Monday, November 24, 2014

English Test



1.We used to go skating at the ice rink every Saturday.




Մենք գնում էի սահադաշտ չմուշկներով սահելու ամեն շաբաթ:




2. Keith had never seen such a large golf course until he went to Scotland.




Կեյթը երբեք չէր տեսել նման մեծ գոլֆի դաշտ մինչ Շոտլանդիա գնալը:




3.We all met at the baskedball court at half past three.




Մենք կռեսնվենք բասկետբոլի դաշտում 3 անց կեսին:




4.It’s called a boxing ring, but it’s actually square!




Այն կոչվում է բոքսի ռինք (կլոր), բայց այն ըստ էության քառակուսի է:




5 . For the 800 metres race, you have to run round the track twice.




800 մետր վազքի համար, դու պետք է վազես վազքի դաշտով երկու անգամ:




6.The football match had to be called off because the pitch was flooded.




Ֆուտբոլային հանդիպումը դադարեցվեց, քանի որ դաշտը թաց էր:




7.Our team was winning until half time, but In the second half the other team scored three goals, and so they beat us. But it was great match.!




Մեր թիմը հաղթում էր մինչ առաջին խաղակեսի վերջը, բայց երկրորդ խաղակեսում մյուս թիմը խփեց երեք գոլ և հաղթեցին մեզ:Բայց դա հիանալի հանդիպում էր:




8. Adrian got a new fishing rod for his birth day.




Ադրիանը ստացավ նոր ձկնորսական կարթ իր ծննդյան օրը:




9. Can I borrow your tennis racket?




Ես կարող եմ վերցնել քո թենիսի ռակետը:




10. Why are hockey sticks such a strange shape?




Ինչու են հոկեյի մականները նման տարօրինակ ձևի:




11. I’d spend hours putting linseed oil on my cricket bad to keep the wood strong.




Ես ժամեր եմ ծախսում դնելով նավթե կտորը իմ բեյսբոլի փայտի վրա, որպեսզի պահեմ փայտը լավ վիճակում:

Sunday, November 23, 2014

Մայրենի լեզվից առաջադրանք

1.Նշիր այն գիտնականներին, ովքեր հեղինակել են <<Հայոց լեզվի դարձվածաբանական բառարանը>>
1.Ստեփանոս Մալխասյան, 2.Հովհաննես Բարսեղյան, 3.Արարատ Ղարիբյան, 4.Աշոտ Սուքիասյան, 5.Էդուարդ Աղայան, 6.Սերգեյ Գալստյան

2, Ում անունով է կոչվում ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտը
Մանուկ Աբեղյան      
Էդուարդ Աղայան
Հրաչյա Աճառյան
 Գևորգ Ջահուկյան

3. Թվարկվածներից քանիսն են լեզվաբաններ
Հովհ. Հովհաննիսյան, Ս. Աբրահամյան, Հ. Պարաոնյան, Գ. Ջահուկյան, Պ. Սևակ, Գ. Սևակ, Հր. Թամրազյան, Խ. Աբովյան, Ս.Շահազիզ, Գ. Ալիխանյան

4. Թվարկվածներից քանիսն են լեզվաբաններ
Գ. Մահարի, Էդ. Աղայան Հ.Բարսեղյան, Ռ.Որբերյան, Գ.Սևակ, Մ.Աբեղյան, Ա.Ղանալանյան, Ա.Սուքիասյան, Ս.Աղաբաբյան

5. Շարքերից քանիսում կան հայ լեզվաբանների անուններ
1.Գ.Աբով, Խ.Աբովյան, Հր.Աճառյան, Պ.Ադամյան,
2.Ա.Ավետիսյան, Ար.Ղարբյան, Ա.Ինճիկյան, Վ.Բարխուդարյան
3.Ֆ.Վինդիշման, Մ.Հերացի, Ն.Մառ, Մ.Մանուշյան
4.Վ.Փափազյան, Մ.Մեծարենց, Ա.Մեյե, Հ. Հյուբշման

6.Նշանավոր հայագետների վերաբերյալ պնդումներից որոնցում սխալ կա
1.Մանուկ Աբեղյանը և Հրաչյա Աճառյանը մեծ ներդրում ունեն ինչպես հայ լեզվաբանության այնպես էլ գրականագիտություն զարգացման գործում:
2.Հայնրիխ Հյուբշմանը և Անտուան Մեյեն ապացուցել են, որ հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին լեզվաճյուղ:
3.<<Հայերեն արմատական բառարան>> և <<լիակատար քերականության հայոց լեզվի համեմատությամբ 562 լեզուների>> կոթողային աշխատությունների հեղինակն է Հր. Աճառյանը:
4.Նշանավոր հայագետներ Ար.Մալխասյանը Ն.Մառը, Գ.Ջահուկյանը, Ս.Աբրահամյան բառարաների հեղինակներ են


ՙ

Wednesday, November 19, 2014

Պատմության նախագիծ 1. 1917 թիվ իրադրությունը Հայաստանում


Նախաբան
Ինչու ընտրեցի 1917 թվականի Հայաստանը, որովհետև ուզում եմ իմանալ ինչ վիճակ էր Հայաստանում մինչև Առաջին հանրապետություն:Այս նյությում ես կխոսեմ այն իրավիճակի մասին, որը տիրում էր Հայաստանում և Հայկական լեռնաշխարհում 20-րդ դարի սկզբին: Ստեղծվել էր բարդ և խառնակ իրավիճակը` երկիրը լի էր եղեռնի ճիրաններից փրկված փախստականներով: Կառավարությունը պեռք է որոշակի քայլեր ձեռնարկեր ներ երկիր ստեղծելու,պահպանելու և ժողովրդի անվտանգությունը ապահովելու համար: Իսկ թե ինչքանով դա նրանց հաջողվեց կտեսնենք ստորև: Օգտվել եմ այս կայքից http://armyansky.narod.ru/index/0-95 http://www.anunner.com/repository-articles/armenian-people-history/50._%D5%80%D4%B1%D5%85%D4%B1%D5%8D%D5%8F%D4%B1%D5%86%D4%B8_1917_%D4%B9%D5%8E%D4%B1%D4%BF%D4%B1%D5%86%D4%BB_%D5%93%D4%B5%D5%8F%D5%90%D5%8E%D4%B1%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D6%87_%D5%80%D5%88%D4%BF%D5%8F%D4%B5%D5%84%D4%B2%D4%B5%D5%90%D5%85%D4%B1%D5%86_%D5%80%D4%B5%D5%82%D4%B1%D5%93%D5%88%D4%BD%D5%88%D5%92%D4%B9%D5%85%D5%88%D5%92%D5%86%D5%86%D4%B5%D5%90%D4%BB_%D4%BA%D4%B1%D5%84%D4%B1%D5%86%D4%B1%D4%BF%D4%B1%D5%87%D5%90%D5%8B%D4%B1%D5%86%D5%88%D5%92%D5%84:
և դպրոցական մեծ հանրագիտարանի 2 գրքի առաջին հատորից:




Առաջին աշխարհամարտի տարիներին Ռուսաստանը հայտնվեց ծանր դրության մեջ։ Երկիրը կանգնեց հեղափոխության շեմին։ Ժողովրդի ընդհանուր դժգոհությունը վերաճեց հզոր հեղափոխության, և 1917թ. փետրվարին Ռուսաստանում տապալվեց ինքնակալությունը։ Դրանով վերջ տրվեց Ռոմանովների արքայատոհմի 300-ամյա տիրապետությանը։ Երկրում հաստատվեց երկիշխանություն։Փետրվարյան հեղափոխությունից հետո զարթոնք ապրեց ազգային կյանքը։ Սկսեցին ազատորեն գործել բոլոր կուսակցությունները, առաջացան նորերը։ Լայն գործունեություն ծավալեցին հայ կուսակցությունները՝ Դաշնակցական, Հնչակյան և այլն։ 1917թ. ապրիլին Թիֆլիսում ստեղծվեց մի նոր կուսակցություն՝ Հայ ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ)։1917թ. մարտի 9-ին ժամանակավոր կառավարությունը Անդրկովկասում վերացրեց նախկին իշխանության բոլոր մարմինները` ստեղծելով Անդրկովկասի հատուկ կոմիտե(ОЗАКОН):Իշխանության այս մարմնի նախագահը ազգությամբ ռուս Խառլամովն էր, իսկ անդամներից երկուսը վրացիներ էին, մեկը թուրք էր, մյուսը` հայ (Պապաջանյան):ՕԶԱԿՈՆ-ի իշխանության տակ դրվեց բացի Անդրկովկասից նաև ռուսական բանակի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի տարածքը:Սակայն 1917թ. ապրիլի 26-ին ժամանակավոր կառավարությունը Արևմտյան Հայաստանը հատուկ որոշմամբ հանեց ՕԶԱԿՈՆ-ի իշխանությունից և Արևմտյան Հայաստանում հիմնեց առանձին նահանգապետություն գեներալ Սվերյանովի գլխավորությամբ:Նրա օգնականն էր Զավիրյանը:Արևմտյան Հայաստանը բաժանված էր 3 օկրուգների` Կարինի, Վանի և Խնուսի:Ժամանակավոր կառավարության այս որոշման շնորհիվ 150 հազար հայեր վերադարձան Արևմտյան Հայաստան::Հայ քաղաքական կուսակցությունները հիմնականում պաշտպանում էին ժամանակավոր կառավարության վարած արտաքին ու ներքին քաղաքականությունը: Նրանք հույս էին տածում ժամանակավոր կառավարության օգնությամբ լուծել Հայկական հարցը՝ Արևմտյան Հայաստանի խնդիրը։Դա բարդ խնդիր էր, քանի որ Արևմտյան Հայաստանը Մեծ եղեռնի հետևանքով հայաթափ էր եղել։ Ժամանակավոր կառավարությունը ռուսական զորքերի կողմից գրավված Արևմտյան Հայաստանի համար սահմանեց կառավարման հատուկ վարչաձև։ Արևմտահայ նահանգներից կազմվեց երեք (Էրզրումի, Վանի և Խնուսի) վարչական շրջան։ Քայլեր ձեռնարկվեցին արևմտահայ գաղթականներին իրենց Երկիրը ներգաղթեցնելու, նրանց անվտանգությունը ապահովելու և տնտեսական պայմանները բարելավելու ուղղությամբ։ Հենց այդ խնդիրների քննությանն էր նվիրված 1917թ. մայիսին Երևանում գումարված Արևմտահայերի 1-ին համագումարը։ Նրա աշխատանքներին մասնակցում էին արևմտահայ գործիչներ, հայդուկապետեր, այդ թվում՝ Անդրանիկը։ Համագումարն ընտրեց Արևմտահայերի ազգային խորհուրդ՝ Վահան Փափազյանի (Կոմսի) նախագահությամբ։ Այդ ընթացքում նկատելի աշխատանք կատարվեց։ Մինչև 1917թ. վերջերը Արևմտյան Հայաստանում արդեն ապրում էին մի քանի հարյուր հազար հայեր։ Հույս էր փայփայվում, որ դրականապես կլուծվի Հայկական հարցը։1917թ. սեպտեմբեր-հոկտեմբերին Թիֆլիսում կայացավ Արևելահայերի 1-ին համագումարը։ Համագումարի պատվիրակների կեսից ավելին Դաշնակցություն կուսակցության անդամներ էին։ Համագումարը քննության առավ արտաքին ու ներքին բնույթի (ինքնապաշտպանության, գաղթականության, պարենավորման և այլն) մի շարք կարևոր խնդիրներ։ Վերջում բազմակուսակցական սկզբունքով ստեղծվեց 15 հոգուց բաղկացած Հայոց (կենտրոնական) ազգային խորհուրդ։Խորհրդի նախագահ ընտրվեց հասարակական-քաղաքական գործիչ, գրող Ավետիս Ահարոնյանը։ Հայոց ազգային խորհուրդն ուներ իր բաժինները կամ կոմիսարիատները՝ զինվորական, գաղթականության, դպրոցական, պարենավորման, բժշկական և այլն։ Հայոց ազգային խորհուրդը փաստորեն դարձավ հայ ժողովրդի գերագույն իշխանությունը մինչև Հայաստանի անկախության հռչակումը։






Վերջաբան Կարդալով և ուսումնասիրելով այս նյութը մենք որոշ չափով կարողացանք ծանոթանալ երկրի վիճակին պետականություն ստեցծելուծ մեկ տարի առաջ: Մենք կարդալով այս նյութը հասկանում ենք, որ հասարակությունը ցանկանում էր ազատագրվել, դրա վառ օրինակ է հայ նոր կուսակցության ստեղծումը: Նրանք իրենց հույսը դրել էին ժամանակավոր կառավարության վրա, որը ինչպես հետո կտեսնենք արդյունք չտվեց: Բացի այդ քայլեր ձեռնարկվեցին ներգաղթյալներին անհրաժեշտ իրերով և առաջին անհրաժեշտության պարագաներով ապահովելով: