Wednesday, October 8, 2014

Վերահսկենք մեր շրջակա միջավայրը


Ինչպիսի միջավայրում ենք ապրում մենք, փորձեք ինքներդ գնահատել ձեր շրաջակա միջավայրի որակը:
Ինչպես է ազդում շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ, ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
Ինչպես եք պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի արդյունավետ: Ինչ դերն ունի հասակարական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
Ինչ ես անում դու, որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
Ստեղծեքփոքրիկ հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու վիդեոներ):










1.Մենք ապրում ենք վատ միջավայրում,որի մեղավոր հենց մենք էնք:Օրինակ մեր բակում թերի է կատարվում աղբահանությունը,դրա պատճառով առաջանում է տհաճ օդ:Լավ է,որ մեր թաղամասում չկա գործարան դրա համար մեր թաղամասի օդ մաքուր է,կան Երևանում թաղամասեր, որտեղ կան գործարաններ,որտեղ օդը ավելի կեղտոտ է քան մնացաց թաղամասերում:Երևանի օդը համեմատած մյուս քաղաքների, ավելի մաքուր է:Հայաստանում շատ կան քաղաքներ որոնց օդ շատ կեղտոտ է օրինակ Ալավերդի,Հրազդան,Քաջարան,իսկ գյուղերից կարող եմ ասել միայն Թեղուտը:Այն միջավայրում,որտեղ ապրում էնք մենք մեղավոր են այն մարդիկ,որոնք առանց ինչ ինչ թույլատվության գործարաններ կամ հանքեր են կառուցում այնտեղ,որտեղ բնակավայր է:


2.Իմ առողջության վրա կոնկրոտ շրջակա միջավայրը չի ազդում,բայց կան մարդիկ,որոնց առողջության վրա ազդում է:Կան Հասաստանում քաղաքներ,որոնց բնակիչներ ունեն առողջական խնդիրներ:Աշխարում կան քաղաքներ,որտեղ գալիս է քիմիական անձրև և վնասում մարդկանց առողջությունը:Չինաստանում կան քաղաքներ,որտեղ վաճառվում է բալոներով օդ,ինձ թվում է,որ այդ քաղաքներում կլինեն այնպիսի մարդիկ ,որ չեն կարողանա գնեն այդ օդը և պիտի շնչեն կեղտոտ օդ և պարզե,որ կունենան առողջական խնդիրներ:


3.Ինձ թվում է,որ շրջակա միջավայրի պահպանության համար պետք է երեխային փոքր տարիքից սովորեցնել շրջակա միջավայրի կարեվորությունը:Երեխան փոքրուց պետք է հասկանա,որ եթե մարդ չվերահսկի շրջակա միջավայրը ոչ ոք չի վերահսկի:Իմ կարծիքով հասարակական վերահսկողությունը պիտի լինի այնպես,որ մեկը մյուսին նկատողություն տա շրջակա միջավայրը կեղտոտելու համար, կամ օրինապահ մարմինները տուգանեն այդ մարդուն:Ամեն բակում,դպրոցում,բուհում պիտի կազմակերպվեն շաբաթօրյակներ, ծառեր տնկվեն:ԽՍՀՄ-ի տարիներին հասարակական վերահսկողությունը ավելի մեծ էր մարդիկ պարբերաբար կազմակերպում էին շաբաթօրյակներ ծառեր էին տնկվում,մարդիկ հսկում էին և խնամում ծառերը:

4.Անկեղծ ասաց ես դեռ ոչինչ չեմ անում,որպիսի բարելավեմ շրջակա միջավայրի որակը:Մեր դպրոցում կազմակերպվում են շաբաթօրյակներ,ես մասնակցում եմ ցանկանալով իմ փոքր ավանդ ներդնելու շրջակա միջավայրի բարելավման համար,բայց դա քիչ է:Ես ցանկանում եմ մինչև դպրոցը ավարտելը տնկել գոնե քսան ծառ:Երևի այս ձևով կկարողանամ բարելավեմ շրջակա միջավայրի որակը:Սկսել եմ աղբը թափել այնտեղ որտեղ,որ կա աղբարկղ, և իմ ընկերներին նկատողություն եմ տալիս եթե աղբը թափում են գետնին:Ես կցանկանայի,որ չաղտոտեյի բնությունը,բայց դա քսանմեկերորդ դարում անհնար է:Նույնիսկ մեքենա վարելով բնությանը վնաս ենք հասցնում:




































No comments:

Post a Comment