Thursday, December 11, 2014

Էկոլոգիա նախագիծ 2

1.Ձեր կարծիքով որոնք են էկոհամակարգերի կարևորագույն  հատկանիշները: Ինչու՞
2.Ինչպիսի էկոհամակրգեր են Ձեզ շրջապատում, ինչ առանձնահատկություն ունենք նրանք:
3.Ինչպես է ազդում մարդը Ձեզ շրջապատող էկոհամակարգերի կենսագործունեություն վրա:
4.Ինչ տեղի կունենա էկոհամակարգերի հետ, եթե պակասի Էներգիայի, ֆոսֆորի, ածխածնի ու ազոտի հոսքը (յուրաքանչյուր տարբերակը ներկայացնել առաձին):



    1.Էկոհամակարգը կամ էկոլոգիական համակարգը դա բիոլոգիական համակարգ է, որը բաղկացած է կենդանի օրգանիզմների միությունից, նրանց ապրելու միջավայրից:    
1. Ինքնավերարտադրողականություն- բավարար սննդի ու էներգիայի պայմաններում օրգանիզմների բազմանալուկարողությունը
     
              2. Ամբողջականություն-կենդանի օրգանիզմների փոխկապակցվածությունը միմյանց ու բնական միջավայրին`էներգիայի ու նյութերի փոխանակման հաշվին
     
       3.  Կայունություն- hավասարակշռության պահմանումը արտաքին միջավայրի փոփոխությունների դեպքում`անբարենպաստ պայմաններին դիմակայելու ու այդ պայմաններում վերարտադրողականություն ապահովելուկարողություն
 
      4. Ինքնակարգավորում-տվյալ բիոգեոցենոզում oրգանիզմների պոպուլյացիայի սեփական թվաքանակըսահմանափակելու կարողություն

2.Բնական էկոհամակարգերի օրինակներ են լիճը, անտառը, անապատը, տունդրան, ցամաքը, օվկիանոսը, բիոսֆերան:Օրինակ անտառը ապահովում է թթվածինը և նաև հանդիսանում է կենդանիների բնակվելու վայր:Lիճը և ծովային մնացած վայրերը հանդիսանում են ոչ միայն կենդանիների բնակվելու վայր այլ նաև օրգանիզմների աճի և բազմանալու ընթացքին են նպաստուՕրինակ` ջրավազանների մաքուր վիճակը պահպանվում է գետում ապրող բուսականության, ցածրակարգ կենդանիների և մանրէների գործունեությամբ և ջրում ընթացող բնական գործընթացների միջոցով:մ:

3.Մարդու տնտեսական միջամտության հետևանքով, ձևավորվել են նոր, մինչ այդ գոյություն չունեցող, էկոհամակարգեր` ագրոէկոհամակարգեր: Ագրոէկոհամակարգերի օրինակներ են արհեստականորեն, մարդու միջամտությամբ ստեղծված համալիրները` արոտավայրերը, անասնապահական տարածքները, բանջարանոցները, մարգագետինները և այլն:Մարդը և լավ և վատ ազդեցություն է թողնում:Օրինակ եթե չլիներ մարդը ամբողջ մոորակը ծածկված կլիներ բուսականությամբ

4.էներգիան հանդիսանում է էկոհամակարգերի հիմքը կարող են եզրակացություն անել որ առանց էներգիայի վերականգման ուղղակի էկոհամակարգերը գոյություն ունենալ չեն կարող:Էներգիան ամբողջ կյանքի գործունեության հիմքն է, դրա պակասը կբերի կյանքի ոչնչացման:Իսկ ֆոսֆորի, ածխածնի և ազոտի բացակայությունը էկոհամակարգերի մեջ կբացառի շատ օրգանական միացությունների առաջացումը, որոնք անհրաժեշտ են և բուսական և կենդանական աշխարհի գոյության համար:: Բոլոր նշվածները ունեն իրենց նշանակությունը մարդու կյանքում, կենմդանիների ու բույսերի կյանքում, և դրանց պակասը բնականաբար էլ ավելի կխախտի էկոհամակարգերը:

No comments:

Post a Comment