամ աղաչանք իմ այս են-Ամեն ժամ իմ աղաչանքը այս է

Ի մեղաց իմոց սուրբ արա զիս, Տեր:Իմ մեղքերով սուրբ արա ինձ Տեր:

7.Նշե’ք՝գործառական ո՞ր ոճով է շարադրված տրված հատվածը (1միավոր):

Տիգրանակերտը պատմական Հայաստանի արքայանիստ քաղաք էր Աղձնիք նահանգում: Տիգրան Մեծը, հայոց զորքի գլուխն անցած, իրար հետևից հպատակեցնում է սահմանամերձ թագավորությունները՝ ընդարձակելով Հայկական լեռնաշխարհի սահմանները:
Այս ժարադրածը գրված է գործառականի գիտական ոճով: