Նախաբան
Ինչու ընտրեցի այս թեմաները, որովհետև ուզում էի փոխել իմ շրջապատի կարծիքը, դիկտատուրիկ պետությունների,միապետությունների, և բացարձակ միապետությունների մասին:Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք մտածում են, որ այն երկրները, որտեղ դեմոկրատիա չէ ապրում են շատ վատ կյանքով, ես այս նյութով կփոխեմ այդ կարծրատիպը:Օգտվել եմ https://hy.wikipedia.org/ https://ru.wikipedia.org/ կայքերից և շատ տեսահոլովակներից, որոնք պատմում են այդ երկրների մասին:
Բացարձակ Միապետական կառավարման համակարգի պարագայում իշխանությունը փոխանցվում է ժառանգաբար, ժողովուրդն այստեղ իշխանության ձևավորման գործընթացում էական ազդեցություն չի ունենում։ Միապետությունները բաժանվում են 2 խմբի՝
բացարձակ,
սահմանափակ։
Բացարձակ միապետական կառավարման համակարգերում իշխանությունն ամբողջովին կենտրոնացած է միապետների ձեռքին, որը իրականացնում է ինչպես օրենսդիր, այնպես էլ գործադիր գործառույթներ։ Բացարձակ միապետություններ գոյություն ունեն աշխարհի մոտ 10 պետություններում։ Դրանցից ամենախոշորը Սաուդյան Արաբիան է, Օմանը, Քաթարը, և ԱՄԷ-ը։
Արաբական Միացյալ Էմիրություն ղեկավարում է երկիրը Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանը:Նախյանների դինաստիան Աբու Դաբին արդեն 250 տարի:Նրան է նվիրված Դուբայում գտնվող ներկայումս աշխարի ամենաբարձր երկրնաքեր Բուրջ Ալ Խալիֆան:Խալիֆաին իշխանություն եկել է իր հորից Զաիդ բին Սուլթան Ալ Նահյանից, որը եղել է ԱՄԷ ի առաջին նախագահն:Վարչապետը Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումն է, պաշտպանության նախարարը Մուհամեդ բին Զայեդ Ալ Նահյանը:Մինչև 1966 թվականը ինչպես Աբու Դաբիում այնպես էլ Սաուդյան Արաբիայում ընդունված էր, որ ղեկավարությունը ժառանգաբար աննում է եղբորից եղբոր: ՄԱԷ-ի նախագահ համարվում է նաև զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Պաշտապնության Վերին Խորհրդի նախագահն։ Պետության ղեկավարը ստորագրում է հրամաններ և օրենքներ, որոնք նախօրոք հաստատվել էին Վերին Խորհրդի կողմից։ Բացի այդ, նա նշանակում է ամբողջ դիվանագիտական համակարգը, բարձրագույն զիվորական և քաղաքացիական պաշտոնները, ստորագրում և հաստատում է մահապատժի որոշումը։Գոյություն ունի փոխ-նախագահի պաշտոն։ Փոխ-նախագահը նշանակվում է Միության Վերին Խորհրդի կողմից, 5 տարի ժամկետով։1971 Դեկտեմբերի 2-ի Պետության անկախացումը համընկավ նավթի գների կտրուկ աճի հետ, որը գալիս էր Սաուդյան Արաբիայի կոշտ քաղաքական տնտեսությունից։ Այս ամենը նոր ճանապարհ ստեղծեց նորանկախ երկրի համար ինքնուրույն քայլեր գցելու տնտեսության և ներքին քաղաքականության մեջ։ Նավթի վաճառքի եկամուտների և այս ոլորտում մեծ ներդրումների շնորհիվ պետությունը շատ արագ զարգացավ։ Երկրում զարգացան նաև տուրիզմի և ֆինանսական ոլորտները։Էմիրության հզոր տուրսիտական քաղաքներից են Դուբայը,Աբու Դաբին,Շարժան:Իսկ աշխարհի ամենա հարուս քաղաքը Աբու Դաբին է:Աբու Դհաբիում գործում է աշխարհում ամենահզոր կազմակերպություններից մեկը Աբու Դաբիի պետական ներդրման ֆոնդը, կազմակերպության ակտիվները հասնում են մոտ 875 միլիարդ դոլար:Դուբայն էլ լինելով էմիրության երկրորդ քաղաքը,իսկ մեծությամբ առաջինն է:Դուբայը դարցել է համաշխարային տուրիստական քաղաք, այդ քաղաքում ամեն մի շենք իրենից մի ռեկորդ է ներկայացնում նույնիսկ շատրվաններն են աշխարհում ամենամեծը նույնիսկ 20-րդ դարում դուբայում էր գտնվում աշխարհի ամենամեծ նավահանգիստը:ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշ ասել է մի անգամ,որ աշխարում ավելի լավ մի քաղաք,որտեղ ամերիկացի նավաստիները հանգստանան քան Դուբայը:
Վերջաբան
Այսպիսով հասկացանք, որ այն երկրները, որտեղ չկա մարդու ազատությունները չեն ապրում վատ պայմաներով ճիշտ է կան Սաուդյան Արաբիայի պես հարուստ երկրներ,որտեղ կան աղքատներ և անգրագետներ,բայց դրանց մեկ տեղ կան զարգացած երկրներ ինչպիսիքն են ԱՄԷ,Քաթարը:Հնում այս երկրներում ապրում էին քոչվոր ցեղեր,բայց արդեն այդ երկրներում ապրում են անգլերենին լավ տիրապետող կրթություն ստացած մարդիկ,իսկ այդ երկրների կառավարիչները սովորել են Անգլիայի մի շարք հայտնի համալսարաներում:Իսկ ինչ մնում է մարդկանց հիմնարար ազատություններին կարելի է ուղակի այս երկրներում փող վաստակել իսկ հետո մեկնել ուրիշ երկիր և հանգիստ վայելել: