Արդեն մեկ տարի ինչ ուսումնասիրում եմ Արաբականթերակղզին և նրա բնակիչներին: Այդ ընթացքում պարզեցի, որ այս թերակղզու բնակիչներն ունեցել են բավականին հետաքրքիր սոցիալական զարգացում:Հատկապես մոտիվացիա հանդիսացավ այն, որ մի քանիտարում արաբները փոքրիկ գյուղերից սկսեցին ապրելմեգապոլիսներում: Այս նյութի մեջ կփորձեմ ներկայացնել մի շարք փաստական տվայլներ թերակղզու և դրա իշխողների մասին:
Նախ և առաջ կուզեի ներկայացնել, թե որտեղ են ապրում արաբները այսինքն իրենց թերակղզին:Տարածքը` 3 237 500 քառակուսի կմ է, բնակչությունը` ավելի քան 77 միլիոն մարդ: Թերակղզու դերըհատկապես մեծացավ 19-րդ դարի ընթացքում։ Հայտնաբերվում են «սև ոսկու»` նավթի և «կապույտվառելիքի»` բնական գազի հսկայական պաշարներ։
Արաբական թերակղզում և Պարսից ծոցի ավազանում տեղակայված է նավթի համաշխարհայինպաշարների 2/3-ը, բնական գազի պաշարների գրեթե կեսը։ Կան նաև մետաղների օգտակար հանածոներիհանքավայրեր։
Թերակղզու և հարակից կղզիների վրա են տեղակայված Սաուդյան Արաբիան, Եմենը, Օմանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Կատարը,Բահրեյնը, Քուվեյթը։
1981 թվականին Եմենից բացի թերակղզու պետությունները հիմնում են Պարսից ծոցի տնտեսականհամագործակցության խորհրդի մեջ որի մեջ, սակայն, չի մտնում Եմենը։
Արաբական թերակղզին սեմական ժողովուրդների հայրենիքն է ։ Ք.ա. 4-3-րդ հազարամյակներից սկսածայդ ժողովուրդների մեծ մասը տեղափոխվել է «Բարեբեր Մահիկի»տարածաշրջան՝ Միջագետք ու Միջերկրական ծովի արևելյան ափ։ Նրանց մի հատված հաստատվել էՀաբեշական բարձրավանդակում` Եթովպիա։
Սեմական ծողովուրները հիմնել են այնպիսի պետություններ, ինչպիսիքեն Շումերը, Աքքադը, Բաբելոնիան, Փյունիկիան, Ասորեստանը, Ասորիքի և Միջագետքիհռչակավոր քաղաք-պետությունները։ Ժամանակակից Սիրիայի ու Հորդանանիտարածքներում են գտնվում Նաբատեայի ու Պալմիրայի հելլենիստական ոճով կառուցվածքաղաքները: Այսօր չնչին բեկորներ մնացել են այդ պետություններից, ժողովուրդների մեծմասը ձուլվել է։ Այս երկրների մեծ մաս գրավել է մեր թագավոր Տիգրան Մեծը:
«Իսլամական պետություն» խմբավորման գրոհայիններն անողոքաբար քանդում և հողին ենհավասարեցնում հնագույն հուշարձանները Սիրիայում և Իրաքում։ Սպառնալիքի տակ էգտնվում նաև Լիբանանի համաշխարհային մշակութային ժառանգությունը։
Հնագույն վանքեր, հաղթանակի կամարներ, ամֆիթատրոններ՝ սիրիական Պալմիրան, որիավերակները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո, ուշ անտիկ շրջանիամենանշանակալի քաղաքներից է Մերձավոր Արևելքում։ Այժմ նրան սպառնում էոչնչացումը ԻՊ-ի ահաբեկիչների կողմից: «Իսլամական պետություն» ահաբեկչականխմբավորման զինյալները գրեթե հողին են հավասարեցրել իրաքյան հնագույն Հաթրաքաղաքը, որը հարուստ էր պարթևական ժամանակաշրջանի հուշարձաններով:
Զենքի միջոցով ահաբեկիչները ոչնչացրել են քաղաքից մնացած կիսավեր մշակութայինհուշարձանները:
Հաթրան ներառված էր ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգությանցուցակում՝ իր բացառիկ հելլենիստական և հունահռոմեական ավանդույթնեի ուճարտարապետական յուրահատուկ կոթողների շնորհիվ, որոնք ներառում էինհելլենիստական դարաշրջանի տարրեր ու հունահռոմեական ավանդույթներ:
Արաբական թերակղզին դարեր շարունակ բանկեցված է եղել տասնյակ ազգերով ու ազգություններով,ցեղերով ու ցեղային միություններով։ Սակայն գերիշխողը եղել և մնում են արաբները, որոնք իրենց են ձուլելշատ էթնիկ խմբեր։ Արաբական ցեղերը հայտնի էին երկու խոշոր խմբերով՝ հյուսիսային, որիհիմնադիրն Ադնանն էր , և հարավային, որի հիմնադիրն էր Կահտանը։ Հայտնի էին առյուծի որդիներ,)՝արծվի որդիներ, , և այլ ցեղերը Արաբները բնակվում էին հիմնականում ծովափնյա շրջաններում, ինչպեսնաև անապատներով ու տափաստաններով մեկ ցրված կանաչ կղզյակներում՝ օազիսներում։ Հատկապեսմեծաքանակ էր բնակչությունը հարավային Արաբիայում՝ Եմենում։
Հյուսիսային ու Կենտրոնական Արաբիայի բնակչությունը ևս զբաղվում էր նստակյաց հողագործությամբ։Նպաստավոր էին ոչ միայն Յամամայի և Եմենի ոռոգովի տարածքները, այլև Նաջդի սարահարթի,Բահրեյնի դաշտավայրի ու Հիջազի լեռնային օազիսները։ Նստակյաց ցեղերը ստեղծել էին քաղաք-պետություններ՝ շաաբաներ որոնք հունական պոլիսներ էին հիշեցնում։ Դրանք իրենց ազդեցությունըտարածում էին նաև շրջակա գյուղերի վրա՝ նպաստելով դրանց զարգացմանը։ 6-րդ դարում շաաբաների,ինչպես նաև Եմենում ձևավորված թագավորությունների թուլացումն ու անկումը բացասաբարանդրադարձավ սոցիալական, տնտեսական ու քաղաքական կյանքի վրա։ Պատճառը ՄերձավորԱրևելքում ևՀռոմեական կայսրությունում տիրող փոփոխություններն էին, որոնք հանգեցրին հին՝նախնադարյան ու ստրկատիրական կարգերի վերջնական վերացմանն ու նոր հասարակարգիստեղծմանը։ Արևելքի ժողովուրդները թևակոխեցին ավատատիրության դարաշրջան, որը տևեց 1,2-1,5հազարամյակ։ Նախաիսլամական շրջանում՝ 6-7-րդ դարերի թերակղզու բնակչության 4-4,5 միլիոնընստակյացներ էին, իսկ 2,5-3 միլիոն մարդ զբաղվում էր քոչվոր կամ կիսաքոչվորանասնապահությամբ հողագործությունը պատվազրկություն համարելով։
Նախաիսլամական շրջանի ցեղային համակարգն ունի մոտ երկու հազարամյա պատմություն։ Արաբականցեղերը ունեին հիմնական անդամներ, որոնք իրար հետ կապված էին արյունակցական կապով, ևերկրորդական անդամներ, որոնք պատերազմում հաղթված ցեղերի ստրկացված անդամներն էին կամթույլ տոհմերի հնազանդ անդամները։ Բեդուինները զբաղվում էին քոչվոր անասնապահությամբ ումասամբ հարձակումներով։ Արաբական թերակղզու հիմնական փոխադրամիջոցը, կենդանական սնունդի,հագուստի ապահովողն ու հարստության չափանիշը հարյուրավոր տարիներ եղել և մնում է ուղտը։
Արաբներ, սեմական ծագմամբ ազգ։ Խոսում են արաբերեն և բնակվում են ՄերձավորԱրևելքում ու Հյուսիսային Աֆրիկայում։ Դավանում են իսլամ։
Արաբների նախնիները Արաբական թերակղզում ապրող զանազան բեդուինական ցեղերնէին։ Նախաիսլամական Արաբիայում նրանք դարձել էին երկրամասի ամենահզոր ուժը։Միջնադարում արաբական ցեղերի տեղաշարժը արդյունք էր իսլամական պետության ստեղծման։
Ինչպես նշեցի սկզբում արաբական թերակղու դեր բարձրացավ այն ժամանակ երբ հայտնաբերվեց նավթըև գազը: Երբ նավթը հայտնաբերվեց եվրոպացիները ցանկանալով յուրացնել դա, եկան արաբականթերակղզի, բայց չհաջողեցին: Նրանց հաջողվեց նավթահորեր վերցնել Մերձավոր Արևելքի մի քանիերկրում: Արաբական թերակղզու չորս երկիր ունի բարձր դիրք համաշխարհային նավթի պահուստիցանկում: Սաուդյան Արաբիան գտնվում է երկրորդ, Քուվեյթը հինգերորդ, Արաբական ՄիացյալԷմիրությունը վեցերորդ, իսկ Քաթարը տասներեքերորդ: Գազի առումով տասնյակի մեջ կա Քաթարը ևՍաուդյան Արաբիան: Քաթարը այստեղ երկրորդն է, իսկ Սաուդյան Արաբիան ութերորդը: Այս բոլորերկրներում չկա դեմոկրատիա այդ իսկ պատճառով բոլոր նավթահանքերը կամ՛ պատկանում են այդերկրի միապետին, կամ ինչ-որ մի բարձրաստիճան պաշտոնյաի: Նրանք նավթից ստացած գումարըվերցնում են և ներդրում Եվրոպայի ինչ-որ մի ընկերությունում: Նաև կան դեպքեր, որ իրենք ենկազմակերպություն ստեղծում և դարձնում դրանք համաշխարհային նշանակության:
Այժմ տանք մի քանի մարդկանց անուններ ովքեր իրենց բնական պաշարների շնորհիվ դարձել ենմիլիարդատերեր: Մուհամեդ բին Ռաշիդ ալ Մակտում, կամ Շեյխ Մուհամեդը ՄԱԷ-ի վարչապետ ևփոխնախագահ, Դուբայի Էմիրության ղեկավարը։ Նրա իսկ գլխավորությամբ գյուղաքաղաք Դուբայը դարձավ աշխարհում ամենահայտնիներից, որպես ժամանցի և հանգստի քաղաք: Նրա կարողությունը 4միլիարդ դոլար է: Նրան է պատկանում նաև «Ֆլայ Էմիրատը», աշխարհում ամենամեծ ձիերի ախոռը ևաշխարհում հայտնի մի քանի այլ վայրեր Դուբայում: Խալիֆա բին Զայեդ ալ Նահյան Միացյալ ԱրաբականԷմիրությունների նախագահ, Աբու Դաբիի էմիր: Աբու Դաբի-ում է գտնվում ԱՄԷ նավթի 80%: Իր հորից էժառանգել իր կարողության մեծ մասը` մոտ տասնհինգ միլիարդ դոլար: Իր ընտանիքի կարողությունըհարյուր հիսուն միլիարդ դոլար: Ունի նաև մի կազմակերպություն Abu Dhabi Investment Authority որիկապիտալը հասնում է մոտավորապես ութ հարյուր յոթանասունհինգ միլիարդ դոլարի: Սալման բինԱբդուլ Ազիզ ալ Սաուդ, Սաուդյան Արաբիայի Թագավորն է դարձել իր մեծ եղբոր՝ Աբդուլլահ Բին ԱբդուլԱզիզ Ալ-Սաուդի մահից հետո։ Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ-Սաուդը, որպես Սաուդյան Արաբիայի նորարքա 30 միլիարդ ԱՄՆ դոլար բաժանեց Սաուդյան Արաբիայի բնակիչներին պարգևների տեսքով։
Նրա հրամանով բոլոր պետական ծառայողները, թոշակառուները և ուսանողները ստացել են երկու ամսվավճարներ։ Բացի այդ նա մարեց 500 000 պարտքատերերի պարտքերը։ Ունի Սաուդյան Արաբիաումնավթահանքեր և գազի հանքեր:
Թե ինչ տվեց այս հոդվածը ինձ, դժվար է ասել, որովհետև ես մինչև այս հոդվածը շատ բան գիտեի արաբների մասին: Բայց շատ բաներ կան,որ այստեղից սովորեցի հատկապես թե արաբների նախնիները ինչով են սնվել, ինչով են հաց պատրաստել, ինչ կենդանու կաշվով են կարել իրենց զգեստների մի մասը: Նայելով արաբներին հասկանում ենք, որ արաբները այդ քան էլ արարչագործ ազգ չեն, բայց քանի, որ նրանց մոտ հայտնաբերվեց այնպիսի մի ռեսուրս, որ աշխարհում շատ քչերը ունեն, նրանք հարստացան: Արևմուտքը հիմա ձևացնում, թե մտածում է արևելքի ճակատագրով, բայց դա միայն թվում է առաջին հայացքից: Իրականում եթե նայենք, մինչև նավթը հայտնաբերվելը Եվրոպային չէր հետաքրքրում Արաբական թերակղզին,նրանք դրան վերաբերվում էին ընդամենը որպես անապատի կտորի:
Հղումներ` 1, 2, 3, 4, 5:
Նյութը կազմեց Էրիկ Նիկողոսյանը